Վրեժ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Ոսկանյան
հունվարի 12, 1974(1974-01-12) - մարտի 17, 1993(1993-03-17) (19 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԿուսապատ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՍտեփանակերտ
Զորատեսակականանետային մարտկոց
Պաշտոնդասակի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Վրեժ Ոսկանյան (հունվարի 12, 1974(1974-01-12), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 1993(1993-03-17), Կուսապատ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժ Ոսկանյանը ծնվել է 1974 թ. հունվարի 12-ին Ստեփանակերտում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Շարժման առաջին օրվանից մասնակցել է ցույցերին։ Ծառայել է ականանետային մարտկոցում՝ որպես դասակի հրամանատար, այնուհետև՝ ԿՊՇ-ի 3-րդ գումարտակում։ Մասնակցել է Ջանհասանի, Քյոսալարի, Ասկերանի և Մարտունու շրջաններում մղված մարտերին։ Նա իր խմբով մասնակցել է նաև Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Կիչան գյուղի մոտ վիրավորվել է, դեռ չապաքինված նորից մարտի ելել։ Զոհվել է 1993 թ. մարտի 17-ին Կուսապատում՝ Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերի ազատագրման համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վրեժ Ոսկանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.