Jump to content

Վլադիմիր Կոնովալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կոնովալով
դեկտեմբերի 5, 1911(1911-12-05) - նոյեմբերի 29, 1967(1967-11-29) (55 տարեկան)
ԾննդավայրNadiine, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKrasnenkoe cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ և Ռազմածովային նավատորմ
Կոչումդերծովակալ
Հրամանատարն էրL-3?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ուշակովի շքանշան Order of Ushakov, 2nd class Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» և Submarine Commander badge

Դերծովակալ Վլադիմիր Կոնստանտինովիչ Կոնովալով (ռուս.՝ Влади́мир Константи́нович Конова́лов. դեկտեմբերի 5, 1911(1911-12-05), Nadiine, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1967(1967-11-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նավատորմի նշանավոր սուզանավերի հրամանատար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ծնվել է Նադինե գյուղում ( Զապորոժժիայի մարզ, այժմյան Ուկրաինա ), հրեական ընտանիքում, որպես Վուլֆ Կալմանովիչ Կոնովալով[1]: Երեխա է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Դոնեցկ: Սովորել է Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանում[2]: 1932 թվականին ծառայության է անցել խորհրդային նավատորմում: 1936 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը[3][4], որից հետո ծառայել է Սևծովյան նավատորմի սուզանավերում: 1940 թվականի հոկտեմբերին տեղափոխվել է Բալթյան նավատորմ և նշանակվել խորհրդային L-3 սուզանավի երկրորդ հրամանատար, իսկ 1943 թվականի մարտին՝ դրա հրամանատար:

L-3-ը ականապատող սուզանավ էր, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նաև հարձակողական գործողություններ էր իրականացնում գերմանական նավերի դեմ: Եվ Կոնովալովի հրամանատարությամբ ընդհանուր առմամբ կատարել է 11 տորպեդային հարձակում:

1945 թվականի ապրիլի 16-ին Կոնովալովի անձնակազմը խորտակել է գերմանական «Գոյա» նավը, որը Արևելյան ռազմաճակատից փախչող քաղաքացիական անձանց ու զինվորականներ էր տեղափոխում: Խեղդվել է առնվազն 6000 մարդ, փրկվել է ընդամենը 165 մարդ: Զոհվածների թիվը նկատի առնելով՝ դա համարվում է մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաահավոր ծովային աղետներից մեկը, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ հենց ամենաահավորը[4][5]: Որոշ վարկածների համաձայն՝ L-3-ը 1945 թվականի հունվարի 31-ին կարող է խորտակած լիներ նաև 1411 GRT փոքր նավը, բայց դա հաստատված չէ:

Կոնովալովի սուզանավը նաև ստեղծել է հինգ ականապատ պատնեշ՝ բաղկացած ընդհանուր առմամբ 52 ականից, որոնցից մեկը 1945 թվականի հունվարի 29-ին խորտակել է Henry Lütgens 1141 GRT նավը։ L-3-ի անձնակազմի տեղադրված ականների վրա 1944 թվականի նոյեմբերի 20-ին հավանաբար, խորտակվել է նաև T34 տորպեդո նավը:

Կոնովալովին 1945 թվականի հուլիսի 8-ին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պատերազմական ժամանակներում ընդօրինակման արժանի ռեկորդ սահմանելու համար։

1946 թվականի մայիսից մինչև 1947 թվականի նոյեմբերը նա ղեկավարել է N-27 սուզանավը (նախկին գերմանական տիպի XXI U-Boat U-3515 ): 1950 թվականին ավարտել է Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան[6], որից հետո, մինչև 1955 թվականի մարտ ամիսը, եղել է Բալթյան ռազմածովային 2-րդ բարձրագույն ուսումնարանի տակտիկայի ամբիոնի վարիչը[1][7]: 1958 թվականի նոյեմբեր ամսից ղեկավարել Բալթյան նավատորմի սուզանավային բրիգադը։ 1966 թվականի մայիսի 7-ին նրան շնորհվել է դերծովակալի կոչում[8]: Հաջորդ տարի նա մահացել է կաթվածից Լենինգրադում։

Իր կարիերայի ընթացքում Կոնովալովը պարգևատրվել է Լենինի (երեք անգամ), Ուշակովի 2-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (երկու անգամ) և Կարմիր աստղի (երկու անգամ) շքանշաններով։

«Որս՝ հանուն Կարմիր հոկտեմբերի» գրքում և դրա հիման վրա նկարահանված ֆիլմում հորինված խորհրդային Ալֆա դասի միջուկային էներգիայով աշխատող հարձակողական սուզանավը կոչվում է Վ. Կ. Կոնովալով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Бесицкий, Реувен. «Моряк из колонии Надёжная». rehes.org. Արխիվացված է օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2020-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Неизвестные страницы истории ДонНТУ». masters.donntu.org. Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին. Վերցված է 2020-04-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Малинов, Виктор Коновалов Владимир Константинович (1911–1967) // Евреи в истории Европы и Америки (персоналии). — М.: Э.РА, 2016. — 460 с. — ISBN 978-5-00039-605-6
  4. 4,0 4,1 Махов С. П Тайны подводной войны. 1914—1945. — М.: Вече, 2012. — С. 262—273. — 416 с. — (Военные тайны XX века). — ISBN 978-5-9533-5743-2
  5. Цыганкова, Светлана. «Как советская субмарина погубила танкистов вермахта». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2019-12-29-ին. Վերցված է 2020-04-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Военно-морская академия (краткая история) / Поникаровский В. Н. — Ленинград: ЦКФ ВМФ, 1991. — С. 315. — 364 с.
  7. Аграфенин, Анатолий. «Почему подводные лодки любят глубину». www.pnp.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-10-ին. Վերցված է 2020-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Белова И., Полухина Т. Подводники — Герои Советского Союза. Коновалов Владимир Константинович. // Морской сборник. — 2006. — № 2. — С. 85.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կոնովալով» հոդվածին։