Վոսս (ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոսս
Изображение логотипа
Տեսակբրենդ, Շշալցված ջուր և Հանքային ջուր
Ենթատեսակջուր և գազավորված ջուր
Ստեղծման տարի1998
vosswater.com(անգլ.)
 Voss (water) Վիքիպահեստում
Վոսս ջուր

Վոսս (նորվ.՝ Voss), նորվեգական շշալցված ջրերի ապրանքանիշ Օսթ-Ագդեր դքսության, Իվլանդ տարածաշրջանի Վատնեստրոմ գյուղից։ Հակառակ ստեղծված կարծիքի ջուրը չի շշալցվում Վոսսում, որը շշալցման իրական վայրից հեռու է ավելի քան 400 կմ։

Վոսսը շշալցվում է «Նորվեգիայի Վոսս» ՍՊԸ-ի կողմից, որի գլխավոր գրասենյակները տեղակայված են Օսլոյում և Նյու Յորքում։ Ջուրն արտահանվում է ավելի քան 50 երկրներ՝ ԱՄՆ հիմնական արտահանումով։

2007 թվականին Կանանց առողջություն ամսագիրը Վոսս ջուրը գնահատել է առաջիններից մեկը շշալցված ջրերի շարքում[1]։ Այնուամենայնիվ, Ֆինլանդիայի ազգային հեռարձակող ընկերության անցկացրած փորձում, գինու մասնագիտացված երեք համտեսողներ Վոսսը որակել են ամենավատը փորձված վեց ջրերից, որոնց շարքում է եղել նաև Հելսինկիի ցայտաղբյուրի ջուրը[2]։

2010 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի Երկրորդ հեռուստաալիքը հայտնել է, որ Վոսսն ունի նույն աղբյուրը, ինչ Իվլանդի տարածաշրջանի ծորակի ջուրը, ի հակադրումն Վոսսի մարկետինգի[3], ըստ որի ջուրն արտեզյան է[4][5][6]։

Ընկերության գլանաձև ապակյա շշերը մշակվել են Նիլ Քրաֆտի կողմից[7]։ Վոսսը պնդում է, որ իր արտադրության գործընթացը ամբողջությամբ զերծ է ածխածնից։ Վոսս չգազավորված ջրերը ԱՄՆ-ում վաճառվում էն նաև ցիլինդրաձև շշերով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quality Bottled Water | Women's Health Magazine». Womenshealthmag.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  2. YLE kuningaskuluttaja vesitesti. Finnish broadcasting company Yle's Kuningaskuluttaja blindfold tests three wine experts for common bottled waters and Helsinki tap water [1]
  3. «Vosswater.com». Vosswater.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  4. Eksklusivt flaskevann er kommunalt vann, tv2nyhetene.no (Norwegian: Exclusive bottled water is municipal water), 1 October 2010
  5. Norwegischer TV-SEnder TV2: Kult-Sprudel ist Leitungswasser Արխիվացված 2010-10-03 Wayback Machine, bild.de (German: Norwegian TV station TV2: Fancy fizzy water is tap water), 2 October 2010
  6. VOSS - Das teuerste Leitungswasser der Welt Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, seite3.ch (Swiss-German: VOSS - The most expensive tap water in the world), 3 October 2010
  7. «Voss Water; KraftWorks NYC». KraftWorks NYC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  8. «Partner List | 3Degrees». 3degreesinc.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Voss—Պաշտոնական կայք