Վուրգ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վուրգ Ոսկանյան
Վուրգ Ոսկանյան.jpg
մայիսի 28, 1941(1941-05-28) - մարտի 31, 1993(1993-03-31) (51 տարեկանում)
ԾննդավայրԲռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՎակունիս
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՄարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Վուրգ Արշակի Ոսկանյան, (1941, մայիսի 28, Բռնակոթ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - 1993, մարտի 31, Վակունիս, Արցախի Հանրապետություն), Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգն Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեյի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։

Վուրգի հուշարձանը Սիսիանում

Զոհվել է Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը: Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]