Jump to content

Վլադիմիր Զորանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Զորանյան
Ծնվել էապրիլի 17, 1936(1936-04-17)[1]
Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 18, 2006(2006-12-18) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1958)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1982)

Վլադիմիր Արեստակի Զորանյան (ապրիլի 17, 1936(1936-04-17)[1], Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2006(2006-12-18), Երևան, Հայաստան), հայ անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1985)։ ՀԳԳԱ անասնաբուծության և անասնաբուժական բժշկագիտության բաժանմունքի ակադեմիկոս (1994)։ ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույծ (1981)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Զորանյանը ծնվել է 1936 թվականի ապրիլի 17-ին, Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում[2]։ 1958 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1964-1969 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն։ 1969-1987 թվականներին դասավանդել է գենետիկայի և կենդանաբանության ամբիոնում։ 1983–1987 թվականներին եղել է գենետիկայի և կենդանաբանության ամբիոնի վարիչ, 1987-1995 թվականներին՝ ՀՀ անասնաբուծության տոհմային գործի գիտաարտադրական միավորումում գլխավոր տնօրեն, միաժամանակ՝ Անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն և գենետիկայի ու կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ։ 1994 թվականին՝ ՀԳԳԱ անասնաբուծության և անասնաբուժական բժշկագիտության բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1995-1997 թվականներին՝ հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գենետիկայի և կենսաբանության ամբիոնի վարիչ։ 1997 թվականին՝ ընդհանուր կենսաբանության ամբիոնների վարիչ[3]։

Աշխատանքները վերաբերում են տոհմային տավարաբուծության զարգացման, տավարի բազմապտղության, գենետիկայի, ինբրեդային ճնշվածության և հիբրիդային հզորության կենսատնտեսական բնույթի, ինչպես նան կլոնավորման խնդիրներին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստեղծման մասնակիցներից է։ Համահեղինակ է բուհական դասագրքերի[4]։

  • Ն. Ի. Վավիլովի հուշամեդալ (1987)։
  • ՀԳԱ ոսկե մեդալ (2000)։
  • Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպումը տնտեսավարման տարբեր ձևերի պայմաններում, Երևան, 1994։
  • Գյուղատնտեսական կենդանիների գենետիկա և կենսատեխնոլոգիայի հիմունքներ, 1998, տիտղթ. (Վոլոդյա Արեստակի Զորանյան)։
  • Անասնաբուծության և կերարտադրության տեխնոլոգիաները տնտեսավարման արդի պայմաններում, 1995, տիտղթ. (խմբ.՝ Վ. Ա. Զորանյան)
  • Пути ускорения интенсификации кормопроизводства в Армянской ССР =ՀՍՍՀ-ում կերարտադրության ինտենսիվացման արագացման ուղիները ։ Сборник научных трудов, 1987, т.л. (ред. В. А. Зоранян).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=3792
  2. «ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊՈՐՏԱԼ». www.javakhk.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Զորանյան, Վլադիմիր Արեստակի, 1936- (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Զորանյան» հոդվածին։