Վլադ Միրիցե
| Վլադ Միրիցե | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Vlad Miriță |
| Նաև հայտնի է որպես | Վլադ |
| Ծնվել է | օգոստոսի 2, 1981 (44 տարեկան) |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Կայք | vladmirita.com |
Վլադ Միրիցե (ռումիներեն՝ Vlad Miriță), հայտնի է նաև որպես Վլադ (ռումիներեն՝ Vlad, օգոստոսի 2, 1981, Տըրգովիշտե, Ռումինիա), ռումինացի տենոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում սկսել է պատրաստվել պրոֆեսիոնալ երաժշտական կարիերային՝ «Armonia Valaha Choir» երգչախմբի կազմում մասնակցելով երաժշտական տարբեր մրցույթների։ 2001 թվականից «Madrigal» արևելաեվրոպական կամերային խմբի անդամ է։ 2002 թվականին մասնակցել է «National Pop Festival 2002»-ին։ 2005 թվականին Լուգոժում կայացած «Traian Grozăvescu» տենորների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2006 թվականին պարգևատրվել է Բուխարեստի Օպերային թատրոնի թոշակով[1]։
Եվրատեսիլ 2008
[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Վլադ Միրիցեն Նիկոլետա Մատեիի հետ դուետով հաղթել է Ռումինիայի ազգային ընտրական մրցույթում, որի արդյունքում ամեն տարի ընտրվում է Եվրատեսիլ երգի մրցույթում Ռումինիայի մասնակիցը։
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում դուետը «Pe-o margine de lume» երգը կատարել է 2 լեզուներով՝ իտալերեն և ռումիներեն։ Առաջին կիսաեզրափակչում Ռումինիայի մասնակիցներն ստացան բավականին բարձր միավորներ եզրափակիչ փուլ անցնելու համար, սակայն եզրափակիչ փուլում ելույթն անհաջող էր. 45 միավորով նրանք գրավեցին 20-րդ տեղը[2]։
Եվրատեսիլից հետո երգիչը թողարկեց իր առաջին ալբոմը՝ «I’ll Be with You», որի գլխավոր երգը Սառա Բրայթմանի հետ դուետն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «CEE Musiktheater Scholarships». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Nico & Vlad | Participant Profile | Eurovision Song Contest - Düsseldorf 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-03-03 Wayback Machine