Վլադիմիր Զաեմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Զաեմսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 12, 1952(1952-06-12) (69 տարեկան)
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և Պատվո շքանշան

Վլադիմիր Զաեմսկի (ռուս.՝ Владимир Фёдорович Заемский, հունիսի 12, 1952(1952-06-12)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1974)։ Քաղաքական գիտությունների դոկտոր (2009)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1974 թվականից։

  • 1974-1976 թվականներին՝ Կոստա Ռիկայում ԽՍՀՄ դեսպանատան թարգմանիչ։
  • 1976-1979 թվականներին՝ Վենեսուելայում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։
  • 1980-1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի կցորդ։
  • 1981-1986 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ քարտուղար։
  • 1986-1989 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի առաջին քարտուղար։
  • 1989-1994 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան լատինաամերիկյան խմբի ղեկավար (1991 թվականից՝ Ռուսաստան), ԱՊԿ-ին կից մշտական դիտորդի տեղակալ։
  • 1994-1996 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ի. Իվանովի քարտուղարության խորհրդական։
  • 1996-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության բաժնի պետ։
  • 1998-2002 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։
  • 2002-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004-2009 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։

2009 թվականի հունիսի 23-ից՝ Վենեսուելայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

2009 թվականի հուլիսի 14-ից՝ Հայիթի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով։

2009 թվականի հուլիսի 23-ից՝ Դոմինիկյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։

Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր (2017 թվականի դեկտեմբերի 26)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[3]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2005 թվականի փետրվարի 19)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար[4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի դեկտեմբերի 28)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի նոյեմբերի 7)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի հուլիսի 8)[7]

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՄԱԿ-ը և խաղաղապահությունը» — Մոսկվա։ Միջազգային հարաբերություններ, 2008. — ISBN 978-5-7133-1308-1
  • «Ում է պետք ՄԱԿ-ի բարեփոխումը» — Մոսկվա։ Միջազգային հարաբերություններ, 2010. — ISBN 978-5-7133-1389-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 23.06.2009 № 714 «О назначении Заемского В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Боливарианской Республике Венесуэла»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2019-05-13 
  2. «Указ Президента Российской Федерации от 23.07.2009 № 848 «О назначении Заемского В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Доминиканской Республике по совместительству»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2019-05-13 
  3. Указ Президента Российской Федерации от 26 декабря 2017 года № 627 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Распоряжение Президента Российской Федерации от 19.02.2005 г. № 64-рп "О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации"
  5. Указ Президента Российской Федерации от 28.12.2004 г. № 1624 "О присвоении дипломатического ранга"
  6. Указ Президента Российской Федерации от 07.11.2012 г. № 1502 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 08.07.2016 № 328 "О присвоении дипломатических рангов"