Վոլոդյա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Սահակյան
Ի ծնեՎոլոդյա Գուրգենի Սահակյան
Ծնվել է1932 փետրվարի 16
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էհունվարի 10, 2013(2013-01-10) (տարիքը 80)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Մասնագիտություննկարիչ

Վոլոդյա (Վլադիմիր) Գուրգենի Սահակյան (փետրվարի 16, 1932(1932-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2013(2013-01-10), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Նկարիչ Համբարձում Սահակյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1965 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1977 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր (2004)։ 2004 թվականից եղել է բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի անդամ։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է կոմպոզիցիայի, նատյուրմորտի, դիմանկարի, գրաֆիկայի բնագավառներում։

  • «Կոնդն էլ է կառուցվում», 1967[2]
  • «Ազովստալի աշխատավորները», 1971[3]
  • «Լճի մոտ», 1977
  • «Ինքնադիմանկար», 1980[4]
  • «Մենուետ», 19801[5]
  • «Հին Կոնդում»[6]
  • «Ռեքվիեմ», 1981[7]
  • «Հայացք», 1999
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 2005
  • «Լիտվական ռապսոդիա» նկարաշար, ՀՆՄ 1-ին մրցանակ, 1980
  • «Հին Երևան» նկարաշար, ՀՆՄ 2-րդ մրցանակ, 1982
  • «Երևանին» նկարաշար, ՀՆՄ 1-ին մրցանակ, 1984
  • «Վերմակ են կարում»[8]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Կոնդն էլ է կառուցվում», Վոլոդյա Սահակյան
  3. «Ազովստալի աշխատավորները», Վոլոդյա Սահակյան
  4. «Ինքնադիմանկար», Վոլոդյա Սահակյան
  5. «Մենուետ», Վոլոդյա Սահակյան
  6. «Հին Կոնդում», Վոլոդյա Սահակյան
  7. «Ռեքվիեմ», Վոլոդյա Սահակյան
  8. «Վերմակ են կարում», Վոլոդյա Սահակյան