Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելիներս

Ինձ ընդհանրապես արգելափակել են commons-ում և անգլերեն Վիքիում այն աստիճան, որ նույնիսկ չեմ կարող գրառումներ կատարել ինձ վերաբերվող Wikipedia:Administrators' noticeboard/Edit warring քննարկման տակ։ Դա արվել է վրացի ադմինի կողմից, ըստ երևույթին, որպեսզի Օշկվանքի հարցը չքննարկվի (հին պատմություն է, նայեք [Talk:Oshki] հոդվածի քննարկման էջը): Sardur-ին էլ չեմ կարողանում դիմել նույն արգելափակման պատճառով, սակայն շատ ցանկալի է հենց իր մասնակցությունը։ 8 տարի առաջ փոփոխել էի նշված ֆայլի անունը և փորագրածը նշել որպես Հավերժության հայկական նշան։ Նորից սկսվել է նրանից, որ փորձեցին նորից Borjgali-ն ներկայացնել որպես ոչ թե 7-թևանի նշան, այլ կամայական բազմաթև՝ նմանեցնելով Հայկական հավերժության նշանին և դրա տակ ներառել նաև commons:File:Borjgali_and_Star_of_David_in_Oshki.jpg նկարում եղածը։ Այդ ֆայլի 8-տարի առաջվա քննարկումը ջնջել են ֆայլը վերանվանելու պատրվակով, չնայած File:Armenian Eternity sign and Star of David in Oshki.jpg վերահասցեավորումը մնացել է։ Եթե հնարավոր է, օգնեք այդ հարցը կարգավորել և վրացիների կողմից փոփոխությունների դեմն առնել, քանի որ Borjgali-ի տեքստը վերջի 8-տարում չէր փոխվել և հիմա նորից սկսվել է այդ անհիմն վեճը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:02, 2 Հունիսի 2021 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Ալեքսանդրա Յակոբի»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ալեքսանդրա Յակոբի» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--LiaAve (քննարկում) 11:08, 8 Հունիսի 2021 (UTC)[reply]

Universal Code of Conduct News – Issue 1

Universal Code of Conduct News
Issue 1, June 2021Read the full newsletter


Welcome to the first issue of Universal Code of Conduct News! This newsletter will help Wikimedians stay involved with the development of the new code, and will distribute relevant news, research, and upcoming events related to the UCoC.

Please note, this is the first issue of UCoC Newsletter which is delivered to all subscribers and projects as an announcement of the initiative. If you want the future issues delivered to your talk page, village pumps, or any specific pages you find appropriate, you need to subscribe here.

You can help us by translating the newsletter issues in your languages to spread the news and create awareness of the new conduct to keep our beloved community safe for all of us. Please add your name here if you want to be informed of the draft issue to translate beforehand. Your participation is valued and appreciated.

  • Affiliate consultations – Wikimedia affiliates of all sizes and types were invited to participate in the UCoC affiliate consultation throughout March and April 2021. (continue reading)
  • 2021 key consultations – The Wikimedia Foundation held enforcement key questions consultations in April and May 2021 to request input about UCoC enforcement from the broader Wikimedia community. (continue reading)
  • Roundtable discussions – The UCoC facilitation team hosted two 90-minute-long public roundtable discussions in May 2021 to discuss UCoC key enforcement questions. More conversations are scheduled. (continue reading)
  • Phase 2 drafting committee – The drafting committee for the phase 2 of the UCoC started their work on 12 May 2021. Read more about their work. (continue reading)
  • Diff blogs – The UCoC facilitators wrote several blog posts based on interesting findings and insights from each community during local project consultation that took place in the 1st quarter of 2021. (continue reading)

--MediaWiki message delivery (քննարկում) 23:05, 11 Հունիսի 2021 (UTC)[reply]

Կասկածելի բովանդակությամբ հոդված

Դիմում եմ հատկապես պատմաբաններին և պատմությանը լավ տիրապետողներին։ Խնդրում եմ ուշադիր կարդալ վերջերս ռուսերենից թարգմանված Հայ բնակչության պատմական միգրացիաներ հոդվածը։ Իմ կարծիքով՝ այստեղ գերիշխում է ադրբեջանական հակահայկական գիծը, որով օտարազգի գնված հեղինակների աշխատությունները օգտագործվում են որպես աղբյուր և ստեղծվում են բազմաթիվ հակայահայկան հոդվածներ։ Եթե նայեք ռուսերեն հոդվածի պատմությանը, ապա կտեսնեք, որ խմբագրումների զգալի մասը կատարել են հենց ադրբեջանցի մասնակիցները։ Մենք իրավունք չունենք նման հոդվածները կուրորեն պատճենելու և տարածելու հայալեզու ընթերցողների շրջանում։ Այստեղ նշում եմ Ռոբին և Գարդմանահային, եթե գիտեք նյութին տիրապետող այլ մասնակիցների, խնդրում եմ նշել։ Բոլորի կարծիքը և հոդվածում այնհրաժեշտ ուղղումները շատ կարևոր են։ Նաև խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ տվյալ հոդվածը, հայերեն նորաստեղծ հոդվածից բացի, առկա է միայն ռուսերեն և ադրբեջաներեն վիքիներում (երկուսն էլ ստեղծվել են 2009-ին՝ 1 օրվա տարբերությամբ)։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:57, 15 Հունիսի 2021 (UTC)[reply]

Պետք չէ հայագիտական հոդվածները տառացիորեն թարգմանել ռուսերեն Վիքիպեդիայից։ Պետք է հղվել հայկական աղբյուրների վրա։ Կարծում եմ այս հոդվածը հիմնովին վերանայման կարիք ունի--Nimeru23 (քննարկում) 02:34, 16 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հոդվածն ընթերցեցի։ Որևէ էական «հակահայկական» գիծ դրանում չգտա։ Նկատված լեզվաոճական սխալներն ուղղել եմ։ --Rob (քննարկում) 08:46, 16 Հունիսի 2021 (UTC)[reply]

Wikimania 2021: Individual Program Submissions

Dear all,

Wikimania 2021 will be hosted virtually for the first time in the event's 15-year history. Since there is no in-person host, the event is being organized by a diverse group of Wikimedia volunteers that form the Core Organizing Team (COT) for Wikimania 2021.

Event Program - Individuals or a group of individuals can submit their session proposals to be a part of the program. There will be translation support for sessions provided in a number of languages. See more information here.

Below are some links to guide you through;

Please note that the deadline for submission is 18th June 2021.

Announcements- To keep up to date with the developments around Wikimania, the COT sends out weekly updates. You can view them in the Announcement section here.

Office Hour - If you are left with questions, the COT will be hosting some office hours (in multiple languages), in multiple time-zones, to answer any programming questions that you might have. Details can be found here.

Best regards,

MediaWiki message delivery (քննարկում) 04:18, 16 Հունիսի 2021 (UTC)[reply]

On behalf of Wikimania 2021 Core Organizing Team

Դիլհամ Ասկերով և Շահբազ Գուլիև հոդվածի ջնջում

Լուրջ մտահոգություններ ունեմ Դիլհամ Ասկերով և Շահբազ Գուլիև հոդվածի նշանակալիության, չեզոքության ու պրոպագանդիկ նպատակաուղղվածության պահով։ Ջնջման ենթակա է իմ կարծիքով, կուզենամ լսել այլ կարծիքներ:

Հարգելի Armatura, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է հոդվածները ջնջման առաջադրել «Ջնջման առաջադրված հոդվածներ» հարթակում, իհարկե, եթե արագ ջնջման չի ներկայացվում։ Ինչ վերաբերվում է հոդվածի քարոզչական բաղադրիչին և չեզոքությանը, ապա կառաջարկեմ ներկայացնել այդպիսի մի քանի կետ։ Հոդվածի նշանակալիության վերաբերյալ այս պահին ձեռնպահ կմնամ, սակայն կնշեմ, որ եթե հոդվածը մնալու է Հայերեն Վիքիպեդիայում, ապա այն պետք է բաժանել առանձին հոդվածների՝ Դիլհամ Ասկերով, Շահբազ Գուլիև, ինչպես նաև կարելի է գրել օրինակ Ադրբեջանական դիվերսիոն գործողություն Արցախում (2014)։--Գարդմանահայ (քննարկում) 15:36, 17 Հունիսի 2021 (UTC)[reply]

Խմբագրումներ Ա. Ե. Մխիթարյանի «Հաբեթի սերունդները» գրքի հիման վրա

Արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր այ-փիներից պատմական թեմաներով հոդվածներում ավելացվում են տեքստեր, որոնք վերցված են Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները» Եր.-2002թ. գրքից, որը նշվում է որպես աղբյուր, սակայն տեքստերը ոչ միայն առանց փոփոխությամբ դրվում են հոդվածում, այլև հաճախ մասամբ են վերաբերում տվյալ թեմային և հակասում են ընդունված գիտական տեսակետներին, իսկ երբեմն էլ պարունակում են ոչ հանրագիտարանային հատվածներ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նման խմբագրումներին, որոնց մի մասը ես ընթացքում հետ եմ շրջել, բայց չգրանցված մասնակիցը պարբերաբար վերադարձնում է իր ավելացրած տեքստերը։ Գիրքը նախկինում օնլայն տեսել եմ, բայց հիմա չգտա։ Գրքի մասին տվյալները ներկայացված են այս էջում, բայց դրա գիտական և հավաստի աղբյուր լինելու մասին փաստեր չկան։--Voskanyan (քննարկում) 08:27, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]

Նկարների բեռնավորման արգելափակում

Բարև ձեզ, ցանկանում եմ ստույգ գործերս ավելացնել համապատասխան հոդվածներին ու 2րդ անգամն է որ հետ են շրջվում, քանի որ նորեկ եմ ու կանոններից տեղյակ չեմ ինձ խորհուրդ տրվեց անցնել խորհդարանով:

--Robert pashayan (քննարկում) 09:01, 22 Հունիսի 2021 (UTC)[reply]

Պատմական դիմանկարը ստեղծվում է երևակայությամբ կամ օժանդակ նյութերի՝ հարթաքանդակների, դրամների վրայի պատկերների կամ բանահյուսական նկարագրի հիման վրա։ Դրանց մի մասը տարիների ընթացքում ամրագրվում է մշակույթում, և հետագա պատկերները սկսում են առաջինների ազդեցությունը կրել։ Դրա օրինակներն են՝ Մեսրոպ Մաշտոցը, Սայաթ Նովան, Վարդան Մամիկոնյանը։ Հանրագիտարանում պատմական կամ առասպելաբանական կերրպարի նոր տարբերակ դնելու իմաստը չեմ տեսնում՝ չի ներկայացնում կերպարը, որովհետև երևակայության արդյունք է, և չի ներկայացնում պատմական կամ առասպելաբանական անձի հայտնի գեղարվեստական դիմապատկերը։ Ներկայացված օրինակներում իմ տեսնելով Տիգրանի վերստեղծված թագով ռեալ մարդ է լուսանկարված։ Այս թագի վերստեղծման համար պատմական հիմք կա՞, թե դա էլ է երևակայության արդյունք։ Այս կերպարների տասնյակներով նկար ու քանդակ կա, որոնք իրար բոլորովին նման չեն, և չենք կարող բոլորը տեղադրել հոդվածում։--ԲեքոՔննարկում 15:13, 22 Հունիսի 2021 (UTC)[reply]
Beko Նախ սկսեմ նրանից որ լուսանկարներ չկան դրածս նկարների մեջ, համակարգչային եռաչափ գրաֆիկա է ամենը: Կերպարները զուտ երեվակայության արդյունքներ չեն, Տիգրանը լիովին հիմնված է նույն ժամանակիշրջանի Կամախի Երվանդունյաց հայ թագավոր Անտիոքոսի թագի ու զգեստերի վրա, իսկ դիմագծերը դրամների: Վահագնի կերպարը հիմնված է՝ իր երգի ինչպես նաև արտաշիսյան ժամանակաշրջանի հագուստների վրա, ու շեշտեմ որ դից լինելով ու չունենալով ոչ մի փրկված արձան չունենալով՝ երեվակայությունից ու պատմական նմուշներից բացի շատ բան չունենք նրան ներկայացնելու համար: Ստույգ գործերը կատարված են մեր ազգի ոգին բարձրացնելու նպատակով քանի որ գտնվում ենք ահագին ծանր հոգեվիճակում: ՈՒ նաև չեմ հասկանում ինչպես եղավ որ օտար արվեստագետների գործերն ու երեվակայությունը ընդունելի են, իսկ հայ արվեստագետի գործը կատարած պատմաբանների հետ անընդունելի:--Robert pashayan (քննարկում) 10:11, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]

Մեր վիքին տեքստային է, րատկերներ խաղում են միայն օգնական դերը, չեմ տեսնում ոչ մի օգնություն հոդվածի համար։ Տեղադրել հոդվածում պետք չի։ - Kareyac (քննարկում) 11:59, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]

Կարծում եմ՝ վնաս չունի որ հոդվածի ինչ-որ մի անկյունում, որպես պատկերազարդում կամ fan art (չգիտեմ էլ, թե որքանով է կոռեկտ այս եզրը), տեղադրվի այս գործերից որևէ մեկը, իհարկե նշելով, թե ինչերի հիման վրա է վերարտադրված այդ մոդելը, իսկ ինչու՞ ոչ։ Բավականին հետաքրքիր աշխատանքներ են ստացվել, Robert pashayan ջան։ Ռոբերտ ջան, իհարկե մի մոռացեք, որ վիքիպահեստում վերբեռնելով Ձեր աշխատանքները, դրանք հանձնում եք հանրային սեփականությանը և համոզվեք, որ նույն պատկերը որևէ այլ հարթակում այլ արտոնագրի տակ չեք տեղադրել։ Եթե նույնիսկ հոդվածում էլ չլինի, թող պահեստի համապատասխան կատեգորիաներում առկա լինի։ --Narek75 (քննարկում) 13:47, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Narek75, մեզ մոտ հանրագիտարան է, ոչ թե ֆանակումբ, տաղանդների շքերթ կամ ինքնագովազդի տախտակ։ Համացանցում դրա համար կան ավելի հարմար սոցիալական ցանցեր և զվարճալի կայքեր։ Ես մեծ հաճույքով կընդունեմ նման արվեստը այնտեղ։ Առաջարկում եմ ստեղծել «Հայոց պատմությունը արվեստում» հոդվածը, գուցե այնտեղ անկյունում գտնվի տեղը, իհարկե ըստ վիքիի կանոնադրության։ - Kareyac (քննարկում) 18:43, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]
Narek75 Հետաքրքիր է իսկ ինչ գործ ունեն նման գործերը Տիգրան Մեծի էջին եթե սա "ֆանակումբ" չէ:
--Robert pashayan (քննարկում) 20:50, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հարցը ինձ չի տրվել, սակայն պատասխանեմ՝ առաջինը արձանն է Երևանում, երկրորդը՝ նկարազարդում ազատ վստահելի աղբյուրից, իսկ ֆանկլուբում անձինք հրապարակում են իրենց աշխատանքները, օրինակ՝ կարելի է միացնել երկու գիծ և հայտարարել, որ դա Տիգտան Մեծն է կամ Նապոլեոնը կամ Քաջ Նազարը։ Թողնենք այս հնարավորությունները այնտեղ։ Վիքիպեդիան հանրագիտարան է, տալիս է գիտելիք, հիմնականում տեքստային ձևով, կարդացողը նաև իմանում է, որ Երևան քաղաքում տեղադրված է այս քանդակը, և այս գրքում հրապարակված է այս նկարը, իսկ փաստը, որ այս ֆանակումբի կայքում տեղադրված է այս պատկերը, նշանակալի չի, չկա երկրորդական աղբյուր։ - Kareyac (քննարկում) 22:26, 23 Հունիսի 2021 (UTC)[reply]
Kareyac Իմ անձնական գործն է ինչ վստահելի աղբյուրների կարիք կա ու աշխատել եմ պատմաբանների հետ, եթե ինչ որ փաստարկումների կարիք ունեք կարող եմ հոդվածներ ցույց որոնց հիման վրա վերականգնել եմ հայկական խույրը, ու ֆանարտ չէ արածս գործը ոչ էլ ինչ որ ֆանկլուբում է տեղադրվել, ամիսներով ազատ ժամանակս չեմ վատնել որ ջանքերս ֆանարտ պիտակավորվեն:--Robert pashayan (քննարկում) 15:08, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]
@Robert pashayan, 1. վստահելի աղբյուրների ներկայացումը ոչ թե Ձեր անձնական գործն է, այլ Վիքիպեդիայի հիմգ սյուների պահանջը, որևէ մեկը պատմ՞ում է այս նկարի մասին կարծիք ունենալու համար, 2.Չեմ տեսնում այս նկարի նշանակալիությունը, բացի դրանից որ "այս նկարիչը սենց է տեսնում", չեմ կարձում որ դա բավական է վիքիի համար, 3. «ֆանարտ» ես չեմ ասել, իսկ «ֆանակումբ» հենց Դուք եք ասել մի քանի տող վերև։ - Kareyac (քննարկում) 15:33, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Ախր այ Kareyac ջան, ես ընդհանրապես ֆանակումբի մասին չէի խոսում, էս գրել էի ֆան արտ, ոչ թե ֆան ակումբ։ Տարբերությունը, կարծում եմ, ահռելի է: Տեսեք, մի օրինակ այստեղից գտա, Աստղային պատերազմների ինչ-որ կերպարի մասին հոդված է ֆրանսերեն վիքիում, ու, նախորդ գրառմանս պես, 3D ֆան արտ կա հոդվածում, կամ Էմիլիանո-ռոմանյոլո վիքիպեդիայում այս ռոք խմբի մասին հոդվածում ամենաներքևի մասում անդամներից մեկի ֆան արտն է տեղադրված։ Օրինակներ կարելի է լիքը բերել այլ վիքիներից։ Նման պատկերազարդումը խորթ երևույթ երբեք էլ չի եղել Վիքիում, ու չեմ կարծում, հոդվածների ինչ-որ անկյունում ֆան արտ տեղադրելը վնասում է դրա հանրագիտարանային բովանդակությանը, դեռ մի բան էլ համ ու հոտ է տալիս, մանավանդ նման վերարտադրությունը։ Համենայնդեպս, հաճելի է, որ թեկուզ Վիքիպահեստում արդեն համապտասխան կատեգորիաների տակ նման որակյալ աշխատանքներ տեղադրված են։ --Narek75 (քննարկում) 07:11, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Narek75 ջան, բարի, ներողություն որ ֆան արտի կայքը հասկացար ֆան ակումբ, հետո ես պատասխանում էի այլ մասնակցին Ճ։ Տեղադրել օրինակ մեջբերված Pantera խմբի անդամի ծաղրանկար գուցե հարմար է ռոք մշակույթ ներկայացնելու համար, իսկ արդյ՞ոք հարմար է հայոց պատմության վերաբերվող հոդվածում ոչ նշանակելի հեղինակի աշխատանքը։ Կրկնում եմ, մեզ մոտ հանրագիտարանն է, մենք հավաքում ենք աղբյուրով տեղեկություններ, նշանակելի։ Ոչ մի նշանակալիություն քննարկման սկզբում ներկայացրած պատկերների մեջ չեմ տեսնում։ - Kareyac (քննարկում) 07:51, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հ.Գ. Մենք ֆան արտ հոդվածն էլ չունենք։ Ճ
Ներողության կարիք չկա, Kareyac ջան, ամենասկզբի գրված «ֆանակումբ»-ի պահով էի գրել, չգիտեմ, ես որ դեմ չէի լինի, հաճախ նման անձանց/կերպարների մասին հոդվածների վերջնամասում կան բաժիններ՝ «այսինչը, այնինչը մշակույթում», զուտ կարծում եմ, որ վնաս չունի այդտեղ որպես ժամանակակից պատկերազարդում այս ձևաչափի ֆան արտ տեղադրելը, դրանից հանրագիտարանային բովանդակությունը դժվար թե տուժի, այդքան բան, ընկերներ ջան։ --Narek75 (քննարկում) 10:15, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Editing news 2021 #2

14:13, 24 Հունիսի 2021 (UTC)

Server switch

SGrabarczuk (WMF) 01:19, 27 Հունիսի 2021 (UTC)[reply]

Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին

Որպես տեղեկություն՝ հուլիս ամսին կարող եք միանալ միջազգային Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին (անգլ.՝ Wikipedia Pages Wanting Photos, WPWP) ամենամյա արշավին, որի ժամանակ ողջ աշխարհի Վիքխմբագիրները լուսանկարներ են ավելացնում Վիքիպեդիայի հոդվածներում, որոնցում լուսանկար չկա: Նպատակը Վիքիմեդիայի լուսանկարչական տարբեր մրցույթներից, Վիքիմեդիա համայնքի կողմից կազմակերպված ֆոտոարշավներից հավաքված թվային մեդիա ֆայլերի (ֆոտո, ձայնագրություն, տեսագրություն) օգտագործման խթանումն է։--ԲեքոՔննարկում 19:36, 30 Հունիսի 2021 (UTC)[reply]