Վոլոդյա Աղաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վոլոդյա Հայրապետի Աղաբեկյան | |
|---|---|
![]() | |
| հոկտեմբերի 21, 1957 - օգոստոսի 5, 1992 (34 տարեկան) | |
| Ծննդավայր | Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
| Գերեզման | Մեծ Թաղեր |
| Քաղաքացիություն | |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Վոլոդյա Հայրապետի Աղաբեկյան (հոկտեմբերի 21, 1957, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 1992, Ստեփանակերտ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլոդյա Աղաբեկյանը ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մեկնել է ԲԱՄ։ Հեռակա կարգով ավարտել է Իրկուտսկի երկաթուղային ինստիտուտը։ 1987 թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել շրջանային ագրոարդում, ապա դարձել է շրջկոոպի նախագահ։ Հադրութում կազմակերպել է տրիկոտաժի արտադրություն։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր։ Մասնակցել է Տողի, Սարինշենի, Ցորի և այլ գյուղերի պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ավիառմբակոծության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։
