Վլադիմիր Ֆրոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Ֆրոլով
Ծնվել էփետրվարի 15, 1939(1939-02-15)
Վախճանվել է2007
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլով (ռուս.՝ Владимир Иосифович Фролов, փետրվարի 15, 1939(1939-02-15) - 2007, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ և Ռուսաստանի գրողների միության անդամ (1982 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի փետրվարի 15-ին Ռոստովի մարզի Ցիմլյանսկի շրջանի Նիժնե-Կումոյարսկի կայանում: Նիժնե-Կումոյարսկի հայրենի կայանում Վլադիմիր Ֆրոլովն ապրել և սովորել է մինչև միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանը: 1951 թվականին Ցիմլյանսկի ջրամբարի պատվարի կառուցումից հետո Նիժնե-Կումոյարսկի կայանը մնաց ջրի տակ: Ֆրոլովների ընտանիքը վերաբնակեցվեց Լոզնովսկի կայանում, որտեղ 1957 թվականին Ֆրոլովն ավարտեց միջնակարգ դպրոցն ու ընդունվեց տեխնիկական ուսումնարան: 1958 թվականից մինչև բանակ զորակոչվելը Ռոստսելմաշ գործարանի մեխանիզացիայի և հաստոցաշինության արտադրամասում աշխատել է որպես էլեկտրիկ: Բանակից հետո երկար ժամանակ աշխատել է գործարանի էլեկտրոլաբորատորիայում, 1971 թվականից, Ռոստսելմաշի վերակառուցման ընթացքում, եղել է «Երեկոյան Ռոստով» թերթի արտագնա խմբագրության աշխատակից: 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի գրողների կազմակերպության վարչության նախագահը: 1991-2006 թվականները եղել է Ռուսաստանի գրողների միության Ռոստովի տարածքային կազմակերպության նախագահը: Մահացել է Դոնի Ռոստովում 2007 թվականին:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլովը սկսել է հաճախել գործարանի մշակույթի տան գրական խմբակ: Նրա բանաստեղծություններն առաջին անգամ հրապարակվել են դեռևս 1961 թվականին Կիևյան ռազմական օկրուգի «Լենինյան դրոշ» թերթում: Հետագայում երիտասարդ գրողի բանաստեղծությունները տպագրվել են «Դոնի պոեզիայի օրեր», «Սրտեր և աստղեր», «Կրակից կարված շինելում», «Դոնի ուղղությամբ», «Գարնան կանչը», «Դոնը գեղեցիկ է գիշերով», «Չորրորդ հերթափոխ» կոլեկտիվ ժողովածուում, «Դոն», «Օգոնյոկ», «Մոսկվա», «Հերթափոխ», «Երիտասարդ գվարդիա», «Բարեկամություն» ամսագրերում, կենտրոնական և մարզային թերթերում, հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Վլադիմիր Ֆրոլովի առաջին գիրքը «Խոտի կտրելը» լույս է տեսել Ռոստովյան գրահրատարակչությունում 1979 թվականին, 1981 թվականին Մոսկվայի «Սովրեմեննիկ» հրատարակչությունում լույս է տեսնում նրա երկրորդ գիրքը` «Բարձր զանգեր», 1985 թվականին նույն հրատարակչությունում լույս է տեսնում «Երկրային խոնարհում» բանաստեղծությունների գիրքը:

Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլովի բանաստեղծությունները նվիրված են Հայրենիքին, նրա անցյալին և ներկային: Զանգերի պարզ ղողանջները, Հայրենիքի ձայնը բացահայտում են գրողի երկրորդ ժողովածուի անվանումը և քնարական մտահղացումը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100- ամյակի կապակցությամբ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ;
  • Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատվոգիր (1999 թվականի փետրվարի 11):
  • ՌՍՖՍՀ Գրողների միության պատվոգիր №766, 1989 թվականի փետրվարի 6:
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Գ. Կազանցևի կողմից շնորհակալագիր
  • Ստեղծագործող երիտասարդության մարզային մրցույթների դափնեկիր:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Разрыв-трава. Стихи. – Ростов н/Д: Кн. изд-во, 1979.
  • Высокие колокола. Стихи. – М: Современник, 1981.
  • Земной поклон. Стихи. – М.: Современник, 1985.
  • Постижение тревог. Стихи. – Ростов н/Д: Ростиздат, 1988.
  • Земля отцов. Стихи. – Ростов н/Д: Ростиздат, 1998.
  • Утоли мои печали. Стихи. – Ростов.: МП «Книга».
  • Врата Надежды. Стихи. – Ростов н/Д: Новая книга, 2004.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]