Վուրգ Ոսկանյանի հուշարձան (Սիսիան)
Jump to navigation
Jump to search
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 39°31′14″ հս․ լ. 46°01′44″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2012, մայիսի 28 |
Շինության ձևը | հուշարձան |
Կառուցել է | քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
Վուրգ Ոսկանյանի հուշարձան, Արցախյան ազատամարտի հերոս Վուրգ Ոսկանյանին նվիրված հուշարձան Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինվորական կոմիսարիատի առջև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է 2012 թվականի մայիսի 28-ին՝ Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարելիցի օրը[1]։
Սիսիանի զինկոմիսարիատի առջև Վուրգի հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել են Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և հարավային մաքսատան տնօրեն Աշոտ Մինասյանը 2010 թվականի մայիսի 28-ին՝ Սիսիանի թիվ 1 դպրոցում նրա ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։ Հուշարձանն ստեղծվել է Աղասի Հակոբջանյանի, Աշոտ Մինասյանի և մի խումբ սիսիանցիների ֆինանսական աջակցությամբ[2]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանն ունի 3.5 մետր բարձրություն, ձեռքերը պարզած են դեպի վեր։ Գլուխն ու ձեռքերը բրոնզից են, արձանի նյութը՝ բազալտ։