Վլադիմիր Մուսայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Գուրգենի Մուսայելյան
Владимир Гургенович Мусаэльян
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1939 (81 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա
Մահացել էսեպտեմբերի 28, 2020(2020-09-28) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ռուսաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլուսանկարիչ
լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Premiya Pravitelstva RF.jpg
Կայքmusaelian.ru
Vladimir Musaelyan Վիքիպահեստում

Վլադիմիր Գուրգենի Մուսայելյան (հուլիսի 8, 1939(1939-07-08), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2020(2020-09-28), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի խորհրդային ֆոտոհրապարակախոս, լուսանկարիչ, Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մուսայելյանը ծնվել է 1939 թվականին։ Ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 1960 թվականից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակիցն է։ 1969-1982 թվականներին եղել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից, Բրեժնևի անձնական լուանկարիչը։

Լուսանկարել է Նիկիտա Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնևին, Յուրի Անդրոպովին և այլոց։ Մուսայելյանի ֆոտոռեպորտաժները տպագրվել են աշխարհի նշանավոր թերթերում։

2014 թվականին տեղի է ունեցել «Ուժի գաղտնիքը» վավերագրական կինոնկարի պրեմիերան՝ նվիրված Վլադիմիր Մուսայելյանին[1]։

Մեջբերումներ Վլադիմիր Մուսայելյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես սիրում եմ իմ գործը։ Մասնագիտությունս թույլ է տվել լինել տարբեր երկրներում, երկու անգամ հատել եմ հասարակածը, եղել եմ Ճապոնիայում, Աֆրիկայում։ Այնուհետև ինձ ուղարկեցին տիեզերք, աշխատել եմ առաջին տիեզերագնացների հետ։ Լուսանկարել եմ Նիկիտա Խրուշչովին[2]։ Aquote2.png


Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • World Press Photo միջազգային մրցույթի մասնակցության 4 դիպլոմ (1967-1978)
  • «Մեծ ոսկե աստղ» միջազգային ցուցահանդես, Բուլղարիա, «Օպել-ռեկորդ» մեքենա «Փոքր երկրի վրա հանդիպումներ» լուսանկարի համար (1974)
  • «Պրեսս-ֆոտո» ցուցահանդես, գրան-պրի, ոսկե մեդալ, Մոսկվա (1977)
  • «The Golden Eye» («Ոսկե աչք»), World Press Photo ֆոտոմրցույթ, «Բրեժնևի և Լուիս Կորվալանի հանդիպումը Կրեմլում» լուսանկարի համար (1977)
  • «Лучшие перья России» (1999)
  • «Ռուսաստանի ոսկե աչք» (2003)
  • ՌԴ ժուռնալիստների միության մրցանակ (2006)
  • ՌԴ կառավարական պարգև (2014[3])

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Генсек и фотограф. Выставка работ В. Г. Мусаэльяна к 100-летию Брежнева Л. И.». Исторический музей, Москва, 2006 [1].
  • «Генсек и фотограф». Выставочное объединение «АРТ-ДИЕЗ», Великий Новгород, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Фото 60-70» — Издание серии «Антология русской фотографии XX века». Москва, 2007.

Հեղինակային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фотоальбом, «Всегда с народом», Изд-во «Планета», 1978.
  • Фотоальбом, «Генсек и фотограф», Изд-во «Кучково поле», 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]