Վլադիմիր Սելեզնյով
Վլադիմիր Սելեզնյով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1928 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 15, 1991 (62 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր, ժանրային նկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Vladimir Seleznev Վիքիպահեստում |
Վլադիմիր Սելեզնյով (ռուս.՝ Владимир Иванович Селезнёв, օգոստոսի 3, 1928, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 15, 1991, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Սելեզնյովը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 3-ին, Լենինգրադում։ 1947 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի առաջին կուրս։ Սովորել է Միխայիլ Պլատունովի, Իվան Ստեպաշկինի, Պյոտր Բելոուսովի և Յուրի Նեպրինցևի մոտ։
1953 թվականին Սելեզնյովը ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության 6-րդ համագումար»[2] պատմական նկարը։ Նրա հետ նույն տարում ավարտել են Վալերի Լարինան, Նիկոլայ Գալախովը, Վլադիմիր Անդրեևը, Օրեստ Բետեխտինը, Լեոնիդ Կաբաչեկը, Մարկ Կլիոնսկին, Նիկոլայ Լոմակինը, Կոնստանտին Մոլտենինովը, Գեորգի Պեսիսը, Պյոտր Սմուկրովիչը, Պավել Ուտկինը, Սոլոմոն Էպշտեյնը և ապագայում հայտնի դարձած այլ նկարիչներ։
1951 թվականից Վլադիմիր Սելեզնյովը մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է պատմական և ժանրային կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ 1949 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Սելեզնյովի ստեղծագործությանը բնորոշ է բազմազան հնարքների և արտահայտիչ միջոցների կիրառումը, որոնց ընտրությունը որոշվում էր կոնկրետ խնդիրներով, որոնք դրված են եղել նկարչի առաջ։
Նկարներում կառուցողական դերի պահպանման հետ միասին ուժեղացել է գույնի դեկորատիվությունն ու տեղայնությունը։ Դիմանկարի ժանրում ձգտում էր կերպարի խորը հոգեբանական բնութագրմանը։ Սելեզնյովի ստեղծագործություններից են` «Գորկիում»[3] (1951 թվական), «Վաղ գարնանը»[4] (1954 թվական), «Մեքենավարները»[5] (1960 թվական), «Նշանավոր յուրդավորները»[6] (1961 թվական), «Ջրասուզորդներ Գ. Ալեքսեյենկոն և Լ. Մոլչանովը կոմունիստական աշխատանքի հարվածայիններն են»[7] (1964 թվական), «Վերադարձը»[8] (1967 թվական), «Արջի հետ աղջկա դիմանկարը», «Նկարիչ Միխայիլ Պլատունովի դիմանկարը»[9] (երկուսն էլ` 1972 թվական), «Նախօրեին. Նևայի պողոտա»[10] (1980 թվական) և այլ նկարներ։
Վլադիմիր Սելեզնյովը մահացել է 1991 թվականի մարտի 5-ին, Լենինգրադում` վաթսուն տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի,Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1954 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1956 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան. Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) «Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Մոսկվա) Խաղաղությունը պահպանելիս. համամիութենական գեղարվեստական ցուցահանդես` նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 20-ամյակին։
- 1970 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Գերմանիայի դեմ ֆաշիստական հաղթանակի 25-ամյակին։
- 1976 թվական` (Լենինգրադ) Ժամանակակցի դիմանկարը. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների հինգերորդ ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С. 328.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: «Первоцвет», 2007. — С. 71.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Ленинград: Лениздат, 1951. — С. 19.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Ленинград: Изогиз, 1954. — С. 18.
- ↑ Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — Москва: Министерство культуры РСФСР, 1960. — С. 74.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Ленинград: Художник РСФСР, 1964. — С.36.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Ленинград: Художник РСФСР, 1965. — С. 48.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Ленинград: Художник РСФСР, 1976. — С. 29.
- ↑ Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.19.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Ленинград: Художник РСФСР, 1983. — С.22.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — С.19.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Изогиз, 1954. — С.18, 45.
- Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — С.200.
- Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — С.74.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.36.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.48.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 25-летию победы над фашистской Германией. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — С.9.
- Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М: СХ РСФСР, 1972. — С.97, 99—100.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.29.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.19.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С. 328.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.22.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8—17.
- Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.60.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.116.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.369, 391, 393—397, 400—402, 404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Սելեզնյովը կայքում «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.