Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնիկական աշխատանքներ մայիսի 3–ին

Ողջույն մանսկաիցներ, տեղեկացա, որ մայիսի 3–ին, Հայաստանի ժամանակով 18:00–ին սպասվում են տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում (20-30 րոպե) հնարավոր չի լինի, Վիքիմեդիա Հիմնադրամի որևէ նախագծում, որևէ խմբագրում հիշել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:42, 1 Մայիսի 2017 (UTC)[reply]

New Wikipedia Library Accounts Available Now (May 2017)

Hello Wikimedians!

The TWL OWL says sign up today!

The Wikipedia Library is announcing signups today for free, full-access, accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:

Expansions

  • Gale – Biography In Context database added
  • Adam Matthew – all 53 databases now available

Many other partnerships with accounts available are listed on our partners page, including Project MUSE, EBSCO, Taylor & Francis and Newspaperarchive.com.

Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 18:52, 2 Մայիսի 2017 (UTC)

You can host and coordinate signups for a Wikipedia Library branch in your own language. Please contact Aaron.
This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Երկու հարց հոդվածների վերնագրերի վերաբերյալ

Հարգելի վիքիհամայնք, (1) մեր հոդվածների վերնագրերում կարելի է հանդիպել Հայաստանի պետական մարմինների անվանումների տարբեր ձևեր՝ ինչպես հապավումով (օրինակ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան), այդպես էլ առանց հապավման (օրինակ, ՀՀ սահմանադրական դատարան): (2) Նույն քաոսային իրավիճակն է հապավումից հետո մեծատառով կամ փոքրատառով (ՀՀ սահմանադրական դատարան թե՞ ՀՀ Սահմանադրական դատարան) գրելու հարցում: Արդյո՞ք ունենք կանոն ինչպես վարվել նման դեպքերում:--֎ Պանդուխտ 19:54, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]

Պանդուխտ ջան, այստեղ կա ամեն ինչ:--Arsog (1985) 20:05, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]
Շաատ շնորհակալություն, Arsog ջան:--֎ Պանդուխտ 20:07, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]
Պանդուխտ ջան, նախ սկսեմ 2-րդ կետից։ «ՀՀ Ազգային ժողով» կամ «Ազգային ժողով», կամ նմանատիպ պետական սուբյեկտների անվանումներում առաջին բաղադրիչը գրվում է մեծատառ՝ հետևյալ ակտի հիման վրա ստեղծված ձեռնարկի համաձայն։ 1-ին մասով այսպիսի կարծիք կհայտնեմ․ ՀՀ պետական կառույցների մասին հոդվածների անվանումներում պետք է օգտագործվի «Հայաստանի Հանրապետություն» ձևը, մշակութային, սոցիալական և պատմական թեմաները շոշափվող հոդվածներում՝ «Հայաստան» ձևը, իսկ «ՀՀ» ձևի օգտագործումը տեսնում եմ միայն վերահղումներում։ — Vahe քնն. 20:09, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog ջան, փաստորեն որոշակիորեն կրկնվեցի )) — Vahe քնն. 20:11, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ավելի լայն պարզաբանում տվեցիր, Vahe ջան: Բայց ինձ թվում է՝ չպետք է անտեսել նաև այդ կառույցների պաշտոնական անվանումները:--Arsog (1985) 20:13, 2 Մայիսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն, Arsog ջան, հասկանալի պարզաբանման համար:--֎ Պանդուխտ 11:12, 6 Մայիսի 2017 (UTC)[reply]

ԿԷԲ

Հարգելի՛ վիքիխմբագիրներ, երկարատև դադարից հետո իր աշխատանքն է վերսկսում «Կարճ էջերի բարելավում» նախագիծը, որտեղ ձեր բարելավումների շնորհիվ արդեն «փրկվել է» 800 հոդված: Շարունակենք բարելավել ու որակական նոր հարթության վրա բարձրացնել մեր Վիքիպեդիան: --Arsog (1985) 12:55, 3 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հ.Գ. Նախագծին է միացել և մեծագույն ավանդը կունենա նաև 23artashes մասնակիցը, ով հետայսու կհամակարգի նախագծի աշխատանքները: Շնորհակալություն նաև Արտաշեսին անցած տարվա և այս տարվա վիճակագրությունն ավարտին հասցնելու համար:--Arsog (1985) 13:00, 3 Մայիսի 2017 (UTC)[reply]
Անչափ ուրախ եմ նախագիծը կրկին ակտիվ տեսնել։ Մերսի շատ երկուսիդ :) --Լիլիթ (քննարկում) 19:48, 4 Մայիսի 2017 (UTC)[reply]

19:14, 3 Մայիսի 2017 (UTC)

Դրամագլուխ

Հարգելիներս: "Կապիտալ"-ը չի օգտագործվում ներկայումս: Գոյություն ունի հայերեն "Դրամագլուխ" տերմինը:-- Zara-arush (talk) 19:37, 4 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Zara-arush: Կապիտալ բառի փոխարեն երբեմն կարելի է օգտագործել դրամագլուխ բառը, բայց դրամագլուխ բառը չի ամբողջացնում կապիտալ բառի բոլոր երանգները: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 20:39, 4 Մայիսի 2017 (UTC)[reply]

ՀՀ միամսյակ

Հարգելի վիքիհամայնք, վերջին տարիներին բազմաթիվ համագործակցության ծրագրեր են իրականացվել մեր Վիքիպեդիայում, սակայն կուզենայի նշել, որ մերօրյա՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը ինչպես Վիքիպեդիայում, այդպես էլ «ավանդական» գիտական հարթակներում մոռացության է մատնվել: Անձամբ ես միայն մեկ-երկու գիրք կարող եմ մատնանշել, որտեղ փորձ է արվում «հիմնավոր» կերպով լուսաբանել այդ հարցը (չեզոքության ավերակների մասին չեմ էլ խոսում):

Մենք՝ հայ հասարակությունը իր ամբողջ էությամբ, այլ ոչ միայն վիքիխմբագիրները, ավանդականորեն անդրադառնում ենք վաղնջական պատմությանը, Հայոց Ցեղասպանությանը, բայց համարյա թե չենք շոշափում ժամանակակից՝ պատուհանից տեսանելի իրականությունը և դրա նախապատմությունը:

Ինձ մոտ այնպիսի մի տպավորություն է, որ հայ հասարակությունը օրվա նորությանը ծանոթանալուց հետո լավագույն դեպքում արդեն մեկ տարի անց մոռանում է այդ փաստերը, որոնք ժամանակին վրդովմունք, հպարտություն կամ այլ էմոցիաներ են առաջացրել և հզորագույն կերպով շարունակում են ազդել հայաստանյան կյանքին:

Առաջարկում եմ լինենք ավելի ակտիվ և արձանագրենք Անկախության հռչակումից ի վեր տեղի ունեցած և այժմ տեղի ունեցող իրադարձություններն ու երևույթները Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում, չբավարարվելով մեկ-երկու կիսաընդհանրական հոդվածներով: Մեր առաջին քայլը կարող է լինել Վիքիպեդիա:Համագործակցություն/Հայաստանի Հանրապետության (1990-ից) միամսյակի պատրաստումը: Կա՞ն ցանկացողներ:--֎ Պանդուխտ 22:52, 6 Մայիսի 2017 (UTC)[reply]

Produsage

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ Ցանկանում եմ մեր վիքիպեդիայում ստեղծել Produsage հոդվածը, սակայն չեմ կարողանում գտնել հայերեն համաշունչ բառ՝ ստեղծաօգտագործում, ստեղծակիրառում, ստեղծում-օգտագործում, թե՞ մեկ այլ բառ, միգուցե ուղղակի տառադարձե՞լ անգլերենից, քանի որ բառի հեղինակն ավստրալացի է։ Բառն անգլերեն production (ստեղծել) և usage (օգտագործում, կիրառում) բառերի միաձուլումն է։ «Produsage»-ն օգտագործողների կողմից բովանդակության ստեղծման տեսակ է, որը տեղի է ունենում բազմազան առցանց միջավայրերում, բաց կոդով ծրագրային ապահովման մեջ և բլոգոլորտում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 07:37, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, գուցե՞ արտօգտագործում (արտադրում-օգտագործում), չնայած ավելի կողմ եմ քո առաջարկած ստեղծում-օգտագործում տարբերակին:--Arsog (1985) 08:28, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog ջան, կարծում եմ բովանդակությունն ավելի շատ ստեղծում են, քան արտադրում, դրա համար production-ն այս դեպքում թարգմանեցի որպես ստեղծել։ --Լիլիթ (քննարկում) 08:40, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ուրեմն՝ մնաց ստեղծում-օգտագործում տարբերակը :)--Arsog (1985) 08:57, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]
Իսկ գուցե «Փրոդուսեյջ/Պրոդուսեյջ» անվանումը ավելի ճիշտ բնութագրի տերմինը, քան չհնչող նոր ստեղծվելիք հայկական անվանումը։ — Vahe քնն. 09:57, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]
Այո՛, Վահե ջան, ուղիղ փոխառություն: Կարելի է, մինչ հայերեն ավելի հնչող տարբերակի ստեղծումը:--Arsog (1985) 10:23, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ուրեմն կօգտագործեմ Փրոդյուսիջ տառադարձված ձևը, բայց ստեղծում-օգտագործումից վերահղում կտամ։ --Լիլիթ (քննարկում) 10:48, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]

Անգլերեն չգիտեմ, բայց որքան հասկացա, այստեղ «կիրառել» բառն էլ է սազում, քանի որ բառը վերաբերում է ստեղծածը օգտագործելուն: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 16:32, 7 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հեղինակային իրավունքների կանոնակարգի նոր նախագիծ

Հարգելի՛ վիքիհամայնք, բոլորին հրավիրում ենք մասնակցելու կանոնակարգային այս քննարկմանը:--Arsog (1985) 00:12, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]

Կանոններին չհամապատասխանող հոդվածներ

Հարգելի համայնք, ինչպես հիշում եք 2015 թվականին որոշ կանոնակարգային փոփոխություններ արեցինք՝ խստացնելով նոր հոդվածների նվազագույն չափանիշները։ Մեկ աղբյուր կետի համաձայն նոր հոդվածի նյութի հիմնական մասը պետք է ունենա հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր (ի դեպ, այս կետն ամենաշատ կողմ ձայներն է ստացել)։ Սակայն, վերջին մեկուկես տարվա ընթացքում այս կետի վրա կարծես թե ուշադրություն քիչ ենք դարձրել։ Արդյունքում ունենք գրեթե 600 անաղբյուր հոդված։ Հոդվածների ցանկը կարող եք տեսնել այստեղ (ցանկում կան որոշ սխալներ, որովհետև ավտոմատ եմ ստացել)։ Որոշ «թարմ» հոդվածներ պիտակեցի ըստ կանոնակարգի, բայց ճիշտն ասած վստահ չեմ, որ 600 հոդված միանգամից պիտակելը ճիշտ կլինի (համ էլ հավեսս փախավ ։Ճ)։ Կցանկանայի այս հարցի վերաբերյալ ձեր կարծիքը լսել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:39, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ես կողմ եմ պիտակելուն, որքան էլ որ հոդված լինի։ Այդպես նաև հեշտ է, բոլորը հավաքվում են մի կատեգորիայում, որից հետո հնարավոր կլինի մաքրել դրանք, ինչպես ժամանակին ես ու դու էինք անում։--Լիլիթ (քննարկում) 14:09, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես անաղբյուրի պիտակի հետ չեմ։ Ըստ կանոնակագրի՝ այս հոդվածները պետք է կարճ պիտակվեն ու 7 օրվա ընթացքում ջնջվեն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:11, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]
Համաձայն եմ, որ պիտակելը ճիշտ է։--BekoՔննարկում 14:12, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]
Աշոտ ջան, առաջարկում եմ պիտակել անաղբյուր։ Նոր հոդվածների դեպքում արդեն ավելի ուշադիր կլինենք։--Լիլիթ (քննարկում) 14:19, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]

Beta Feature Two Column Edit Conflict View

Birgit Müller (WMDE) 14:41, 8 Մայիսի 2017 (UTC)[reply]

Editing News #1—2017

18:05, 12 Մայիսի 2017 (UTC)

Նոր գնահատում՝ «Գլխուղեղ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Գլխուղեղ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog (1985) 15:49, 13 Մայիսի 2017 (UTC)[reply]


Անձանց բազմիմաստության դեպքերի առիթով

Հարգելի Վիքիհամայնք, առաջարկում եմ՝ նույն անուն-ազգանունով էջերը ստեղծելիս ոչ թե փակագծերում նշենք տվյալ անձի մասնագիտությունը, այլ պարզապես անձանց տարբերակենք հայրանուններով: Հիմնավորումներիցս մեկը սա է՝ Հաճախ միևնույն անձը, օրինակ, և՛ երաժիշտ է, և՛ երգիչ է, և՝ դերասան կամ՝ և՛ բանասեր է, և՛ բանագետ է, և՛ աղբյուրագետ է, և՛ մատենագետ: Մենք հոդվածի վերնագրում նշում ենք սրանցից մեկը՝ անտեսելով մնացածը: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 18:16, 13 Մայիսի 2017 (UTC)[reply]

Սակայն, Աշոտ ջան, միշտ չէ, որ մարդիկ գիտեն հայրանունները: Ըստ իս, այդ տարբերակով ուղղակի կարող ենք ունենալ վերահղումներ:--Arsog (1985) 19:19, 13 Մայիսի 2017 (UTC)[reply]
Հայրանուն նշելը ոչ հայկական՝ ռուսական տարբերակ է և մասամբ պահպանվում է միայն իներցիայի շնորհիվ: Բացի այդ, նման տարբերակը դժվար թե հնարավոր լինի օգտագործել բոլոր անձնաց պարագայում, քանի որ շատ ազգեր նույնպես չունեն հայրանուններ: Իսկ մասնագիտության դեպքում միշտ կարելի է նշել անձի հիմնական, գլխավոր մասնագիտությունը:--֎ Պանդուխտ 19:21, 13 Մայիսի 2017 (UTC)[reply]

RevisionSlider

Birgit Müller (WMDE) 14:44, 16 Մայիսի 2017 (UTC)[reply]

21:09, 16 Մայիսի 2017 (UTC)

Ճիշտ թարգմանության օգնություն

Հարգելի մասնակիցներ, կհուշե՞ք, ինչպես ավելի ճիշտ կլինի թարգմանել «Российско-американская компания» եզրույթը՝

  • Ռուս-ամերիկյան ընկերություն / Ռուս-Ամերիկյան ընկերություն,
  • Ռուսաստանա-ամերիկյան ընկերություն / Ռուսաստանա-Ամերիկյան ընկերություն,
  • Ռուսական Ամերիկյան ընկերություն (Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության համանմանությամբ)։

Նախապես շնորհակալություն։ — Vahe քնն. 17:06, 19 Մայիսի 2017 (UTC)[reply]

Vahe ջան, Ռուս-ամերիկյան ընկերություն տարբերակն ամենաճիշտն է:--Arsog (1985) 17:21, 19 Մայիսի 2017 (UTC)[reply]
Arsog ջան, նրբությունն այն է, որ տառացի և բառացի թարգմանվում է Ռուսաստանյան-ամերիկյան ընկերություն, սակայն որպես կիսապետական գաղութային կառավարման կազմակերպություն այն համանման է հանրահայտ Օստ-Հնդկական ընկերություններին (Բրիտանական, Պորտուգալական, Դանիական, Հոլանդական, Ֆրանսիական), և դրանց բնօրինակ անվանումները բառացի հայերեն չեն թարգմանվում։ Սա է նրբությունը․․․․ Միգուցե ես սխալվում եմ, բայց քանի որ կամպանիայի օբյեկտը Ռուսական Ամերիկան է, ինձ թվում է «Ռուսական Ամերիկյան ընկերություն» անվանումն ամենաբնութագրական տերմինն է։ — Vahe քնն. 19:28, 21 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Սնուկերի աշխարհի չեմպիոնների ցանկ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ --Artificial123 (քննարկում) 19:09, 21 Մայիսի 2017 (UTC)[reply]

21:06, 23 Մայիսի 2017 (UTC)


«Նոր Խաչակապ» հոդված

Հարգելի մասնակիցներ, ինչպե՞ս կարելի է վարվել այն հոդվածի հետ, որը պարունակում է չհիմնավորված և կեղծ տեղեկություններ: Խոսքս «Նոր Խաչակապ» հոդվածի մասին է, որի պատմությունը ներկայացված է բոլորովին այլ գյուղի` պատմական Ուտիքի Խաչակապ գյուղին վերագրվող, սակայն բավականին չափազանցված լեգենդներով: Նախ Նոր Խաչակապը չի գտնվում «Բանանց գետի ձախակողմյան մի վտակի վրա», ըստ իս Նոր Խաչակապի կողքով հոսում է Փամբակ գետը: Այստեղ չի գտնվում հանրահայտ Թարգմանչաց վանքը, քանի որ այն գտնվում է Խաչակապում: Բացի այդ գյուղի անվան ստուգաբանությունը ոչ մի հիմնավորում չունի, թեկուզ ավանդական տեսակետից, որը վերաբերվում է նաև Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը: Նոր Խաչակապի անունը մինչև 1991 թվականը, եղել է Սարալ և այնտեղ բնակվել են ադրբեջանցիներ: Այս գյուղին երբեք Ղուշչի չեն անվանել: Մի խոսքով, կարելի՞ է արդյոք թույլ տալ նման բովանդկությունը հոդվածում: Հեղինակը հավանաբար խառնել է Խաչակապն ու Նոր Խաչակապը: Այս երկու գյուղերի միակ ընդհանուր կապն այն է, որ Խաչակապից մի քանի ընտանիքներ 1988-1989 թվականներին վերաբնակվել են Նոր Խաչակապում:--Որոտ (քննարկում) 23:21, 24 Մայիսի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, քանի որ հոդվածի միակ աղբյուրում նման տեղեկություններ չկան, դու կարող ես ջնջել իրականությանը չհամապատասխանող հատվածները։ Եթե ջնջելուց հետո հոդվածից բան չմնա (այս հոդվածից մնալու է), կարող ես միանգամից ջնջման առաջադրել։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար :) --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:07, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]

Շատ բարի--Որոտ (քննարկում) 07:13, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]

Սլավոնական լեզուներ

Հարգելի Վիքիհամայնք: Ռուսերենի ազդեցությունը հաղթահարելու համար, կարծում եմ, որ միայն մեր լեզվի հանդեպ ուշադիր լինելը քիչ է: Մեզանում սովորույթ է դարձել սլավոնական բոլոր լեզուների տառադարձությունն անելիս հիմք ընդունել ռուսերենը, որը ոչ միայն ճիշտ չի հնչում հայերենում, այլև վիրավորում է սլավոնակական մյուս լեզուներին: Օրինակ՝ լեհական Ժուկրովսկին դառնում է Ժուկովսկի, բելոռուսական Օլեքսանդրը՝ Ալեքսանդր, և այլն: Կարծում եմ, որ ցանկացած հանրագիտարանի գործը պետք է լինի նաև ճիշտ տերմինաշինությունը և այս պարագայում պահանջ ունենք գոնե սլավոնական մյուս լեզուների համար տառադարձման ուղեցույցներ պատրաստել: Ինչո՞ւ հատկապես առաջնահերթ սլավոնական լեզուները: Քանի որ ռուսերենի ազդեցության ոլորտում գտնվելով՝ մեզանում հատկապես շատ են ռուսերեն աղբյուրներից օգտվողները, բացի այդ՝ ռուսական ազդեցության ոլորտում գտնվող ոչ սլավոնական լեզվակիրներին հայերեն մատուցելուց ևս հանդիպում ենք ռուսաբանությունների: Միջնադարյան Վրաստանի Իակոբը, եթե ինչ որ տեղ ներելի է Հակոբ տառադարձելը, ապա անթույլատրելի է Յակով ձևը: Նման դեպքեր հաճախ են հանդիպում, ինչը կարելի է վերահսկել հստակ տառադարձման ուղեցույցներ պատրաստելով: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 15:19, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Աշոտ, «ռուսերենի կողմից վիրավորական քայլերի» հետ կապված նշեմ, որ սա զուտ օտարաբանություն չէ։ Մի քանի պարզ օրինակներով նշեմ խնդիրները։ Լեհերենից տառադարձման ժամանակ շատերը հիմնվում եմ տրանսլիտերացիայի վրա, ոմանք՝ հնչյունային տառադարձման վրա։ Մեր կարևոր խնդիրը գործնական տառադարձման ճիշտ բալանսը գտնելն է։ Ի դեպ լեհերենում շատ լայն տարածում ունի տառերի զեղջումն արտասանելիս։ Միգուցե ձեր նշած «Ժուկրովսկին» հենց «Ժուկովսկի» է հնչում։ Ուկրաիներենի համար այլ ֆակտոր նշեմ։ Վերջին երեք տարվա ընթացում գրական ուկրաիներենի բարբառային հիմքը օրենսդրորեն երկու, թե երեք անգամ փոխվել է։ Այս դեպքում ինչը հիմք վերցնել։ Սպասել է պետք։ Բելառուսերենի հարցը նույնպես բարդանում է ժամանակակից և դասական (տարաշկևիցա) տարբերակների զուգահեռ օգտագործմամբ։
Մյուս կողմից, համաձայն եմ, որ լեզուների համար (ոչ միայն սլավոնական) տառադարձման ուղեցույցներ պատրաստելը կարևոր է, բայց պիտի ձեռքներս սրտներիս դնենք և խոստովանենք (իհարկե եթե տիրապետում ենք տառադարձման որոշակի հմտությունների), որ այլ լեզուներից գործնական տառադարձման լավագույն պրակտիկան իր ավանդույթներով և ուղեցույցներով ներկայացված է ռուսերենում։ Ուստի ռուսերենում օգտագործված պրակտիկան մեր ձեռնարկները մշակելիս հարկավոր է հաշվի առնել, միաժամանակ պարտադիր չէ կուրորեն առաջնորդվել ռուսական ձեռնարկներով։ — Vahe քնն. 15:43, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքի համար, Vahe: Ինքս հստակորեն ոչինչ չեմ կարող առաջարկել, քանի որ այդ լեզուներին ծանոթ չեմ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տառադարձության համար հաճախ առաջնային է դառնում լեզվի զարգացման պատմական ընթացքn իմանալը: Սակայն տառադարձության համար անվերապահորեն ռուսերենն ընդունելը, կարծում եմ, ճիշտ չէ, թեպետ այլ բան չեմ կարող առաջարկել: Կուզեի, որ մեր Վիքիհամայնքի այստեղ ավելի հմտացած մասնակիցները փորձեին ինչ-ինչ կերպ ձևեր մշակել: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 15:54, 25 Մայիսի 2017 (UTC)[reply]

Hi, you are invited to participate in the discussion on the proposal to make a banner through m: centralnotice to inform more people around the world about what the Turkish government has done about Wikipedia, ie all the language versions of Wikipedia are You are obscured, so in Turkey it is impossible to view the * .wikipedia.org site. To hope that the Turkish government will remove the block, it is necessary to raise awareness of this fact around the world because it is important to succeed in this mission because Wikipedia can not be seen in Turkey. With this message also for those interested, I invite him to sign the Wikimedian appeal.

If you have any questions or questions do not hesitate to contact me. Thanks best regards. --Samuele2002 (Talk!) 13:43, 26 Մայիսի 2017 (UTC)[reply]

Համաշխարհային գրականությունը հայերեն

Հարգելի՛ Վիքիհամայնք, իմ ստեղծած Վիքիպեդիա:Օգնություն/Ռուս գրականությունը հայերեն և «համաշխարհային գրականությունը հայերեն» կատեգորիայի տակ գտնվող նմանատիպ էջերը, ցանկանում եմ ձեր թույլտվությամբ տեղափոխել Վիքիգրքեր նախագիծ: Սրանք մատենագիտական բնույթի, անընդհատ համալրվող գրքեր կարող ենք համարել: Նույնատիպ գրքեր կարելի է ստեղծել նաև հայ գրականությունը այլ լեզուներով: Սպասում եմ ձեր արձագանքին: Համ էլ Վիքիգրքերը կակտիվանա: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 17:55, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]