Վյաչեսլավ Ակաշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Ակաշկին
Ծնվել էսեպտեմբերի 20, 1937(1937-09-20)
ԾննդավայրQ16014746?, Q87794134?, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 2012(2012-02-27) (74 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, Ռուսաստան
ԳերեզմանՍարանսկ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վյաչեսլավ Պավլովիչ Ակաշկին (սեպտեմբերի 20, 1937(1937-09-20), Q16014746?, Q87794134?, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2012(2012-02-27), Սարանսկ, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական թատրոնի դերասան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1980)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոկշա գյուղացու ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտին առընթեր Մորդովիայի ազգային ստուդիան։

Աշխատել է Մորդովիայի երաժշտական-դրամատիկական թատրոնում, 1983-1990 թվականներին՝ Արմավիրի թատրոններում (Արմավիրի դրամայի և կոմեդիայի քաղաքային թատրոն), Կուրգանի շրջանային դրամատիկական թատրոնում, Կեմերովոյի մարզային դրամատիկական թատրոնում[2]։ 1990 թվականից աշխատել է Մորդովիայի Հանրապետության ռուսական դրամատիկական թատրոնում։

Կյանքի վերջին տարիներին տառապել է քաղցկեղից։ Մահացած է կաթվածից[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին խաղացել է Լյուդմիլա Չուրսինայի, Լյուդմիլա Կասատկինայի, Իրինա Պեչերիկովայի, Ինոկենտի Սմոկտունովսկու հետ։

Վյաչեսլավ Պավլովիչի ստեղծած կերպարները շատ բարդ են և ինչ-որ առանձնահատուկ ձևով մարդկային, քանի որ նրանցում հստակ զգացվում էր դերասան-մարդու ներկայությունը, որ իր հերոսի ամեն արտահայտություն, ամեն հայացք, ամեն արցունք անցկացնում էր իր սեփական սրտով և անփոփոխ կերպով արժանանում էր բոլոր տարիքների հանդիսատեսի սիրուն ու ճանաչմանը[4]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայր Սերգիյ», ըստ Լև Տոլստոյի վիպակի, Սերգիյ (1978)
  • «Գայլեր և ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի - Լինյաև (1983)
  • «Գեղեցիկ տղամարդ», Ա. Օստրովսկի - Օկայոմով
  • «Не было ни гроша, да вдруг алтын», Ա. Օստրովսկի - Կռուտիցկի[5]
  • «Իվանով», Անտոն Չեխով - Իվանով
  • «Քեռի Վանյա», Ա. Չեխով - Աստրով (1960)
  • «Զոյկայի բնակարանը», Միխայիլ Բուլգակով - Սագ
  • «Վարպետը և Մարգարիտան», ըստ Միխայիլ Բուլգակովի վեպի – Պիղատոս
  • «Մոռանալ Հերոստրատին», Գրիգորի Գորին - Հերոստրատ (1980)
  • «Անտառը չի դադարեցրել աղմուկը», Կ. Աբրամով - Կանաև
  • «Յուրաքանչյուրն ունի իր սեփական հիվանդությունը» - Սակալկին
  • «Նորին մեծության մկրտիչը», Ա. Տերյոշկինա - Նիկոլայ I (1976)
  • «Խնդիրքը մերժել», Ա․ Տերյոշկինա - Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով (1978)
  • «Սուրբը և մեղավորը», Մ. Վորֆոլոմեև
  • «Արքա Լիր» Վ. Շեքսպիր - Լիր արքա
  • «Բրոուդի ամրոց», ըստ Ա․ Կրոնինի վեպի - Բրոուդի
  • «Աղվեսը և խաղողը», Գ. Ֆիգեյրեդո - Եզոպոս
  • «Տիկնոջ այցը», Ֆ․ Դյուրենմատ
  • «Տարօրինակ տիկին Սևիջը», Ջ. Պատրիկ
  • «Վայրին», Ա. Կասոնա
  • «Соло для часов с боем», Օ. Զագրադկին
  • «Սուրբ ծնունդը սենյոր Կուպելոյի տանը» - սենյոր Կուպելո

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորդովիայի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1975)
  • Մորդովիայի ԻԽՍՀ պետական մրցանակ (1976 թվական)՝ Նիկոլայ I դերի կատարման համար
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1980)
  • Մորդովիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (1996)
  • Մորդովիայի Հանրապետության ղեկավարի մրցանակ թատերական արվեստի բնագավառում (2003 թվականի)՝ թատերական արվեստի զարգացման գործում մեծ ներդրման համար[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Սերգեյ,
  • Թոռներ՝
    • Անտոն, ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը,
    • Դմիտրի։

Կինը (1995 թվականից)՝ Վալենտինա Բազեևա։

Ծանութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ушёл из жизни Вячеслав Павлович Акашкин». ГТРК Мордовия. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Акашкин Вячеслав Павлович». База данных «Актёры России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Михайлова Т., 2012
  4. «[Некролог]». Государственный русский драматический театр РМ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Դերը բարձր է գնահատվել Ռուսական դրամատիկական թատրոնների III միջազգային փառատոնում Յոկշար Օլայում (1999)։
  6. «Указ Главы РМ от 25.03.2003 № 19-УГ «О присуждении премий Главы Республики Мордовия в области театрального искусства»». Республика Мордовия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]