Նիկոլետա Մատեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլետա Մատեի
Flickr - proteusbcn - Semifinal 1 EUROVISION 2008 (126).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Nicoleta Matei
Նաև հայտնի է որպես Նիկո
Ծնվել է փետրվարի 1, 1970 (48 տարեկան)
Ռումինիա Պլոեշտի, Ռումինիա
Երկիր Ռումինիա Ռումինիա
Ժանրեր փոփ, ռեփ, R&B
Մասնագիտություն երգչուհի
Կայք nicomusic.ro

Նիկոլետա Մատեի (ռում.՝ Nicoleta Matei, հայտնի է նաև որպես Նիկո (ռում.՝ Nico), ծն. 1 փետրվարի, 1970, Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի երգչուհի։ Նրա ձայնը համարվում է Ռումինիայի կանացի ամենալավ ձայներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի փետրվարի 1-ին Պլոեշտիում։ Նիկոլետան երգել սկսել է դեռ վաղ մանկուց։ 1990 թվականին ընդունվել է «The Popular Art School»։ 1996 թվականին՝ այն ավարտելուց հետո, երգչուհին մասնակցել է ռումինական բազմաթիվ հայտնի երգի մրցույթների, բազմիցս դարձել է հաղթող։ Հիմնականում հայտնի է ռումինական հիփ-հոփ խմբերի հետ համագործակցություններով։ Այդպիսի խմբերից են՝ «Morometzii», «Carbon», «La Familia» և այլն։

Եվրատեսիլ 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Նիկոլետա Մատեին Վլադ Միրիցեի հետ դուետով հաղթել է Ռումինիայի ազգային ընտրական մրցույթում, որի արդյունքում ամեն տարի ընտրվում է Եվրատեսիլ երգի մրցույթում Ռումինիայի մասնակիցը։

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում դուետը «Pe-o margine de lume» երգը կատարել է 2 լեզուներով՝ իտալերեն և ռումիներեն։ Առաջին կիսաեզրափակչում Ռումինիայի մասնակիցներն ստացան բավականին բարձր միավորներ եզրափակիչ փուլ անցնելու համար, սակայն եզրափակիչ փուլում ելույթն անհաջող էր. 45 միավորով նրանք գրավեցին 20-րդ տեղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gand pentru ei
  • Asa cum vrei
  • Cast Away
  • Love Mail

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Asa Cum Vrei (Romanian Top 100՝ 98-րդ տեղը)
  • Cast Away
  • Pe-o Margine De Lume (Romanian Top 100՝ 24-րդ տեղը)
  • Disco Maniacs
  • Love Mail (Romanian Top 100՝ 3-րդ տեղը)
  • Poate Undeva
  • 100 De Zile
  • 9, feat. F.Charm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]