Jump to content

Վյաչեսլավ Կուպրիյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Կուպրիյանով
Вячесла́в Гле́бович Куприя́нов
Ծննդյան անունռուս.՝ Вячеслав Глебович Куприянов
Ծնվել էդեկտեմբերի 23, 1939(1939-12-23)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
 Vyacheslav Kupriyanov Վիքիպահեստում

Վյաչեսլավ Կուպրիյանով (ռուս.՝ Вячесла́в Гле́бович Куприя́нов, դեկտեմբերի 23, 1939(1939-12-23)[1][2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։

Ծնվել է 1939 թվականին, Նովոսիբիրսկում։ Ավարտել է Մոսկվայի արտասահմանյան լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանական ֆակուլտետը (1967): Ինստիտուտում ստեղծել է «Ֆոտոն» գրական միավորումը։ 1963 թվականից թարգմանություններ է կատարում գերմանական գրականությունից, նախևառաջ փոխադրել է Ռայներ Մարիա Ռիլկեի ստեղծագործությունները։

Կուպրիյանովի ազատ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով։ Միջազգային գրական տասնյակ մրցանակների դափնեկիր է, Ռուսաստանի և Սերբիայի գրողների միությունների, ռուսական ՊԷՆ-ակումբի անդամ։ Նրա ստեղծագործություններն առանձին գրքով լույս են տեսել նաև հայերեն[4]։

Վյաչեսլավ Կուպրիյանովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբելոնյան աշտարակը; Երբ կետերը ցամաք վերադառնան...; Մրջյունները և երկինքը; «Օդային համբույրի մի ոչէվկլիդյան տարածություն...»; Միստիկ գրավչություն; Վատ դերասանը; Մենք չենք նկատում; Մարդահամար; «Երևբէ...»; «Երբևէ չեղած...»; «կյանք կա և մյուս մոլորակներում...»; «խոսքը գետ է...»; Տարօրինակ փորագրանկար; «Ազատության...»; Ապրուստի համար նվազագույնը; Մտքերի տիրակալները; «Չի կարելի վստահ լինել ինչ-որ բանում...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 181-197։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 374—377. — ISBN 5-94848-262-6
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 180։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Կուպրիյանով» հոդվածին։