Վլադիմիր Օռլով (ֆլագման)
Վլադիմիր Օռլով | |
---|---|
հուլիսի 3, 1895 կամ հուլիսի 15, 1895 - հուլիսի 28, 1938[1] (43 տարեկան) | |
Ծննդավայր | Խերսոն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռազմածովային նավատորմ |
Կոչում | Q4490963? |
Հրամանատարն էր | Սևծովյան նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Վլադիմիր Միտրոֆանովիչ Օռլով (ռուս.՝ Влади́мир Митрофа́нович Орло́в, հուլիսի 3, 1895 կամ հուլիսի 15, 1895, Խերսոն, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938[1], ԽՍՀՄ), սովետական նավատորմի առաջնորդ, Սևծովյան ռազմածովային ուժերի հրամանատար, Կարմիր բանակի ռազմածովային ուժերի ղեկավար: ԽՍՀՄ Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ, ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարին կից ռազմական խորհրդի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Խերսոնում՝ գիմնազիայի տնօրենի ընտանիքում։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բայց չի ավարտել։ 1916 թվականին զորակոչվել է Բալթյան նավատորմ և ավարտել միջնակարգ դպրոցը (1917 թվական)։ 1917-1918 թվականներին՝ «Բոգատիր» հածանավի ժամապահ: 1918 թվականի սկզբին եղել է այդ հածանավի նավի կոմիտեի նախագահն և դրանով մասնակցել է Բալթյան նավատորմի սառցե արշավին: 1918 թվականին անդամագրվել է ՌԿԿ(բ) կուսակցությանը։ 1919-1920 թվականներին եղել է Բալթյան նավատորմի քաղաքական բաժնի ղեկավարը և մասնակցել Յուդենիչի զորքերի դեմ մարտերին։ 1920 թվականին՝ Սև և Ազովի ծովերի ռազմածովային ուժերի քաղաքական բաժնի վարիչ։
1920-1921 թվականներին եղել է Ջրային տրանսպորտի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալը և ղեկավարել դրա վերականգնման աշխատանքները։ 1921 թվականի դեկտեմբերից - Հեղափոխական ռազմական խորհրդի (ՀՌԽ) քաղաքական տնօրինության ղեկավարի օգնական ռազմածովային ստորաբաժանման և Հանրապետության ծովային վարչության պետի: 1923 թվականի մարտից՝ ռազմածովային ուսումնական հաստատությունների ղեկավար և կոմիսար։
1926 թվականի հոկտեմբերից մինչև 1931 թվականի հունիսը եղել է Սևծովյան ռազմածովային ուժերի հրամանատար։
1931 թվականի հուլիսից՝ Կարմիր բանակի ռազմածովային ուժերի ղեկավար։ 1931-1934 թվականներին՝ ՀԽՍՀ Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ։ 1937 թվականի հունվարի 27-ից միաժամանակ՝ ԽՍՀՄ ռազմածովային ուժերի պաշտպանության ժողովրդական կոմիսարի տեղակալ։
Ձերբակալություն և մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հուլիսի 10-ին ձերբակալվել է։ Հետաքննության ընթացքում ենթարկվել է խոշտանգումների և ծեծի քննիչ Զ.Մ. Ուշակովի կողմից, չդիմանալով դրան՝ ստորագրել է խոստովանական ցուցմունք «լրտեսական, ահաբեկչական և դիվերսիոն աշխատանքներին» իր մասնակցության մասին[2]։ 1938 թվականի հուլիսի 28-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան նրան դատապարտել է մահապատժի։ Գնդակահարվել է նույն օրը։ Մեկ ամիս անց՝ 1938 թվականի օգոստոսի 26-ին, նրա կինը՝ Վալենտինա Ալեքսանդրովնա Օրլովան, դատապարտվել է մահապատժի և գնդակահարվեց։
Ռեաբիլիտացվել է 1956 թվականի հուլիսի 23-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր դրոշի շքանշան (02/23/1928[3])
- Կարմիր աստղի շքանշան (1935)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Орлов Владимир Митрофанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ О масштабах репрессий в Красной Армии в предвоенные годы (документы) [Публикация Ивкина В. И., Какурина А. И.] // Военно-исторический журнал. — 1993. — № 3. — С.29.
- ↑ ПРИКАЗ РЕВОЛЮЦИОННОГО ВОЕННОГО СОВЕТА СОЮЗА СОВЕТСКИХ СОЦИАЛИСТИЧЕСКИХ РЕСПУБЛИК по личному составу армии № 103. 23 февраля 1928 года. Москва. — М: Центральная Типография НКВМ, 1928. — 1 с. — 400 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Военная энциклопедия в 8 томах. Т. 6: Огарков — «Прогресс» / Гл. ред. комиссии С. Б. Иванов. — М.: Воениздат, 2002. — 639 с. — ISBN 5-203-01873-1. — С.145.
- И. И. Барсуков, Йолтуховский, Виктор Михайлович, А. Б. Кондрашов «Адмиралы и генералы Военно-морского флота. Руководители структур политической и воспитательной работы. Биографические хроники (1917—2013)». — М.: «Кучково поле», 2014. — 432 с. — ISBN 978-5-9950-0408-0 — С.263.
- Близниченко С. С. К 115-летию со дня рождения флагмана флота 1 ранга (адмирала флота) Владимира Митрофановича Орлова. // Военно-исторический архив. — 2010. — № 10. — С.3-19.
- Близниченко С. С. Расстрельный список «Москва — Центр» не оставлял никаких надежд. // Военно-исторический журнал. — 2012. — № 8. — С. 57-63.
- Близниченко С. С. В. М. Орлов и И. К. Кожанов — лидеры-соперники советской военной флотской элиты 1930-х годов // Актуальные вопросы изучения истории формирования и развития РККА и РККФ: материалы международной научной конференции 26—27 февраля 2018 г. СПб.: Изд-во Михайловской военной артиллерийской академии, 2018. С. 87—96.
- * Рудный М. М. Учитель и друг. // Флагманы [Сборник воспоминаний и очерков о репрессированных флотоводцах / Сост. А. П. Аристов и др.]. — М.: Воениздат, 1991. — 281 с. — (Временем разрешено); ISBN 5-203-00691-1. — С.111-130.
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հուլիսի 15 ծնունդներ
- Հուլիսի 28 մահեր
- 1938 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Զինվորականներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ