Վոլոդյա Աբրահամյան (ազատամարտիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վոլոդյա Աբրահամյան | |
---|---|
հունվարի 1, 1956 - ապրիլի 10, 1993 (37 տարեկան) | |
Ծննդավայր | Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Գերեզման | Վանք |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Վոլոդյա Աբրահամյան (հունվարի 1, 1956, Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 1993, Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլոդյա Աբրահամյանը ծնվել է 1956 թ. հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Երևանի ռադիոէլեկտրոնային տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտում աշխատել է որպես շինարար։ Այնուհետև տեղափոխվել է հայրենի գյուղ ու անդամագրվել ֆիդայական շարժմանը, իսկ կանոնավոր բանակի ստեղծումից հետո՝ ԿՊՇ-ի թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի կազմում որպես ականաձիգ մասնակցել ռազմագործողություններին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի Վանք գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վոլոդյա Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-02-18