Վոլգոգրադի մարզային գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլգոգրադի մարզային գավառագիտական թանգարան
Տեսակտեղական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոլգոգրադ[1], Tsvetochnoye?[1], Ուրյուպինսկ[1], Կամիշին[1] և Վոլգոգրադ[1]
ՎայրTransfiguration Church?[1], The building of the Tsaritsyn Zemstvo? և Volzhsko-Kamsky Bank in Tsaritsyn?
Հասցե400131, г. Волгоград, пр. Ленина, 7400131Լենինի պողոտա (7) և Լենինի պողոտա ()
Հիմնադրվել էնոյեմբերի 2 (15), 1914
Այցելուներ140 000 մարդ (2019)[1]
Հավաքածուի չափս154 000 unit[1]
Կայքvokm134.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Վոլգոգրադի մարզային գավառագիտական թանգարան (ռուս.՝ Волгоградский областной краеведческий музей), հիմնադրվել է 1914 թվականի նոյեմբերի 2 (15)-ին[2]՝ որպես Ցարիցին քաղաքի արտադպրոցական կրթության խթանման ընկերակցությանը կից Ցարիցինի քաղաքային թանգարան։ Թանգարանի ֆոնդը կազմում է 143 000 միավոր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կազմավորման հիմնադիրներից է վաճառական և մեկենաս, Ցարիցինի պատվավոր քաղաքացի, Սարատովի գիտական արխիվային հանձնաժողովի անդամ Ա. Ա. Ռեպնիկովը, մանկավարժներ Պ. Պ. Կուրլինը, Կ. Յ. Վինոգրադովը, Ա. Ս. Լեբեդևը, Սարատովի գիտական արխիվային հանձնաժողովի անդամ Բ. Վ. Զայկովսկին, վորոնեժցի պրոֆեսոր Բորիս Կելլերը։

1915 թվականից թանգարանը գտնվում է Վոլգոգրադի գիտությունների և արվեստի տանը։ 1924 թվականին ստացել է գավառական կարգավիճակ և տեղափոխվել նախկին Փրկչի վերակառուցման եկեղեցու շենքը (1925-1942 թթ.)[3]:

Ստալինգրադի ճակատամարտի օրերին թանգարանն ավերվել է, հավաքածուները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են. 1942-1946 թվականներին թանգարանն էվակուացվել է Ստալինգրադի շրջանի Գմելինսկի շրջան, ապա Ուրյուպինսկ քաղաք, 1946-1954 թթ.՝ Կամիշին։ 1954 թվականին հավաքածուն վերադարձվել է Ստալինգրադ, և մինչև 1986 թվական թանգարանը տեղակայվել է Վոլգոգրադի անտառի (հիդրոտնտեսական) տեխնիկումի շենքում։ Ներկայումս զբաղեցնում է երկու շենք` նախկին տեղական ինքնակառավարման վարչության և Վոլժսկո-Կամսկովո առևտրային բանկի շենքը (երկուսն էլ XIX- XX դարերի պատմության և ճարտարապետության հուշարձաններ են)։

1990-2015 թթ. թանգարանի տնօրենն է եղել Ալեքսանդր Մատերիկինը։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կալաչյովսկի մարզային գավառագիտական թանգարան (Վոլգոգրադի շրջան, ք. Դոնի Կալաչ, Կրավչենկո նրբ., 5)[4]
  2. Իլովլյայի դոնի կազակների կյանքի ժողովրդական ճարտարապետության թանգարան (Վոլգոգրադի շրջան, Իլովլյա, Ժելեզնոդորոժնայա 2վ)[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Волгоградский областной краеведческий музей — 2020.
  2. «Волгоградский областной краеведческий музей». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  3. www.volgaprav.ru Արխիվացված 2016-04-19 Wayback Machine - Преображенская церковь
  4. 4,0 4,1 «ГБУК «Волгоградский областной краеведческий музей»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]