Վոլգոգրադ (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլգոգրադ
Տեսակհյուրանոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Մասն էMira Street?
Հիմնադրված է1954
ՃարտարապետAleksandr Kurovsky?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Վոլգոգրադ» (ռուս.՝ Волгоград), հյուրանոց Վոլգոգրադում, գտնվում է «Ընկած մարտիկների հրապարակում»՝ Միրա փողոցի 12 հասցեում։ Հյուրանոցի շենքը համարվում է տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան (№ 3410031000):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին առևտրական Վասիլի Վորոնինը Ցարիցինի գլխավոր հրապարակում կառուցել է քաղաքի առաջին հյուրանոցը, որը կոչվում էր «Ստոլիչնիե նոմերա»։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ շենքում տեղակայվել է ՌԽՖՍՀ Սննդամթերքի Ժողովրդական Կոմիսարարտադրության ենթակայության տակ գտնվող Սննդամթերքի և մատակարարման արտակարգ շրջանային հանձնաժողովը։ Նույն շենքում է գտնվել նաև «Հեղափոխության զինվոր» թերթի խմբագրությունը։ 1918 թվականի հունիսին այս շենքում են ապրել և աշխատել Ստալինը և Սերգո Օրջոնիկիձեն։

Քաղաքացիական պատերազմից հետո հյուրանոցը վերանվանվել է, 1934 թվականին ավելացվել է չորրորդ հարկը։ Շենքում տեղակայվել է Օդաչուների տունը։ Շինությունն ավերվել է Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ[1]։

Սկզբում նախատեսվում էր վերակառուցել շենքը, սակայն արդյունքում հին շենքը քանդվեց և 1954-1955 թվականներին հին շենքի հիմքի վրա կառուցվեց նոր հինգհարկանի «Ստալինգրադ» հյուրանոցը նույն չափերով (ճարտարապետ՝ Ալեքսանդր Կուրովսկի)[2]։ 1961 թվականին քաղաքի անվանափոխման հետ մեկտեղ հյուրանոցը կոչվեց «Վոլգոգրադ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аргасцева С. А., Гуренко Л. В., Жорова Е.П. и др. Свод историко-архитектурного наследия Царицына—Сталинграда—Волгограда (1589—2004 гг.). — Волгоград: Панорама, 2004. — С. 66—67, 134—138. — 240 с. — ISBN 5-9666-0003-1
  • Атопов В. И., Масляев В. Е., Липявкин А. Ф. Волгоград. — Стройиздат, 1985. — С. 56—59. — 215 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О гостинице Արխիվացված 2018-04-27 Wayback Machine // Волгоград
  2. «Куровский Александр Владимирович». Соварх. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]