Վլադիմիր Կարապետյան (գնդապետ)
Վլադիմիր Կարապետյան | |
---|---|
հունվարի 6, 1956 - հունիսի 17, 1992 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Վլադիմիր Եղիշի Կարապետյան (հունվարի 6, 1956, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 1992, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ (թաղված է Սևան քաղաքում), հայ ռազմական գործիչ, ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ (1988 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1956 թվականին Սևան քաղաքում։ Աշխատել է Հոկտեմբերյանի ուղեկալում, այնուհետև Էջմիածնում եղել է ուղեկալի պետ։ 1978 թվականին ավարտել է ԽՄՀՄ ԶՈՒ Վորոշիլովի անվան ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարանը, 1986 թվականին՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1979-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ սահմանապահ զորամասում։ 1992 թվականի հունվարից՝ սահմանապահ №1 գնդի հրամանատար։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականից մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
- ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետյանի անունով է կոչվել Սևանի 3-րդ հիմնական դպրոցը[1], որտեղ բացվել է Վլադիմիր Կարապետյանի անվան թանգարան։ Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում[2] 2008 թվականին Սևան քաղաքի բնակիչների հավաքած գումարով և Հատուկ գնդի վետերանների միության օգնությամբ տեղադրվել է Կարապետյանի կիսանդրին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC, Spyur. «ՍԵՎԱՆԻ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Սևան քաղաքում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Կարապետյանի 60-ամյակը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ ««Հենց շորերս փոխում եմ, զոհ եմ տալիս տղաներիս» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |