Վոնգ Ֆեյ Հուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վոնգ Ֆեյ Հուն 黃飛鴻 | |
---|---|
![]() մարտարվեստի վարպետ | |
Ծնվել է | 1847 հուլիսի 9 |
Ծննդավայր | Գուանչժոու, Գուանդուն, ![]() |
Մահացել է | մարտի 25, 1924 | (տարիքը 76)
Մահվան վայր | Ֆոշան, Գուանդուն, ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | յուե չինարեն |
Մասնագիտություն | բժիշկ, harii և մարտարվեստի վարպետ |
Ամուսին | Mok Kwai-lan? |
Կուսակցություն | Գոմինդան |
Կայք | wongfeihung.com |
![]() |
Վոնգ Ֆեյ Հուն (չինարեն՝ 黃飛鴻, հուլիսի 9, 1847, Nanhai District, Canton prefecture, Guangdong, Ցին կայսրություն[2] - ապրիլի 17, 1925[1], Գուանչժոու, 廣東省, Թայվան), Ցինների հարստության մայրամուտի մարտարվեստների հայտնի վարպետ։ Նա ստեղծել է կունգ ֆույի հունգար ոճը։ Երբեմն նրան սխալմամբ ներառում են «Տաս կանտոնական առյուծների» ցանկում։
Վոնգ Ֆեյ Հունը մասնագիտությունը սկսել է որպես բժիշկ։ Նա Ֆոշանում զբաղվում էր ասեղնաբուժությամբ։ Արդեն 13 տարեկանից նրան համարում էին կայացած մարտիկ։ Այդ ժամանակ նա կարող էր հաղթել նույնիսկ իրենից տարեցներին։ Սինյանյան հողափոխության ժամանակ նա զորագրվեց։ Նա Չինաստանում հռչակվել էր որպես «XX դարի Ռոբին Հուդ»։ Վոնգի մահվանից հետո նրա կինը և երեխաները Հոնկոնգում դասավանդում էին նրա մարտարվեստի ոճը։
Վերպետին նվիրված բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ կան։ Ջեքի Չանը նրան մարմնավորում է «Հարբած վարպետը» և «Հարբած վարպետը 2» ֆիլմերում, իսկ Ջեթ Լին` «Մի անգամ Չինաստանում» և «Երկաթե աքլորն ընդդեմ օձասանդրի» ֆիլմերում։ Նրան նվիրված ամենալավ ֆիլմը համարվում է ռեժիսոր Չժան Սին Յանի «Բռունք Շաոլինից» ֆիլմը, որտեղ բավականին լավ կերպով է ներկայացված վարպետի բնավորության գծերը։ Վոնգ Ֆեյ Հունին նվիրված մյուս ֆիլմերից են «Երկաթե կապիկը»։ Վարպետը հայտնվել է նաև «Աշխարհի շուրջն 80 օրում» կատակերգությունում, որտեղ նրան մարմնավորել է Սամո Հունգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 (unspecified title) — ISBN 978-1-4421-3747-9
- ↑ 2,0 2,1 Չինարեն Վիքիպեդիա (չին.) — 2002.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոնգ Ֆեյ Հուն» հոդվածին։ |
|