Վոզուչա վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոզուչա վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունCity of Zavidovići
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմMetropolitanate of Dabar-Bosna?
Քարտեզ
Քարտեզ
 Vozuća Monastery Վիքիպահեստում

Վոզուչա վանք (սերբ.՝ Манастир Возућа, բոս․՝  և խորվ.՝ Manastir Vozuća, կամ Վոզուչիցա (սերբ.՝ Манастир Возућица)՝ ի պատիվ Սուրբ Երրորդության), Սերբ ուղղափառ եկեղեցու Դաբրո-Բոսնիական թեմի վանք։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության Զենիցկո-Դոբոյսկի կանտոնի Զավիդովիչի համայնքի Վոզուչա գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Ի սկզբանե նվիրված է եղել Սուրբ Նիկողայոսին[1]։

2004 թվականին վանքը ներառվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդության համաձայն՝ վանքը հիմնադրել է Դրագուտին թագավորը 14-րդ դարում[2]։ Մեկ այլ վարկածի համաձայն` վանքը հիմնադրվել է 16-րդ դարում։ 1617 թվականին այն առաջին անգամ հիշատակվել է փաստաթղթերում, որոնցում նշվում է, որ դպիր Պետարը արտագրել է «Սանդուղքը»[1]։

1690 թվականին վանականների մեծ մասը լքել է վանքը թուրքական սպառնալիքի պատճառով։ Վանքը դատարկ է մնացել մինչև 1856 թվականը, երբ սկսվել է դրա վերականգնումը։ 1859 թվականին վանքի եկեղեցին վերականգնվել է, իսկ 1865 թվականին այն օծվել է ի պատիվ Սուրբ Երրորդության[1]։

1917 թվականի փետրվարի վերջին Ավստրո-Հունգարիայի իշխանությունները խլել են վանքի զանգը։ 1941 թվականի սեպտեմբերի 5-ին խորվաթ ժանդարմները թալանել են վանքը։ 1941 թվականի փետրվարի 14-ին մուսուլման ապստամբները հրդեհել են դպրոցը, փայտե զանգակատունը և եկեղեցու մոտակայքում գտնվող 20 փայտե տնակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վանքը վերականգնվել է, կառուցվել է քարե զանգակատուն։ Հետագայում այն քանդվել է՝ պատմական տեսքի աղավաղման պատճառով։ 1989 թվականին կառուցվել է փայտե նոր զանգակատուն։ 1991 թվականին վանքն էլեկտրականացվել է[1]։

1995 թվականի սեպտեմբերի 10-ին Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակը Սերբական Հանրապետության զինված ուժերից հետ է գրավել վանքը և հարակից գյուղերը։ Զանգակատունը այրվել է, եկեղեցին վնասվել է փամփուշտներից, իսկ ներսում նկարվել է գրաֆիտի, պղնձե տանիքը քանդվել և տեղափոխվել է[1][2]։

2006 թվականին սկսվել է վանքի վերականգնումը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Զախումսկո-Հերցեգովինայի եպիսկոպոս Գրիգորին օծել է վանքը[3]։ Նախկին բոսնիացի զինվորի կողմից պահպանված վանական խաչը վերադարձվել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Graditeljska cjelina – Manastir Vozuća u Vozućoj» (սերբա-խորվաթերեն). Komisija za očuvanje nacionalnih spomenika BIH. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  2. 2,0 2,1 «Манастир Свете Тројице у Возући» (սերբերեն). Митрополија Дабробосанска. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  3. «Освећење обновљеног манастира Возућице» (սերբերեն). Српскa Православнa Црквa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. Љ. ЂУРИЋ. «Бошњак спасао манастирски крст» (սերբերեն). Novosti.rs. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.