Վլադիմիր Լենինի տուն-թանգարան (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Լենինի տուն-թանգարան
Дом-музей В.И.Ленина, Казань 01.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԹաթարստան
ՎայրԿազան
Հիմնադրված էնոյեմբերի 7, 1937
Կոորդինատներ: 55°47′13″ հս․ լ. 49°8′19″ ավ. ե. / 55.78694° հս․. լ. 49.13861° ավ. ե. / 55.78694; 49.13861
Կայքmuseum.ru/M2732

Վլադիմիր Լենինի տուն-թանգարան, Կազանի Ուլյանով-Լենին փողոցի 58 հասցեում գտնվող թանգարան[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինի Կազանում գտնվող տուն-թանգարանը հուշային թանգարան է, այն ներկայացնում է Ուլյանովների ընտանիքի առօրյա պայմանները: Տան կահավորանքը, ներառյալ վավերական նյութերն ու առօրյա կյանքի մանրամասներն օգնում են ավելի հստակ հասկանալ Լենինի անձի ձևավորման վրա ընտանիքի ազդեցությունը:

Լենինի տուն-թանգարանի ցուցադրությունում ներառված են բնօրինակ փաստաթղթեր, պատճեններ, վկայագրեր, գրքեր, լուսանկարներ, գրական աղբյուրներ: Ըստ Լենինի՝ Կազանը Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող գործարանային, արդյունաբերության կարևորագույն կենտրոններից էր: Այստեղ եղել են մոտ ութսուն արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ աշխատել է մինչև 5 հազար մարդ[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ուլյանովը որոշել էր ընդունվել Կազանի կայսերական համալսարան: Նրա հայրը՝ Իլյա Ուլյանովը, սովորել է և ավարտել է այդ համալսարանը գերազանցությամբ: Ամեն տարի Ուլյանովների ընտանիքն ավանդաբար այցելում էր Կազան: Նրանք որոշեցին Սիմբիրսկից մշտապես տեղափոխվել Կազան: 1887 թվականի մայիս 30-ին «Симбирские губернские ведомости» թերթում տեղ գտավ հետևյալ հայտարարությունը. «Վաճառվում է տուն այգով, ռոյալի և կահույքի հետ միասին: Մոսկովյան փողոց, Ուլյանովի տուն»:

Ուլյանովները Կազան են ժամանել 1887 թվականի հունիսին: Սկզբում նրանք հանգրվանել են Զավյալովի (Պրոֆեսորական նրբանցք) տանը՝ Մարիա Ալեքսանդրովնայի քրոջ՝ Աննա Ալեքսանդրովա Վերետեննիկովայի մոտ, իսկ ամառն անց են կացրել Կոկուշկինո գյուղում: Վերադառնալով Կազան՝ Ուլյանովները բնակարան են վարձել Ռոստովների տանը (այժմ՝ Ուլյանովների փողոց, տուն 24): Շուտով Մարիա Ալեքսանդրովան նոր բնակարան է վարձել Սոլովյովի տանը՝ Նոր կոմիսարների փողոցում (Կոմլեևի փողոց, տուն 15):

Սակայն 1888 թվականի աշնանը նրանք բնակություն հաստատեցին Օրլովի տանը, որը հետագայում դարձավ տուն թանգարան: Օրլովների տունը գտնվում է Առաջին լեռան վրա, Արսկի դաշտի մոտ, և իրենից ներկայացնում է փայտյա երկհարկանի կցակառույց բակի խորքում, ուներ պատշգամբ և գեղեցիկ այգի լեռան վրա: Մարիա Ալեքսանդրովնան վարձակալել էր ամբողջ երկրորդ հարկը և երկու խոհանոցները, որոնք գտնվում էին տան հետևի առաջին հարկում:

Թանգարանի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ կապված Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 20-ամյակի հետ[3]: Թանգարանի ստեղծման և Ուլյանովների ընտանեկան բնակարանի վերականգնման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Վլադիմիր Լենինի կրտսեր եղբայրը՝ Դմիտրի Իլյիչը, Մարիա Իլինիչովնան, Ն. Ի. Վերետեննիկովը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Валидова Дом-музей В. И. Ленина в Кокушкино. Казань. — 1968.
  2. В. И. Ленин Полное собрание сочинений. — Т. 3. — С. 606.
  3. Дом-музей В. И. Ленина (г. Казань)