Վոստոկ (ռազմական առագաստանավ)
Ռազմական առագաստանավ «Վոստոկ», մարտական ռազմանավ, որը մասնակցել է Առաջին ռուսական անտարկտիկական շուրջերկրյա արշավախմբին՝ 1819-1821 թվականներին Ֆ. Բելլինսհաուզենի հրամանատարությամբ։ Արշավախումբը հայտնաբերել է Անտարկտիդա մայրցամաքը, որին մասնակցել է նաև «Միրնի» ռազմական առագաստանավը՝ Մ. Լազարևի հրամանատարությամբ[1]
Նավի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավը գործարկվեց Սանկտ Պետերբուրգի Օխտենսկի ծովակալության[2] նավամատույցից 1818 թվականին։
1819 թ.-ի հուլիսի 3-ին (15)-ին «Վոստոկ» առագաստանավը՝ Անտարկտիդայի շուրջերկրյա արշավախմբի ղեկավար, II աստիճանի կապիտան Ֆ. Բելինսհաուզենի հրամանատարությամբ և «Միրնին»՝ լեյտենանտ Մ. Լազարևի հրամանատարությամբ Կրոնշտադտից և հաջորդ տարվա հունվարի 16-ին (28) հասան Անտարկտիդայի ափերը[3]։ Վերանորոգումից հետո Պորտ Ջեքսոն (Ավստրալիա) ծովածոցում վերանորոգումից հետո, նավերը հետազոտեցին Խաղաղ օվկիանոսի արևադարձային լայնությունները, ապա 1820 թ. հոկտեմբերի 31-ին (նոյեմբերի 12-ին) կրկին ուղևորվեցին դեպի Անտարկտիկա։ 1821 թվականի հունվարի 10-ին (22) առագաստանավերը հասան իրենց ամենահարավային կետին՝ հարավային լայնության 69° 53' և արևմտյան երկայնություն 92° 19': 1821 թվականի հուլիսի 24-ին (օգոստոսի 5), նավերն ավարտելով իրենց ամենադժվար ճանապարհորդությունը, հասան Կրոնշտադտ[4]։
751 օրվա ընթացքում նրանք անցան 49,723 մղոն (մոտ 92,300 կմ)։ Արշավախմբի ամենակարևոր արդյունքը, վեցերորդ վիթխարի մայրցամաքի՝ Անտարկտիդայի հայտնաբերումն էր։ Բացի այդ, քարտեզագրվել է 29 կղզի և իրականացվել են օվկիանոսագիտական բարդ աշխատանքներ[5][6]։ Ի հիշատակ այս նշանակալից ճանապարհորդության՝ Ռուսաստանում դաջվեց մեդալ։
1828 թվականին «Վոստոկ» առագաստանավը դուրս գրվեց նավատորմի ցուցակներից և ապամոնտաժվեց։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ առագաստանավի անվանել են.
- Վոստոկ կորալային ծագման կղզին, Պոլինեզիայի Լայն կղզիների հարավային մասում՝ հայտնաբերված արշավախմբի ժամանակ
- Կղզի Անտարկտիկայում
- Ափ Անտարկտիդայում
- Անտարկտիկական գիտահետազոտական գիտակայան «Վոստոկ» (ի պատիվ որի էլ հետագայում անվանել են անդրսառցադաշտային լիճ «Վոստոկ»
- Ելուստ Մերկուրիի վրա(Vostok Rupes)[7]
- Տիեզերանավերի շարք ԽՍՀՄ-ում
Բացի այդ, հաստատված ավանդույթի համաձայն, «Վոստոկ» անվանումն անցել է ամենամեծ հետազոտական նավին։
1994 թ.-ին Ռուսաստանի բանկը, «Առաջին ռուսական անտարկտիկական արշավախումբը» շարքում, թողարկեց «Վոստոկ» առագաստանավ հուշադրամ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.prlib.ru/history/618985
- ↑ Быков Н.Г. Прожитое и пережитое. — М.: Андреевский флаг, 1996. — С. 5. — 352 с. — 5000 экз. — ISBN 5-85608-034-3
- ↑ https://www.cbr.ru/cash_circulation/memorable_coins/coins_base/ShowCoins/?cat_num=5415-0010
- ↑ «Первая русская антарктическая экспедиция»։ diletant.media (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-12
- ↑ Магидович, 1985, էջ 30
- ↑ Tammiksaar, 2007, էջեր 823—824
- ↑ https://wenamethestars.inkleby.com/feature/6450
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Морской энциклопедический словарь. Л.: Судостроение, 1991. ISBN 5-7355-0280-8
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վոստոկ (ռազմական առագաստանավ) կատեգորիայում։ |