Վրեժ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Սաֆարյան
Ծնվել էապրիլի 20, 1924(1924-04-20) (99 տարեկան)

Սաֆարյան Վրեժ (Էդուարդ) Իսրայելի (ծնվել է 20․04․1924, Համիլտոն, Կանադա), կանադացի տնտեսագետ։

Ավարտել է Տորոնտոյի համալսարանի տնտեսագիտութան ֆակուլտետը (19461956 թվականին տնտեսագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում։ 1950-1955 թթ. Կանադայի վիճակագրական բյուրոյում եղել է վիճակագիր, 1956-1966 թթ.՝ Սասկաչիվանի համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ։ 1966 թվականից Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր է։ 1971-1976 թթ. եղել է նույն համալսարանի ասպիրանտուրայի և գիտության գծով երկրորդ պրեզիդենտ, 1977-1978 թթ.՝ Կանադայի տնտեսագետների ասոցիացիայի պրեզիդենտ։ Կանադայի տնտեսության զարգացման նախագծողների (1956), ֆեդերալ կառավարություն արդյունաբերության (1967), սահմանադրական (1967) հանձնախմբերի, Օնտարիոյի տնտեսագիտական խորհրդի (1974), Կանադաամերիկյան տնտեսագիտական կոմիտեի (1972) անդամ է։

Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի շատ համալսարաններում և գիտական կենտրոններում, այդ թվում՝ Մոսկվայում և Երևանում։ Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են Կանադայի ներքին և արտաքին տնտեսական քաղաքականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 255