Վկան (1986)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ վկա (իրավունք)

«Վկան» (ֆիլմ), 1986 թվականի խորհրդային երկմասանի ֆիլմ, ստեղծված ռեժիսոր Վալերի Ռիբարյովի կողմից։ Նկարահանվել է Վիկտոր Կոզկոյի «Դատաստանի օրը» պատմվածքի հիման վրա, որը գրվել է իրական դեպքերի հիման վրա։ Տասներկուերորդ համասովետական հեռուստատեսային կինոփառատոնի որոշմամբ ճանաչվել է 1986 թվականի լավագույն հեռուստատեսային ֆիլմ։

Վկան
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ անչափահասների համար
Թվական1986
ՌեժիսորValery Rybaraw?
ԴերակատարներSvetlana Kopylova?, Konstantin Demidov?, Նինա Ուսատովա և Վիկտոր Գոգոլև
ԵրաժշտությունPyotr Alkhimovich?
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

«Վկա»-ում՝ Վ. Ռիբարյովի ամենալավ և չգնահատված ֆիլմում ողբերգություն է նկարագրված

կինոքննադատ Լյուբով Արկուս[1]

Գլխավոր հերոսի կյանքը լի է դրամատիկական դրվագներով. կյանք մանկատանը, սարսափելի երազներ, դավաճանների հանդեպ դատավարություն, որում հետաքննվում են սառնասիրտ հանցագործություններ։

գրող Ալեքսանդր Ստանյուտա[2]

«Վկան» հեռուստատեսությունում բավականին բարձր ցուցանիշներ ունի։ Ֆիլմը նման չէ նախկինում ցուցադրված ոչ մի ֆիլմի։ Մենք առաջին անգամ ենք ականատես եղել մանկատան նման պայմանների և այդպիսի դավաճանների։

«Телевидение и радиовещание» ամսագիր, 1987

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներ, Բելառուս։ Սովորական մանկատանը պատրաստվում են սաների ավարտական օրվան, որոնց թվում է նաև Կոլյա Լետեչկան, որը հասարակ, բայց արդար տղա է։ Կոլյան նոր է մտնում հասունության, հույսերի և սիրո տարիք․ նա սիրահարված է իր դասընկերուհի Լենա Լոզային և երազում է ավարտական երեկոյին նրա հետ պարելու մասին։ Նա չգիտի իր իրական անունը, չի հիշում հարազատներին, նույնիսկ չգիտի՝ քանի տարեկան է։ Կոլյայի ազգանունը ծագում է ռուսերեն «лето» բառից։ Դա տարվա այն եղանակն է, երբ, հետպատերազմյա տարիներից մեկին, նրան բերել են մանկատուն։ Նրա և իր հետ եկած ևս մի քանի երեխաների տարբերությունը հաճախակի գիշերային մղձավանջներն են և ինչ-որ անհայտ հիվանդության առկայությունը, որից շատերն արդեն մահացել են։ Մանկատան տնօրինության, դասարանցիների հետ քաշքշուկներին և սիրո պատմությանը ավելանում է նաև պատերազմի արձագանքը։ Պատերզմի մասին նա չի հիշում, սակայն, տարիներ անց, պատերազմի իրադարձությունները հասնում են նաև նրան։ Պատերազմական հետաքննիչը խնդրում է նրան՝ պատմել, թե ինչ է նրան պատահել պատերազմի ժամանակ, ինչը ստիպում է Կոլյային մտածել, որ նա կապ ունի քաղաքում ընթացող պատժողների նկատմամբ դատավարության հետ։ Նա սկսում է գնալ դատավարություններին։

Հերթական դատավարության ժամանակ բելառուսական բանակի նախկին ոստիկանը ցուցմունք է տալիս պատժողների կողմից մի գյուղի բնակչության զանգվածային գնդակահարման վերաբերյալ, սակայն կար մի առանձնահատկություն, որ 1944-ի մայիսին օկուպանտները երեխաներին ողջ էին թողնում և խլում էին մայրերից․ «Ծնողներին փոսերում գնդակահարում էին, երեխաներին նստեցնում էին բեռնատարները․․․»: Այս վկայությունը լսելուց հետո Կոլյա Լետեչկան հասկանում է իր գիշերային մղձավանջների պատճառը։ Նա վերհիշում է մանկական համակենտրոնացման ճամբարը՝ «Քինդերհայմը», որտեղ օկուպանտները երեխաներից արյուն էին վերցնում ռայխի զինվորների համար և երեխաների մոտ բժշկական փորձեր էին իրականացնում՝ նրանց պահելով ծղոտով լցված մութ նկուղներում, որոնցով էլ քաղցած երեխաները սնվում էին։ Երբ վկաներից մեկը սկսում է թվարկել ճամբարի երեխեխաների ազգանունները, Լետեչկան հասկանում է, որ իր իսկական անունը և ազգանունը նա հազիվ թե այլևս կարողանա իմանալ, և, որ իր հարազատներից ոչ ոք ողջ չէ. օկուպանտները խլել են նրանից ոչ միայն առողջությունը, այլև արյունակցական կապերը։ Նույնիսկ մտքում նա չի կարողանում անցնել այն սարսափելի, անմարդկային իրադարձություններով, որոնք նրան պատահել են փոքր տարիքում։ Դատարանի շենքից դուրս գալով նա ուշաթափվում է։

Ֆիլմի վերջի տիտրերում գրված է. «Կոլյա Լետեչկան մահացել է աշնանը։ Լենան ավարտել է համալսարանը, ապրում է հյուսիսում, ամուսնացել է, ունի 2 երեխա»։ Ֆիլմի վերջին կադրում Կոլյայի և Լենայի չիրականացած պարն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում՝

  • Միխայիլ Գիլեևիչ — Կոլյա Լետեչկա
  • Սվետլանա Կոպիլովա— Լենա Լոզա
  • Կոնստանտին Դեմիդով — Վասկա
  • Նինա ՈՒսատովա — մանկատան տնօրեն
  • Լարիսա Սալավյովա— մանկատան ուսամսվար Վերա Կոնստանտինովնա
  • Վիկտոր Գոգոլև — մանկատան պահակ պապիկ Զախարի

Այլ դերերում՝

  • Էմիլյա Սավելևա — Մարուսյա
  • Դիանա Իվանովա — Յադկա
  • Իվան Գերասևիչ- Ռեդկո, պատժող
  • Իգոր Նեուպոկոև — Խացկևիչ, պատժող
  • Օլեգ Ֆյոդորով — Միշուկով, պատժող
  • Ի. Կոչերգա— Տուպիկ, պատժող
  • Յուրի Կազյուչից — Ազանովիչ, պատժող
  • Վալենտինա Բերեզուցկայա— քույր-մայրապետ
  • Բրոնիսլավա Զախարովա—վկա
  • Սվետլանա Գայտան — վկա
  • ԵԼենա Կուզմինա — վկա
  • Յուզեֆա Սաևիչ— Վիդյորկո, վկա
  • Վալենտինա Սմիրնովա— Գալինա Յոսիֆովնա, վկա
  • Վիտալի Կոտովիցկի — էպիզոդ

Ֆիլմի հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դատաստանի օրը» — Կոզկոյի ամենաազդեցիկ և սարսափելի պատմվածքը։

գրականագետ Լև Անինսկի

Ֆիլմը նկարահանվել է Վիկտոր Կոզկոյի «Դատաստանի օրը» պատմվածքի հիման վրա։ Պատմվածքը գրվել է 1977 թվականին, տպագրվել է «Дружба народов» ամսագրում[3], մեկ տարի անց արժանացել է բելառուսական սովետմիության Յակուն Կոլասի անվան պետական մրցանակի[4]։

Պատմվածքում նկարագրվում է գրողի սեփական կյանքի պատմությունը. պատերազմի տարիներին նրան փոքր հասակում տարել են «Օզարիչի» համակենտրոնացման ճամբար, այնուհետև նա հայտնվել է Գոմելիշինի մանկատանը։ Հարցազրույցում գրողը պատմել է իր և իր ընկերոջ՝ Վասիլի Դյատլովի կյանքի մասին, որոնք դառել են պատմվածքի հիմքը։ Վասիլի Դյատլովի մորը գերմանացիները սպանել են, երբ վերջինս ցանկացել է պաշտպանել երեխային՝ փակելով սեփական մարմնով, իսկ քրոջը իր աչքի առաջ հոշոտել են շները[5]։

Պատմվածքի գրման պատճառ է հանդիսացել 1963 թվականին Խոյնիկիի մշակույթի տանն իրականացված դատական պրոցեսը (հինգ ոստիկան-պատժողները հորինված չեն, չնայած, հեղինակը չի ցանկացել հրապայնականացնել նրանց ազգանունները, հորիված չէ նաև պապիկի հետ էպիզոդը, ով դատարանի առջև կանգնած սպասում էր, թե երբ են պատժողները բերվելու դատարան)։ Այդ ժամանակ գրողին զարմացրել է ամբաստանյալներից մեկի հայտարարությունը այն մասին, որ նրանք «լիցքաթափման նպատակով» գնդացիրով գնդակահարել են երեխաներին։ Դատավորի հարցին՝ թ ինչու՞ է ամբաստանյալը խոստովանում այդ մասին, վերջինս պատասխանել է. «Ես չեմ ուզում դա ինձ հետ գերեզման տանել»[5]:

Ինչ որ կասեմ, պատմվածքում չկա, բայց ես միշտ հիոշւմ էի դատարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ գրում էի։ Ես հիոշում եմ իմ երկու տարեկան քրոջը, հիշում եմ՝ ինչպես են սպանել մորս, և թե ինչպես է քույրս՝ մորս դիակից սողալով հասել վառարանի տակ, որտեղ նրա մարմինը սառել է։ Նրա արցունքները սառել էին դեմքի վրա։ «Դատաստանի օրը» ամենևին տանջանքների մասին չէ, այլ հանդիսանում է ֆաշիզմի դատավճիռ

Պատերազմի տարիներին նրանք՝ Լետեչկան, Մարուսևիչը, չէին կարող հերոս լինել, նրանք այդ ժամանակ չորս-հինգ տարեկան էին, սակայն այդ հերոսների վաղաժամ մահը ցույց տվեց ֆաշիզմի իրական դեմքը։ Լետեչկան և իր ճակատագիրը, Կոզելը և Մարուսևիչը ամենևին հորինվածքներ չեն։ Նրանք ապրել են, կարճ, դժվար, բայց ապրել են։ Միգուցե՝ ոչ այնպես, ինչպես նկարագրված է պատմվածքում, միգուցե՝ ուրիշ ազգանուններով, սակայն իմ մտքում նրանց այդ տեսքն են ունեցել։ Այդպիսին եմ ես նրանց տեսել տասնհինգ տարի։

— Վիկտոր Կոզկո[5]

Պատմվածքի ստեղծումը գրողին դժվար է տրվել. վերջին էջերը գրելիս նրան տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են երկու անգամ:

Ես վերջացրի «Դատաստանի օրը»։ Արդեն չէի կարողանում նստել, կանգնել, չոքել էի թղթերի առջև։ Լարվածության մակարդակը շատ բարձր էր։ Այս նյութն ինձ այրում էր:

— Վիկտոր Կոզկո[5]

Չնայած ֆիլմի սցենարիստները փորձել են աննշան շեղվել բնօրինակից, սակայն ֆիլմը պատմվածքից նշանակալիորեն տարբերվում է[6][7]։ Ֆիլմում պատժողների ցուցմունքները վերցված են հետաքննությունների տվյալներից։ Սցենարի խմբագրումը կատարում էր ֆիլմի ռեժիսորը, ով նկարահանումների նախորդ գիշերը փոփոխում էր արդեն պատրաստ սցենարը, այդ պատճառով Պավել Ֆինը ցանկանում էր հանել իր ազգանունը տիտրերից, սակայն սա պայմանավորված էր ոչ թե վրդովմունքով, այլ հիացմունքով:

Իրական նյութերի հիման վրա, դրանք մի փոքր փոփոխելով, սակայն պահպանելով հետաքննությունների իրական տեքստը, ես մոնտաժել են նախկին ոստիկանների մոնոլոգները։ Այս բոլորը պետք է խաղային հիմնականում անփորձ դերասանները։ Ես, որպես այդ մոնոլոգների ստեղծող, հիացած եմ, թե ինչպես է Ռիբարյովին հաջողվել նկարահանել այդքան իրատեսական դրվագներ։ Նա իսկական վարպետ է։

— ֆիլմի սցենարիստ Պավել Ֆին[8]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայրը Դիսնա և Պորեչյե քաղաքներն են[9]։ Դատաքննության դրվագի վկաներն իրական են, այլ ոչ թե դերասաններ։ Իրական են նաև գյուղացիները, որոնք ականատես են եղել ֆաշիստների դաժանություններին. ռեժիսորը պնդել է, որպեսզի հենց նրանք նկարահանվեն ֆիլմում՝ առավելագույն հուզականության համար[6][7]:

Ռիբարյովի ֆիլմերի հիմքում վստահելիությունն է։ Փորձեք պատժողների նկատմամբ դատավարության դրվագում տարբերել դերասաններին՝ ոչ դերասաններից։

— Սովետական էկրան, 1988

Высокое мастерство режиссера проявляется, в частности, в том, что исполнение ролей непрофессионалами почти не отличается от работ профессиональных актеров.

— կինոփորձագետ Ա. Վ. Կրասինսկի, Արվեստաբանության իսնտիտուտի կինոյի և հեռուստատեսության բաժնի ղեկավար, 1988[6]

Վավերագրության կոնցեպտը պահպանելով ֆիլմը չի հնչյունավերվել, օգտագործված է մաքուր ֆոնոգրամա։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի՝ վավերագրական ֆիլմերի հետ աշխատելու փորձը նրան թույլ է տվել առավելագույնս փոխանցել նյութը։ Դրան զուգահեռ, պահմապնվել է գեղարվեստական կինոնկարի գաղափարը[2]:

Այս ֆիլմը զգալիորեն տարբերվում է հեռուստատեսությունում նախկինում մեր տեսածից։ Մինչև երկրորդ մասի համարյա մեջտեղը երկու զուգահեռ պատմությունները իրար չեն հատվում։ Մեզ թույլ են տալիսինքնուրույն, առանց շտապելու տեսնել, ընկալել դրանց իմաստը։ Մանկական դրամաներըկարեկցանքի զգացում են առաջացնում, մինչդեռ դավաճանների դրամաները առաջ են բերում զզվանքի, տարակուսանքի զգացումներ։ Այսպիսի ռեժիսորական անկախությունը թանկ է գնահատվում։ Ֆիլմի դիտումը մեծ կենտրոնացում է պահանջում։ Մենք առաջին անգամ էինք տեսնում մանկատան այդպիսի կյանքը և այդպիսի դավաճանների։

— ամսագիր «Телевидение и радиовещание», 1987[10]

Կոնֆլիկտների մանրամասն նկարագրման և բնավորություւների լավագույն պատկերման նպատակով ռեժիսորը չի շտապեցնում ֆիլմի գործողությունները, ցանկանում է, որպեսզի մենք նրա հետ հասկանանք, մտածենք դրանց մասին։ Սրա նպատակով ֆիլմում օգտագործված են խիստ մտածված կինոդրվագներ։

— Ալեքսանդր Ստանյուտա, «Նեման» ամսագիր, 1987[2]

Ֆիլմի հեղինակները խուսափել են բաց փոխհարաբերություններից, շոշտադրել են պոեզիան և լիրիկական էքսպրեսիան։ Կինոնկարի գեղարվեստական ուժը կայանում է նրանում, որ հերոսների կերպարները իրական են, իրատեսական կերպով են նկարագրված ժամանակաշրջանի իրադարձությունները, զանգվածային դրվագները հասարակ են, բայց տպավորիչ։ Այս ֆիլմը դիտողին մոտեցնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանին, ընդգծելով հերոսի մանկական ողբերգությունը։

— կինոփորձագետ Ա. Վ. Կրասինսկի, Արվեստաբանության իսնտիտուտի կինոյի և հեռուստատեսության բաժնի ղեկավար, 1988[6]

Ֆիլմը նկարահանված է հիպերռեալիզմի կոնցեպտով։ Երկրորդ պլանի մտածվածությունը, տեսախցիկի քաոսային շարժումները, որն անընդհատ պտտվում է՝ պատկերելով երկրորդ պլանի՝ առաջին հայացքին ոչ այդքան կարևոր թվացող դետալները, հիացնում են։ Այս բոլոր ցուցանիշներով կինոնկարը ռետրո ոճի մեջ է:

— կինոքննադատ Լյուբով Արկուս, 2001[1]

Կինոքննադատները, ինչպես նաև ֆիլմի հեղինակները ռեժիսորի «Ուրիշի ժառանգությունը», «Վկան», «Իմ անունը Արլեկինո է» ֆիլմերը համարում են միմյանց հետ կապակցված տրիլոգիա[1][8]։ «Վկան» և «Իմ անունը Արլեկինո է» ֆիլմերի նկարահանման վայրերը համընկնում են, երկու ֆիլմերում էլ գլխավոր հերոսի ընկերուհու անունը Լենա է, որի դերը խաղում է նույն դերասանուհին՝ Սվետլանա Կոպիլովան։ Նրա համար «Վկան» ֆիլմում իր դերը դեբյուտային էր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկում կայացած Տասներկուերորդ համասովետական հեռուստատեսային ֆիլմերի փառատոնին «Վկան» ֆիլմը գեղարվեստական կինոնկարների կատեգորայում արժանացել է մրցանակի[11]։ На XII

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кучкина О. — Видеть и слышать, понимать и помнить (О худож. телефильме «Свитетель» по мотивам повести В. Козько «Судный день») // Искусство кино, № 4, 1988. — стр. 32-37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Любовь Аркус - Новейшая история отечественного кино: Р-Я - СЕАНС, 2001 - 603 с. - стр. 43
  2. 2,0 2,1 2,2 Александр Станюта — Лица в картине // Неман, 1987 — стр. 145—156
  3. Виктор Козько. Судный день. Повесть. Перевод с белорусского автора. «Дружба народов», 1977. № 12.
  4. М. А Коваленко, Р. Ф Сипакова — Белорусская литература: рекомендательный библиографический справочник — Knizhnai͡a͡ palata, 1988—255 с. — стр. 235
  5. 5,0 5,1 5,2 5,3 Дружба народов, № 4, 1985
  6. 6,0 6,1 6,2 6,3 Анатолий Виктаравич Красински — Экран и культура — «Наука и техника», 1988—253 с. — стр. 114
  7. 7,0 7,1 Антонина Алексеевна Карпилова — Великая Отечественная война в киноискусстве Беларуси — Беларуская навука, 2010—339 с. — стр. 277
  8. 8,0 8,1 Павел Финн - Но кто мы и откуда. Ненаписанный роман
  9. Режиссер Валерий Рыбарев — о вышедшем 30 лет назад фильме «Меня зовут Арлекино» и новых проектах Արխիվացված 2019-02-12 Wayback Machine, 22 июля 2018
  10. Н. Птушкина - Своеобразие подлинное и мнимое // Журнал «Телевидение и радиовещание», 1987 - стр. 18-30
  11. Аркадий Русецкий — Художественная культура: возрастание роли и проблемы развития — Беларусь, 1988—303 с. — стр. 129