Վլադիկ Մնացականի Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վլադիկ Մնացականի Խաչատրյան
Վլադիկ Մնացականի Խաչատրյան.png
1950-1992
ԾննդավայրՄարտունի Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Մահվան վայրգ. Մարզիլու, Աղդամի շրջան
ԶորամասԽՍՀՄ ԶՈՒ
ՊաշտոնՄարտունիի շրջանի կույրերի միության նախագահ։
Պարգևներ«Մարտակախաչ» 1-ին աստիճանի շքանշան

Վլադիկ Մնացականի Խաչատրյան (մարտի 17, 1950(1950-03-17), Արցախ - դեկտեմբերի 6, 1992(1992-12-06), Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), հայ ազատամարտիկ-հետախույզ։ Ղարաբադյան շարժման ընդհատակ գործիչ։ 1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը (19741974-1988 թվականներին՝ Մարտունիի շրջանի կույրերի միության նախագահ։

1988-1992 թվականներին կամավորական և հետախուզական ջոկատների կազմերում մասնակցել է Մարտունիի, Հադրութի ինքնապաշտպանական, Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղերի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտակախաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Խաչատրյանի որդիները՝ Հրայրը (սեպտեմբերի 18, 1980 - դեկտեմբերի 31, 1992) զոհվել է Մարտունիի ինքնապաշտպանական, Ռորդիկը (մայիսի 21, 1976 - փետրվարի 2, 1992)՝ Ֆիզուլիի ազատագրական մարտերի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png