Վոլոդյա Սարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդյա Սարդարյան
Ծնվել է1936 նոյեմբերի 12
Նյուզգեր
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Վոլոդյա Սարդարի Սարդարյան (նոյեմբերի 12, 1936, գ․ Նյուզգեր (Ադրբեջանում), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1975)։ ԽՄԿԿ անդամ 1973 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանը (1960)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի մաթեմատիկայի (1961-1963) և պինդ մարմնի ֆիզիկայի 1965-1970 թվականներին) ինստիտուտներում։ 1974 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1974-1978 թվականներին՝ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկայի տեսական հարցերին, ոչ գծային ալիքների և տատանումնների ստոխաստիկ անկայունության ու սոլիտոնների տեսությանը։ Ուսումնասիրել է էլեկտրոնների ցրման մեխանիզմն ու էներգետիկ սպեկտրը պինդ մարմիններում, մասնիկների կանալավորումը և Էլեկտրոն-ֆոնոնային ոչ գծային փոխազդեցությունները կիսահաղորդիչներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 228