Մասնակցի քննարկում:Armatura

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վանքերի կատեգորացում[խմբագրել կոդը]

Ողջու՜յն։ Ավելի ճիշտ չէր լինի Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող վանքերի կատեգորիան անվանել «ՀԱԵ վանքեր»։ Կարելի է այդ կատեգորիայում տալ հղում դեպի Հայ Առաքելական Եկեղեցի հոդվածը, որպեսզի հապավումը հասկանալի լինի։ - Teak 14:24, 19 Ապրիլ 2007 (UTC)

Բարև, Տիկ: Կատեգորիան անգլերեն վիքիի Category:Armenian Apostolic Churches կատեգորիայի զուգահեռն է: Ընդհանրապես կողմ եմ ավելի կարճ անվանումներին, պարզապես վախենում եմ ՀԱԵ հապավման իմաստը ոչ բոլորի համար ակնհայտ լինի: Իսկ 'վանքեր' տերմինը թերևս այս դեպքում ավելի ճիշտ է, քանզի այն վերաբերվում է զուտ շինություններին, իսկ "եկեղեցին" նաև վերացական հասկացություն է: Ես կնախընտրեի "Հայկական առաքելական վանքեր" տարբերակը, որն անշուշտ կտեղադրվի "Հայ առաքելական եկեղեցի" կատեգորիայում: Ինչևէ, եթե գտնում ես, որ անվանման քո տարբերակն , այնուամենայնիվ, առավել նպատակահարմար է, ես դեմ չեմ առաջակված փոփոխությանը, դու ավելի փորձառու ես հայերեն Վիքիպեդիայում, քան ես: Cheers! Armatura 14:41, 19 Ապրիլ 2007 (UTC)

Կատեգորիաների մեջ մի քիչ խճճվում եմ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Armatura, ես փորձում եմ հասկանալ, թե ինչու գոյություն ունեն մի քանի «արմատային» կատեգորիաներ: Ես նկատել եմ 2 այդիպիսի կատեգորիա` «Կատեգորիաներ», «Բոլոր կատեգորիաները»: Արմատային ասելով, նկատի ունեմ, որ այս կատեգորիաների անունները հուշում են, որ վերջիններս պետք է իրենց ենթակատեգորիաների տեսքով պարունակեն բոլոր կատեգորիաները: Սակայն դա այդպես չէ: Ինչպես խմբավորեմ գոնե իմ, իմաստով իրար մոտ հոդվածներն ու կատեգորիաները, եթե ես չգիտեմ, թե դրանց արմատները որտեղից պետք է սկսվեն, որ ավելի ճիշտ և կարդացողի համար ավելի մատչելի լինի:  20px PC Aid  talk  16:02, 19 Ապրիլ 2007 (UTC)

Ողջույն, PC Aid! "Բոլոր կատեգորիաներ" կատեգորիան դւպլիկատ է, որը շուտով կջնջվի, քանզի նրա տակ գտնվող բոլոր կատեգորիաները ես տեղափոխում եմ "Կատեգորիաներ" կատեգորիայի տակ (որպեսզի համապատասխանեցվի անգլերեն Category:Categories -ին):
Ինչ վերաբերվում է ընդհանրապես կատեգորիզացիային, ինձ թվում է այս հարցում (որպեսզի հեծանիվ չհնարենք) պետք է ձգտել հայերեն Վիքին համապատասխանեցնել անգլերենին (նայում ենք անգլերենում հոդվածին վերագրված առաջին 1-2 առավել բնութագրող կատեգորիաները և համապատասխանները ստեղծում հայերեն Վիքիում` չմոռանալով տարբեր լեզուների interwiki հղումներն ավելացնել անգլերենից):
Ընդհանրապես, imho հոդվածին պետք է տալ հնարավորինս դիպուկ կատեգորիա, որն ընդհանուր առմամբ պետք է համապատասխանի հոդվածի սուբյեկտի բնութագրին հոդվածի առաջին տողում (օրինակ, եթե տվյալ անձը հայ աշխարհագրագետ է, ապա պետք է նրան տալ Category:Հայ աշխարհագրագետներ կատեգորիա, որն իր հերթին կընկնի "Հայեր" և "Աշխարհագրագետներ" կատեգորիաների մեջ, վերջինս էլ` "Անձեր ըստ մասնագիտության" կատեգորիայի մեջ): Շատ պարտական կլինեմ, եթե վարանման դեպքում տեղյակ պահես ինձ, այս շաբաթվա ընթացքում լավ ուսումնասիրել եմ կատգորիաների ընդհանուր կառուցվածքը և ինտենսիվորեն այն զարգացնում եմ, որպեսզի հոդվածներ ստեղծողներն ունենան արդեն պատրաստի հիմնական կատեգորիաները: Armatura 16:27, 19 Ապրիլ 2007 (UTC)

Այսինքն, իմ հոդվածին համապատասխանող կատեգորիա չգտնելու դեպքում առաջին հերթին այն փնտրեմ անգլերեն Wikipedia-ում?

Այո, փնտրում ենք հայերեն հոդվածին համապատասխանող անգլերեն հոդվածը և վերցնում առաջին մի քանի առավել դիպուկ կատեգորիաները Armatura 16:24, 19 Ապրիլ 2007 (UTC)
Իսկ եթե դու աշխատում ես կոնկրետ բնագավառի հոդվածների վրա, ուրախ կլինեմ զբաղվել դրանց "արմատական կատեգորիզացիայով" (հասցնելով ընդհուպ մինչև հիմնական մետակատեգորիաներ) Armatura 16:28, 19 Ապրիլ 2007 (UTC)

Խնդրում եմ նայիր այս հոդվածները՝ Անտուան Լորան Լավուազիե, Հենրի Կավենդիշ: Դրանք ես գրել եմ, որովհետև այդ մարդիք կապ ունեն իմ հոդվածների հետ (տես՝ Ազոտ, Ալյումին, Ածխածին), և, եթե չեմ սխալվում, դրանք մցրել եմ Քիմիա կատեգորիայի տակ, սակայնբացի դրանից, ես կցանկանայի, որպեսզի այս մարդկան անունները լինեին ինչ-որ այլ՝ ավելի հարմար կատեգորիայում (ասենք՝ Գիտնականներ):  20px PC Aid  talk  16:29, 19 Ապրիլ 2007 (UTC)

Խնդրում եմ նայիր այս հոդվածները՝ Անտուան Լորան Լավուազիե, Հենրի Կավենդիշ: Դրանք ես գրել եմ, որովհետև այդ մարդիք կապ ունեն իմ հոդվածների հետ (տես՝ Ազոտ, Ալյումին, Ածխածին), և, եթե չեմ սխալվում, դրանք մցրել եմ Քիմիա կատեգորիայի տակ, սակայնբացի դրանից, ես կցանկանայի, որպեսզի այս մարդկան անունները լինեին ինչ-որ այլ՝ ավելի հարմար կատեգորիայում (ասենք՝ Գիտնականներ):

 20px PC Aid  talk  16:29, 19 Ապրիլ 2007 (UTC)

Բանն այն է, որ "Գիտնականներ" և "Քիմիա" կատեգորիաները չափից դուրս առանցքային են, և բոլոր Վիկիպեդիաներում դրանք պարունակում են ոչ թե հոդվածներ, այլ սուբկատեգորիաներ: Եթե նայես Քավենդիշի հոդվածը անգլերենում, ապա կտեսնես, որ հայերենում տվել եմ նույն առաջնային կատեգորիաները` "անգլիացի քիմիկոսներ", "անգլիացին ֆիզիկոսներ": Դրանք, իրենց հեթին ներառվում են "անգլիացիներ", "քիմիկոսներ", "ֆիզիկոսներ", վերջին երկուսն էլ արդեն կարող են խմբավորվել ըստ գիտական բնագավառի ու նաև որպես գիտնականներ: Armatura 16:41, 19 Ապրիլ 2007 (UTC) Քիմիիայի հետ այս-կամ-այն կերպ առնչվող բոլոր հոդվածներին "Քիմիա" կատեգորիան վերագրելը կբերի նրան, որ տվյալ կատեգորիան կվերածվի անկառավարելի ու անհաղթահարելի (բրաուզինգի տեսանկյունից) հսկա ցուցակի: Նույնը վերաբերվում է, ասենք, "Հայեր" կատեգորիային. հայտնի հայերը չափից դուրս շատ են, ուստի կատեգորիաները կիպլիկ պաելու համար նպատակահարմար է հայերին տալ "Հայ .......-ներ" կատեգորիաներ, որոնք արդեն կխմբավորվեն "Հայեր" կատեգորիայում: Բնականաբար, կատեգորիզացիայից անկախ, հոդվածները չեն դադարում քո ձեքի շնորհքը լինելուց (հիացած եմ քիմիայի վերաբերյալ հոդվածների ուղղությամբ տարվող հսկայական աշխատանքով): Հարգանքով, Armatura 16:41, 19 Ապրիլ 2007 (UTC)

Մմմմմ....... Հարգանքներս: Դեռ չեի հասցրել նայել քո նոր գրառմանը, ցանկանում էի նոր հոդված պատրաստել Քիմիա կատեգորիայում, իսկ դու, պարզվում է երեկ արդեն տեսել ես հոդվածներս: Ավելի՛ն, արդեն ենթակատեգորիաներ էլ կան: Հիացած եմ:  20px PC Aid  talk  16:48, 19 Ապրիլ 2007 (UTC)

Լավ, PC Aid, ամաչեցնում ես :)) Ուրախ եմ, որ հոդվածի հեղինակին դուր եկավ կատեգորիզացիան: Armatura 16:53, 19 Ապրիլ 2007 (UTC)

Smiley head happy.png

Վանքերի հոդվածները[խմբագրել կոդը]

Շատ շնորհակալ եմ Մարմաշենի և Հառիճի վանքերի հոդվածները մանրամասնորեն կարգի բերելու համար: Հարգանքներով`Armenak Margarian 16:36, 19 Ապրիլ 2007 (UTC)

Welcome :) Շնորհակալ եմ hy Վիքիպեդիայի մշակութային կողմը զարգացնելու ուղղությամբ թափվող ջանքերի համար, դրա կարիքը շատ ունենք: Հարգանքով, Armatura 16:45, 19 Ապրիլ 2007 (UTC)

Արխիվ[խմբագրել կոդը]

Բարև Armatura, ես ուզում եմ առաջարկել ձեզ արխիվ անել պատասխանված հարցերը ձեր քննարկման էջում: Պատճառն այն է, որ մի ուրիշ նորեկ կարող է այցելի և նույն հարցերը ունենա: --Togaed 23:03, 20 Ապրիլ 2007 (UTC)

Բարև, Togaed, շնորհակալ եմ խորհրդի համար: Իսկ ինչպե՞ս կարելի է արխիվացնել քննարկման էջի ոչ ակտուալ դարձած հատվածները: Armatura 23:21, 20 Ապրիլ 2007 (UTC)
Կարելի է ստեղծել User talk:Armatura/Արխիվ էջը և պարունակել արխիվային հատվածները այդ էջում: Հետո էլ հղել User talk:Armatura էջից դեպի արխիվային էջը: --Togaed 23:40, 20 Ապրիլ 2007 (UTC)
Կրկին շնորհակալ եմ օգտակար խորհրդի համար, Togaed, ապագայի համար որևէ արժեք ներկայացնող քննարկումները կամփոփեմ իմ արխիվում: Armatura 22:57, 21 Ապրիլ 2007 (UTC)

Ռոք երաժշտություն[խմբագրել կոդը]

Բարև Armatura։ Խնդրում եմ քեզ որևէ էջ ջնջման առաջարկելիս, նշել նաև ջնջման պատճառը։ Օրինակ այս էջում՝ Ռոք երաժշտություն։ Քանզի տվյալ պահին ես չեմ տեսնում որևէ պատճառ այն ջնջելու համար։ Նախապես շնորհակալություն,   Ruben Vardanyan  talk  10:04, 21 Ապրիլ 2007 (UTC)։

Բարև, Ռուբեն: Շնորհակալություն քոմենթի համար: Տվյալ էջը չի պարունակում որևէ էական ինֆորմացիա, նույնիսկ intrewiki հղումներ կամ կատեգորիաներ չկան, որոնց համար արժենար այն պահպանել: Ըստ իս, ավելի լավ է կապված հոդվածներում tag-ավորված ռոք երաժշտություն բառակապակցությունը լինի կարմիր (այսինքն` թիրախ-հոդվածի ակնհայտ դատարկ պարունակությամբ), ինչը ըստ իս կնպաստի նրան, որ որևէ մեկի մտքով կանցնի կարճ ժամկետում լրացնել այդ բացը: Ես, օրինակ, գրածս հոդվածները tag-երով զարդարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում դեռևս չստեղծված թիրախով հղումներին և ջանում եմ հնարավոր մինիմումի հասցնել կարմիր գույնը դրանցում: Ինչևէ, վերոհիշյալ հոդվածի ջնջումը իմ համար կենսական նշանակություն չունի, ուստի եթե ջնջումը գտնում ես աննպատակահարմար, ապա թող մնա: Հարգանքով` Armatura 11:48, 21 Ապրիլ 2007 (UTC)
Շնորհակալություն բացատրությանդ համար։ Ես քո հետ համամիտ եմ, որ այդ հոդվածը առանձնապես էական ինֆորմացիա չի կրում, սակայն այն նաև չի պարունակում որևէ անիմաստ ինֆորմացիա և բացի այդ ռոք երաժշտության ընդհանուր էջ գոյություն չունի (տեսա մի քանի այլ ռոքի հետ կապված կատեգորիաներ, բայց դրանք կոնկրետացված են )։ Ուստի ավելի նպատակահարմար եմ գտնում թագավորել որպես stub և հուսալ. որ ինչ-որ մեկը մի օր կարող է այն զարգացնել։ Կարծում եմ իմ տեսակետը քեզ պարզ է։ Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  17:47, 21 Ապրիլ 2007 (UTC)։
Առայժ որևէ մասնակցի տեսակատն ըմբռնելու պրոբլեմ ինձ մոտ չի եղել :) Հուսանք, որ հոդվածը շուտով կլցվի: Armatura 22:53, 21 Ապրիլ 2007 (UTC)

Շնորհակալ եմ :)[խմբագրել կոդը]

Բարեւ Armatura, շատ շնորհակալ եմ ընկեր: Քո գործունեությունն ալ նկատած եմ եւ շատ ուրախ եմ որ ճիք ես թափում որ հարաչացնես Հայկական Վիքիփեդիան: Cheers my friend. - Ֆետայի 14:04, 21 Ապրիլ 2007 (UTC)

Կրկնակի կատեգորիացում[խմբագրել կոդը]

Ողջույն Armatura։ Որոշ դեպքերում կրկնակի կատեգորիացումը ավելի հարմար է քան նեղ կատեգորիների բաժանելը։ Օրինակ բանաստեղծների կատեգորիան ավելացնելուց կարծում եմ որ գրողների կատեգորիանել է կարելի թողնել, քանի որ այս դեպքում Category:Հայ գրողներ այցելելուց կարող ես բոլոր գրողների հոդվածներն էլ գտնել, անկախ նրանից բանաստեղծներ են թե արձակագիրներ (որոշ դեպքերում էլ կարող է երկուսն էլ են), ինչը ավելի հեշտացնում է հետաքրքրող հոդվածների որոնումը։ Ի վերջո, կատեգորիաները հանրագիտարանից օգտվողների հարմարավետության համար են, այլ ոչ թե աբստրակտ համակարգի ներմուծման։ – Teak 20:55, 21 Ապրիլ 2007 (UTC)

Ողջույն, Teak! Ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ համակրում եմ հայերեն Վիքիպեդիայում քո հայացքներին, սակայն թույլ տուր այս հարցում քո հետ մի փոքր չհամաձայնվեմ: Հայերեն Վիկիպեդիան աճում է ու ինտենսիվորեն աճելու է, և բնականաբար պահանջվելու է առավել բարդ կատեգորիզացիա, քան պարզապես ազգությունը կամ մասնագիտությունը նշելը, պետք են լինելու ավելի մասնավոր բաժանումներ ըստ ժանրի, ուղղության, դարի և այլն: Որքան ես նկատել եմ այլ (ավելի մեծ) Վիկիպեդիաներում պրոբլեմ է ոչ թե կատեգորիաների դիպուկացումը այլ ընդհակառակը` հոդվածներին չափից ավելի շատ և չափից ավելի ընդհանուր կատեգորիաների վերագրումը, որը բերում է տվյալ կատեգորիաների ՕԳԳ-ի նվազման` դրանք դառնում են ահռելի և անկառավարելի: Իմ կարծիքով մեկ կատեգորիայում պետք է գտնվեն սահմանափակ թվով միավորներ (ենթակատեգորիաներ կամ հոդվածներ), որ հնարավոր լինի առաջին հայացքից ընտրել փնտրվողը, այլ ոչ թե երկար փնտրել մեծ ցանկի մեջ: Իմ խորին համոզմամբ կատեգորիան պետք է առավելագույն դիպուկ արտացոլի հոդվածի առաջատար տողում տրված հոդվածի սուբյեկտի էությունը և գլխավոր բնութագրիչը` եթե այդ տողում ասվում է որ Բայրոնը անգլիացի բանաստեղծ է (բանաստեղծ - էություն, անգլիացի - բնութագրիչ), ապա ամենաբնական և տրամաբանական կատեգորիան կլինի Բայրոնին Category:Անգլիացի բանաստեղծներ կատեգորիայի վերագրումը, որն էլ կդառնա ենթակատեգորիա Category:Անգլիացի գրողներ և Category:Գրողներ ըստ ժանրի կատեգորիաների համար: Տվյալ դեպքում մենք պետք է խուսափենք պարզապես Բայրոնին անմիջականորեն Category:Անգլիացի գրողներ կատեգորիան վերագրելուց, քանզի վերջինս անհարկի կծանրաբռնվի, եթե բոլոր անգլական ծագմամբ գրողներին (որոնք բավականին շատ) անխտիր մտցնենք դրա մեջ: Նման երկար ցանկեր ավելի հարմար կլինի ունենալ առանձին հոդվածի-ցուցակի տեսքով (ասենք` Հայ գրողների այյբենական ցանկ) : Պաշտպանածս փիլիսոփայության կիրառությունը կարելի է տեսնել հենց անգլերեն Վիքիպեդիայի` Բայրոնի մասին պատմող հոդվածում և այստեղ: Իհարկե, մենք դեռ չափերով շատ հեռու ենք անգլերեն Վիքիից, և, բացի դրանից, չպետք է մեխանիկորեն ընդօրինակենք նրա բոլոր հատկությունները, սակայն լավագույնը, բազում քննարկումների արդյունքում որոշվածը ըստ իս կարելի է և պետք է վերցնել, վերջիվերջո անգլերեն տարբերակի ներկայիս կառուցվածքն ու փիլիսոփայությունն է ապահովել Վիքի հանրագիտարանների հաջող զարգացումը:
Ամփոփեմ հայեցակետս` հիմնականում մեկ ժանրում ստեղծագործող հայ գրողներին ըստ իս պետք է վերագրվեն համապատասխան կոնկրետ կատեգորիաներ (հայ բանաստեղծներ, արձակագիրներ, դրամատուրգներ և այլն), իսկ հիմնական Category:Հայ գրողներ մայր-կատեգորիայում թողնվեն միայն 1) հայ գրականության հիմնադիր համարվող մի քանի առավել ներկայացուցչական անձ և 2) հավասարապես մի քանի ժանրերում ճանաչված գրողներ: Ու չնեղվենք կատեգորիաների աղքատությունից, քանի որ նույն մարդիկ կարող են կատեգորիզվել նաև ըստ ծննդյան/մահվան տարեթվերի, անձնական կյանքի մանրամասների և այլն և այլն:

Համարելով այս հարցը միանշանակ պատասխան չունեցող և Վիքիպեդիայի համար առաջնային նշանակություն ունեցող` առաջարկում եմ այն դնել ավելի լայն քննարկման և փորձել քննարկումների արդյունքում մշակել ինչ-որ ընդհանուր մարտավարության, որն էլ կամրագրվի նորեկների համար ձեռնարկում և այլ ուղեցույցներում: Քննարկման առկայությունն ինքին աշխուժություն կմտցնի Վիքիպեդիայում: Ի՞նչ կարծիքի ես:

Հարգանքով` Armatura 22:20, 21 Ապրիլ 2007 (UTC)

Չեմ կարծում որ տվյալ պահին կա սրա ընդլայնված քննարկման կարիքը։ Երբ ստեղծվի կատեգորիայի մասին կանոնակարգ, այդ ժամանակ էլ կարելի է մասնակիությունները քննարկել։ Ես միայն ուզում էի նշել կրկնակի կատեգորիացման հնարավորությունը և կատեգորիայի ընթերնելիության նպաստման առաջնային իմաստը։ Սրանց մասին ավելի մանրամասն կա այստեղ՝ en:Wikipedia:Categorization/Categories_and_subcategories: Իսկ ընդհանուր առմամբ իհարկե հարկավոր է հետևել անձնական հայեցողությանը։ - Teak 02:49, 22 Ապրիլ 2007 (UTC)

Re[խմբագրել կոդը]

Ողջույն Armatura, կարդացի քո խորհուրդներն ու ցուցումները, շնորհակալություն: Եթե հետագայում խնդիրեր առաջանան, անպայման կխորհրդակցեմ քեզ հետ: Իսկ Խորհրդարանում քննարկված քո պրոբլեմը լուծվե՞լ է, թե՞ ոչ:  20px PC Aid  talk  09:24, 23 Ապրիլ 2007 (UTC)

Եվս մի բան նկատեցի. այստեղ իմ կարծիքով ինչ-որ բան այն չէ, ավելի կոնկրետ՝ կատեգորիան իր մեջ պարունակում է հղում իր իսկ վրա, այդ պատճառով այն իր մեջ ունի տող ([+]Wikipedia:«Դու» դիմելու ձևը նախընտրող մասնակիցները), որն իմ կարծիքով անվերջ բացվում է՝ անընդհատ որպես ենթակատեգորիա բերելով իր անվանումը: Ստացվում է ցիկլի նման մի բան: Ես վստահ չեմ արդյո՞ք դա թերություն է, թե՞ ինչ-որ նպատակով է արված, այդ պատճառով դրա խմբագրումը թեղնում եմ քեզ:  20px PC Aid  talk  09:43, 23 Ապրիլ 2007 (UTC)
Բարեև, PC Aid, ասեմ որ սուր աչք ունես :) Արատավոր ցիկլն առաջացել է կատեգորիայի բնութգրության մեջ նաւ սմաիյլիկով տեմպլեյթը տեսնելու ցանկությունից, որը բնականաբար, ավելացնում է նույն կատեգորիան, ինչ որ առաձին մասնակիցներին է վերագրված: Շուտով կհանեմ, եթե այլ ելք չգտենեմ սմայլիկին այնտեղ թողնելու Smiley head happy.png: Էն մյուս պրոբլեմն էլ դեռ չի լուծվել, settings-ներում քո նշած ձևոև է ամեն ինչ, աչքիս ֆորմատ եմ անելու վերջը :
Եթե դեմ չես, ես կհարթեմ այդ պրոբլեմը: Ինչ վերաբերվում է քո համակարգչին նայիր այստեղ՝ Control Panel->Regional and Language Options\Advanced\Code page converion tables: Ես խորհուրդ կտամ այդտեղ բոլոր առաջարկածներն ընտրես: OK սեղմելուց հետո պետք է Windows-ի CD-ն պահանջի (մի մերժի :)): Այս ամենից հետո նայիր Internet ExplorerView -> Encoding մասը (պետք է լինի«Unicode (UTF-8)»): Ինձ թվում է, որ սրանով քո պրոբլեմները կլուծվեն:  20px PC Aid  talk  13:13, 23 Ապրիլ 2007 (UTC)
P.S. Այս ի՞նչ կատեգորիա է:

Նյութերի տարբերություններ[խմբագրել կոդը]

Բարև Armatura: Խնդրում եմ ինձ բացատրիր Նյութեր և Քիմիական նյութեր բառերի տարբերությունները: Քանի որ դրանք երկուսն էլ Քիմիա կատեգորիային են պատկանում, կարծում եմ, որ խոսքը կարող է գնալ միայն և միայն քիմիական նյութերի մասին: Առաջարկում եմ Տարրեր, Ապարներ և Թույներ կատեգորիաները համախմբել Նյութեր կամ Քիմիական նյութեր կատեգորիաներից որևէ մեկի մեջ:  20px PC Aid  talk  08:19, 24 Ապրիլ 2007 (UTC)

PC Aid ջան, ես առաջիկա մի քանի շաբաթը խիստ զբաղված կլինեմ ու դժվար կարողանամ առաջարկություններին արագ արձագանքել: Իմ հայեցակետը գիտես` առանցքային/առաջնային կատեգորիաներն ըստ անգլիական Wikipedia-ի (հայերենի ու վերջինիս միջև interwiki հղումների տեղադրմամբ), հավելյալ կատեգորիզացիան` ըստ հայեցողության` միայն հետևելով որ հիմնարար կատեգորիաները պարունակեն գլխավորապես սուբկատեգորիաներ այլ ոչ թե վերածվեն հոդվածների թվարկման երկար շարքերի: "Հայ գրողներ" կատեգորիան, իհարկե, պատահմամբ էր ավելացել էջիս (разоблачения-իս վրա ահագին ծիծաղեցի :) ): Տեխօգնության համար էլ շատ շնորհակալ եմ, հենց Windows-ի դիսկ գտնեմ, իսկույն կփորձեմ խորհուրդներդ: Armatura 18:02, 6 Մայիսի 2007 (UTC)

Տերմիններ[խմբագրել կոդը]

Ողջույն, Armatura։ Խնդրում եմ որպես ակտիվ մասնակից կարծիքդ հայտնել քննարկվող տերմինների մասին՝ Wikipedia:Տերմինների քննարկում։ Շնորհակալություն։ - Teak 22:23, 1 Մայիսի 2007 (UTC)

Բարև Teak, քեզ շնորհակալություն տարվող շատ կոնստրուկտիվ կազմակերպչական աշխատանքի համար Armatura 18:07, 6 Մայիսի 2007 (UTC)


Սկզբնաղբյուրներ կամ օգտված գրականություն[խմբագրել կոդը]

Ողջույն, Armatura: Ես հիացած են քո ակտիվ մասնակցությամբ և միշտ կարդում եմ քո խմբագրած և գրած հոդվածները: Միայն ուզում եմ խնդրել որպեսզի նշես քո սկզբնաղբյուրները: Կարծում եմ դա շատ կաևոր է: Merci d'avance Armenak Margarian 09:50, 10 Մայիսի 2007 (UTC)

Բարև, Armenak, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, հավատացնում եմ որ քո գործունեությունն ևս աննկատ չի մնացել :) :Սկզբնաղբյուրներն, անշուշտ, կարևոր են և առկայության դեպքում ցանկալի է դրանք նշել: Սակայն հաճախ հոդվածն արագ կարգով ("ձեռաց") թարգմանվում է անգլերենից/այլ լեզվից, կամ էլ պարզապես մի երկու խոսքով ասվում է հոդվածի սուբյեկտի էությունը, որպեսզի կապված հոդվածներում թագավորված բառը կարմիր չմնա, նման դեպքերում սկզբնաղբյուրներին հաճախ պարզապես ժամանակ չի մնում: Ինչևէ, կարծում եմ դա զուտ ժամանակի հարց է և քանակական "բումի" էտապին հայերեն Վիկիպեդիայում կհաջորդի վիկիֆիկացիայի և սկզբնաղբյուրների ճշտման էտապը: Քանի որ հարցն արծարծվեց, ուզում եմ նշել, որ արդեն զգացվում է անգլերեն Վիկիպեդիայում գործածվող {{fact}} (Citation needed) թեմփլեյթի անհրաժեշտությունը որը թույլ կտա մասնակիցների ուշադրությունը հրավիրել վիճելի պնդումների վրա: Գուցե և այդիպիսի ձևանմուշ արդեն կա, չգիտեմ, թերևս այս հարցով դիմենք Teak-ին (ականջը կանչի´ :) ): Armatura 17:06, 10 Մայիսի 2007 (UTC)

Can you help me?[խմբագրել կոդը]

Hi! I made a parody of the soviet anthem, and I want some translations to the "soviet" languages. Can you help me, translating it to armenian, please?? Thank you! 200.138.233.81 09:51, 16 Հունիսի 2007 (UTC)

I certainly will, when I have got some free time. Thank you for trusting me. Keep in touch. Armatura 09:22, 19 Հունիսի 2007 (UTC)
Ok! I'll wait. Thanks again! 200.180.66.220 15:11, 19 Հունիսի 2007 (UTC)
I got a translation to russian too. What do you think will be the best source language, english or russian? Sergii-rachmonov 03:56, 30 Հունիսի 2007 (UTC)

...[խմբագրել կոդը]

they removed your edits claiming it was artaxiads worst excuse [1]

Thank you very much, unknown friend, I've just reverted the edit of vandal. Keep watching that page and pls let me know about repetitive vandalistic acts voncerning Basil's Armenian origin. Armatura 14:30, 21 Հուլիսի 2007 (UTC)

but it doesnt say which basil

Բարեւ, դու ինձ ճանաչում ես?[խմբագրել կոդը]

Հալեպից Երեւանի բժշկական ինստիտուտի շրջանաւարտ Յովիկ..... Hovik 13:05, 2 Հունվարի 2008 (UTC)

Ցավոք, ոչ, Հովիկ, բախտ չունեմ Ձեզ ճանաչելու: Armatura

Baaref! :)[խմբագրել կոդը]

Dearest Armatura, we are wondering if you could help us translate a short version (one or two sentences) of this article for the Armenian-language Wikipedia, Thanks so much! -Marianathos adorativa 04:46, 7 Հունվարի 2008 (UTC)

I will, in several days I'll translate. Armatura

Hi! I'm new here[խմբագրել կոդը]

Hi! Բարև: I'm new here in the Armenian wikipedia. Ես Նորբերտ Կիշ (Norbert Kiš) եմ: I'm trying to learn Armenian, because maybe I have Armenian roots (we have here, in Hungary, Armenian minority). I wrote about me (Մասնակից:Eino81) and about my village (Եչեր) in Armenian, but I don't know, is it good or not. Could you tell me, how I wrote in Armenian? and if you have time, could you write more about my village according to the other translations? Thanx: -Eino81 08:13, 10 Հուլիսի 2008 (UTC)

Hi Norbert, it's good to see you're trying not to forget your roots! Your Armenian writing is great, I feel that this Wikipedia is your native and definitive one :) Actually, I don't think I'll have enough time for your village article translation, but if you're uncertain about the translation of some terms (in English, Russian wikipedias), I can help you to decide which translation to use. Best regards, Armatura 23:39, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)

Բարի վերադարձ[խմբագրել կոդը]

Բարի Վերադարձ Armatura :) Նկատեցի որ ռոք երաժշտության մասին հոդվածն ես մշակել և Empyray-ի նկարն ես ափլոադ արել։ Վերջին նկարը, եթե չեմ սխալվում Վահան Սթեփանյանին է և ինձ չի թվում որ կոնկրետ նրա հետ խնդիր կառաջանա, այնուամենայնիվ՝ ես ունեմ մի 10 գիգաբայթ նկարներ վերջին մի քանի տարվա ռոք-ֆեստերից/համերգներից նենց, որ երբ հասնենք մեր հայկական խմբերի մասին հոդվածներ գրելիս, ունենք բացարձակ ազատ նկարների մեծ հավաքածու։ Ձեն տուր կարիքի դեպքում։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:49, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)

Շնորհակալ եմ չմոռանալու ու welcomeback-ի համար Xelgen :) Մի քանի օրով Հայաստանում եմ ու ազատ ժամանակս որոշեցի հայերեն Վիկիպեդիայում անցկացնել ու մի քանի հոդված թարգմանել անգլերենից: Նկարների առաջարկությունը շատ տեղին էր, անպայման կօգտվեմ հենց կաիրքը զգացվի, Էմպիռեյի հոդվածն համարյա պատրաստ է, արդեն կարելի է ավելացնել նաև համերգից որևէ կադր:Armatura 23:25, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)
Իմիջայլոց, Liloushik-ն իմ ազգականուհին է, նա դեռ բավականին փոքր է, Վիկիպեդիայում առաջին քայլերն է անում, էնպես որ մեծերով ներող եղեք եթե քոփիրայթի ու այլ բարդ հասկացությունների հետ կապված խնդիրներ առաջանան սկզբնական շրջանում :)Armatura 23:25, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)
Իսկ դեռ քանի՞ օր ես այստեղ լինելու, ինչ որ հանդիպելու մտքեր են նորից առաջանում, 1.5 տարի առաջ երբ առաջարկեցի, դու քիչ արձագանքողներից մեկն էիր, բայց այստեղ չէիր։ Եթե այս շաբաթվա վերջ հավաքվենք կկարողանա՞ս միանալ։ Նկարների վերաբերյալ արդեն պատասխանեցի իմ էջում։ Էմփիրեյի հոդվածը մի քիչ POV-ոտ, բայց արի ու Հայաստանում գործող ռոք խմբի մասին նորմալ աղբյուրից տեղեկություն նշի :) : Իմիջայլոց նկատեցի որ ունես Windows Mobile-ով աշխատող գրպանի համակարգիչ, սա կարող է քեզ հետաքրքիր լինել։
Liloushik-ին «վերբովկա» անողը փաստորեն դու էիր։ Ես հասկացա որ ինքը դեռ դպրոցական է և երևի ամենաերիտասարդ մասնակից/ներդրող է հայակական վիքիփեդիայում։ Դա շատ ուրախանալի է, հույսով եմ իմ «բանաստեղծությունների/ոչ ազատ պարունակության» նշումը, չի վանել նրան, քանի որ Վիքիփեդիայի քննարկամն ֆորմատը քիչ տեղ է թողնում ինտոնացիան/էմոցիաները փոխանցելու և երբեմն գրածներս կարող են չոր/կտրուկ երեևալ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:49, 12 Հոկտեմբերի 2008 (UTC)
Ուրախ կլինեի մասնակցելու "միտինգին", Ալեքսեյ, գոնե դեմքով ճանաչելու քեզ ու այն մի քանի ակտիվ մասնակիցներին, որոնք այսօրվա հայերեն Վիկիպեդիայի հիմքն են կազմում, բայց ցավոք այս կիրակի արդեն մեկնում եմ Մոսկվա, իսկ շաբաթվա երկրորդ կեսը երևի կանցկացնեմ Երևանից դուրս: Ինչը չի խանգարի այսպես ժամանակ առ ժամանակ մասնակցել ընթացիկ աշխատանքներին և մարտավարական ուղղությունների որոշմանը օնլայն տարբերակով: Իսկ ազգականուհիս իսկապես դեռ փոքրիկ է, նրա ներգրավման փորձով կարող եմ կիսվել, միգուցե օգտակար լինի այլ դեռահասների "վերբովկա" անելիս: Բանն այն է որ ժամանակակից դպրոցականներից յուրաքանչյուրն ունի իր պաշտամունքի առարկան մշակույթի, շու-բիզնեսի ասպարեզում ու փորձը ցույց տվեց, որ ապրում են մեծ ուրախություն երբ ստանում են օտար լեզվի իմացության աղքատիկ պաշարներն օգտագործելու ու իրենց կուռքի, նրա ալբոմների/ֆիմերի և այլ աշխատանքների մասին մայրենի լեզվով հոդված գրելու հնարավորություն, հետո էլ հավեսի են ընկնում վիկիֆիկացիայի պրոցեսում հոդվածից հոդված ու կատեգորիայից մետակատեգորիա անցնելուց... հետագա սցենարը պարզ է, դառնալու են Վիկիմոլ :) Ինչի համար ես շատ ուրախ կլիենմ, համ թարգմանչական ունակությունները կզարգացնի, համ մայրենի լեզուն, համ էլ հայերեն լեզվով պրոյեկտին օգուտ կտա:
Դե, կսպասեմ հանդիպման նկարներին (եթե շատ կոնֆիդենցիալ նյութ չեն համարվի) ու արդյունքներին, Էմփիռեյի նկարներին էլ :) WM-ի վրա հայերենի հնարավությունների ավելացման ինֆորմացիայի համար շատ շնորհակալ եմ, անպայման կփորձեմ իմ WM 2003 SE -ի վրա, հզոր կլինի եթե ստացվի: Armatura 22:09, 12 Հոկտեմբերի 2008 (UTC)

Ողջույն[խմբագրել կոդը]

Ողջույն Armatura , շնորհակալություն օգնության համար : Ես էլ չարչարվում էի նկարների վրա :Ինչ ես կարծում, ինչպես է ճիշտ , դատարկ ներքին հղումների անունով էջեր բացել , ակնկալելով որ հետո կլրացվի , թե ամեն բացված էջ փորձել անպայման վերջացնել : Ինչպես տեսնում եմ բավականին կիսատ էջեր կան :beko 16:58, 15 Հոկտեմբերի 2008 (UTC)

Կներեք որ մտնում եմ զրույցի մեջ, քանի որ ընդհանուր հարցեր են բարձրացվել, որոշեցի կարծիքս հայտնեմ։
Իմ կարծիքով պետք չէ, փորձել գոյություն չունեցող հոդվածների հետևից ընկնել, 2-3 նախադադություններով հոդվածներ լռացնել, այդքան որ լինքը կապտի, ըստ ինձ ավելի լավ է, քիչ բայց նորմալ գրված հոդվածներ ունենաք (ներկայիս հոդվածների 90 տոկոսը անավարտ է), միակ հարցը արժի գոյություն չունեցող հոդվածների անվանումները հնարավորինս ճիշտ ընտրել, որ հետագայում երբ նրանք գրվեն, ավտոմատ կերպով հղումները աշխատեն։ Իմիջայլոց, Մհեր, դուք նկատե՞լ եք, իմ վերջին գրածը, ձեր քննարկման էջում --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 17:34, 15 Հոկտեմբերի 2008 (UTC)։
Նորե´ն համեցի, Beko :) Ինչ վերաբերվում է դեպի գոյություն չունեցող հոդվածները ներիքին հղումներին, ապա գտնում եմ կամ պետք է թողնել դրանք կարմիր (եթե ժամանակ կամ տրամադրություն չկա տվյալ հոդվածի հետ կապված, բայց դեռևս գոյություն չունեցող հոդվածները գրելու համար), կամ էլ գրել նոր հոդվածներ` ապահովելով անհրաժեշտ նվազագույնը, այն է`
  • հոդվածի օբյեկտի էությունը ներկայացնող առնվազն 3-4 նախադասություն' (դես ու դեն չնկնելու համար կարելի է վերցնել անգլերեն կամ այլ խոշոր Վիկիպեդիայից, որտեղ առաջին մի քանի նախադասությունները հնարավորինս ռեպրեզենտատիվ են դարձված), որպեսզի նորաթուխ հոդվածը համապատասխանի գոնե start կամ stub չափանիշին.
  • դեպի այլալեզու Վիկիպեդիաները interwiki հղումներ ու առնվազն 1-2 առավել բնորոշ կատեգորիա (կրկին կարելի է փոխառել այլալեզու Վիկիպեդիայից): Այս երկրորդ կետն անչափ կարևոր եմ համարում, քանի որ դրանք որոշում են հոդվածի տեղը հայերեն Վիկիպեդիայում և ուղիղ զուգահեռներ անցկացնում այլալեզու Վիկիպեդիաների հետ` հեշտացնելով հոդվածի հետագա զարգացումը:
Գոյություն չունեցող հոդվածների անվանոււմները tag-ագավորելիս դժվարություններ են առաջանում հիմնականում.
  • այլ լեզուներից հատուկ անունների տրանսլիտերացիայի անհրաժեշտության և
  • tag-ագավորվող արտահայտության հնարավոր բազմիմաստության պարագայում:
Առաջին դեպքում փորձում եմ գտնել այդ անվան տրանլիտ տարբերակը հայերեն (ինչու չէ նաև ռուսերեն) օնլայն նյութերում, չգտնելու դեպքում` հավատարիմ մնում տրանսլիտերացիայի սովորական կանոններին, երկրորդ դեպքում` փորձում եմ բացառել երկիմաստությունը` հղումը ձևակերպելիս ընդգրկելով հղման օբյեկտի առավել բնութագրական հատկանիշը: Ասենք` եթե իմ հոդվածում հիշատակված է ոմն Խոսրով Խոսրովյան, որը շախմատիստ է, ապա ես դեպի նրա մասին պատմող հոդվածի հղումը կձևակերպեմ որպես [[Խոսրով Խոսրովյան (շախմատիստ)|Խոսրով Խոսրովյան]], որպեսզի իմ հղումն ավտոմատաբար չուղղի դեպի, ասենք, առավել հայտնի երաժիշտ Խոսրով Խոսրովյանի մասին պատմող հոդվածը, որը (հաշվի առնելով վերջինիս հանրաչանաչությունը) կարող է վերնագրված լինել առանց հատկացուցիչի` պարզապես [[Խոսրով Խոսրովյան]]: Բնական է որ շախմատիստի մասին գրողը նույն տրամաբանությամբ իր հոդվածը կվերնագրի Խոսրով Խոսրովյան (շախմատիստ), այսպիսով իմ կարմիր հղումը կկապտի` հղելով դեպի ճիշտ հոդվածը: Իսկ որ հոդվածը պետք է հնարավորինս tag-ավորել դրանում ոչ մի խոսք, ոչի´նչ, թող դրանց մեծամասնությունը կարմիր լինեն սկզբում, հետո մեր Վիկիպեդիայի` նոր հոդվածներով համալրման դեպքում աստիճանաբար "կկապտեն": Armatura 18:32, 15 Հոկտեմբերի 2008 (UTC)

Խոսք տված կաղապարներ[խմբագրել կոդը]

Ողջույն, ես ներմուծեցի Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան և Կաղապար:Տեղեկաքարտ Գրող կաղապարները։ Առաջինի հետ, դեռ փոքր տեխնիկական խնդիր կա, գրեցի Խորհրդարանում արդեն։ Բայց բացի դրանից, ես ոչ բոլոր դաշտերի հարմար թարգմանությունները գտա, իսկ թարգմանիծիս մի մասի վերաբերյալ կասկածներ ունեմ (օրինակ Spouse - Ամուսին)։ Եթե դու կամ որևէ այլ մեկը կարողանային մի հատ աչքի տակով անցնել ու թարգմանել չթարգմանվածւ շատ լավ կլիներ։ Նաև կաղապարի օգտագործման ուղղեցւոյցները դեռ չեմ թարգմանել, չնայած դա ժամանակի հարց է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:59, 17 Հոկտեմբերի 2008 (UTC)

Բարև Ալեքսեյ, շնորհակալ եմ կաղապարների պատրաստման համար: "Գրող" տեղեկաքարտի վերաբերյալ մի քանի առաջարկություններ եմ արել համապատասխան քննարկման էջում:

«Հայեր» հոդվածի վերանվանումը «Հայերի ցանկ» անվանման[խմբագրել կոդը]

Ողջույն, Armatura։ Խնդրում եմ հոդվածներ վերանվանելիս օգտագործել հոդվածի վերնամասի ընտրացանկում գտնվող «տեղափոխել» կոճակը, որի դեպքում հոդվածի հետ մեկտեղ կտեղափոխվի նաև հոդվածի փոփոխությունների պատմությունն ու կցված քննարկման էջը։ Այլապես էջի պատմությունն ու քննարկումը մնում են անջատ բուն հոդվածից և հետագայում պատմությունների համապերկումը դառնում է անիմաստ ժամանակատար գործ։ Շնորհակալություն։ ― Teak 14:05, 21 Հոկտեմբերի 2008 (UTC)

OK

Ընտրյալ հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն Armatura . Ես այնքան էլ շատ չեմ գտնվում հայկական Վիքիփեդիայում: Ես իմ նոր ստեղծած հոդվածը թեկնածուների ցուցակ եմ դրել: Կարող եք նայել ընդանուր էջում: Այդ հոդված կոչվում է Պոլ Գոգեն: Ես չգիտեմ թե որտեղ են տեղի ունենում ընտրությունները, այդ թեկնածու հոդվածների և ինչ պարգև են դրանք ստանում: Դուք գիտեք? - Hovhannes Vardumyan 07:30, 26 Հուլիսի 2009 (UTC)

Կարճ էջ. Շիշլի[խմբագրել կոդը]

Emblem-important-yellow.svg

Հարգելի Armatura։ Ձեր ստեղծած Շիշլի հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը 7 օրվա ընթացքում չավելացվի գոնե մի քանի նախադասությամբ, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության զգաք կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --Արամ-Վան 08:54, 5 Մայիսի 2012 (UTC)

Ողջույն, Արամ, հոդվածը հարստացված է, "կարճ էջ" պիտակը հանված: Չգիտեմ կանոնագրքով ինչպես է, բայց կցանկանայի արտահայտել սեփական կարծիքս - հայերեն Վիկիպեդիան դեռ այնքան մեծ չէ, որպեսզի էջեր ջնջելու շռայլություն մեզ թույլ տանք, եթե այդ էջերում գրված չեն անհեթեթություններ կամ վիրավորանքներ: Ջնջման պիտակներ դնելու փոխարեն եկեք ամեն մեկս մի քանի տող գրենք "աղքատ" հոդվածներում, ժամանակատարությունը գրեթե նույնն է: Հարգանքով՝ Armatura (talk) 08:44, 13 Մայիսի 2012 (UTC)

Ջնջվել է պատկերներ[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Armatura։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ֆիլմի պոստեռները կարող եք բեռնել Ոչ ազատ պատկերների տակ։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 11:11, 14 Նոյեմբերի 2013 (UTC)։

Բարև ջեզ հարգելի Armatura, ես Վիքիպեդիայում նոր եմ, և չգիտեմ ում դիմեմ: Ինչո՞ւ է Ֆրանցիսկո Գոյան գեղանկարիչ, իսկ Մհեր Աբեղյանը` նկարիչ: Կոնկրետ Գոյայի ու Աբեգյանի մասին չի խոսքը, հայերը, որպես կանոն, նկարիչ են, իսկ ոչ հայերը` գեղանկարիչ... Armenavag (քննարկում) 22:05, 15 Մայիսի 2014 (UTC)

Ինչո՞ւ է Ֆրանցիսկո Գոյան գեղանկարիչ, իսկ Մհեր Աբեղյան]]ը` նկարիչ[խմբագրել կոդը]

Բարև ջեզ հարգելի Armatura, ես Վիքիպեդիայում նոր եմ, և չգիտեմ ում դիմեմ: Ինչո՞ւ է Ֆրանցիսկո Գոյան գեղանկարիչ, իսկ Մհեր Աբեղյանը` նկարիչ: Կոնկրետ Գոյայի ու Աբեղյանի մասին չի խոսքը, հայերը, որպես կանոն, նկարիչ են, իսկ ոչ հայերը` գեղանկարիչ... Armenavag (քննարկում) 22:06, 15 Մայիսի 2014 (UTC)

Փոփոխություն[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն եմ և իր կենսագրականի մեջ կան որոշակի փոփոխություններ։ Ինչպես կարո՞ղ ենք դրանք փոփոխել։ Շնորհակալություն Ալինա Նիկողոսյան (քննարկում) 18:35, 7 Հունվարի 2019 (UTC)

Բարև Ձեզ, Ալինա։ Վիկիպեդիայի էջի խմբագրումը բավականին հեշտ է, սեղմեք "խմբագրել" էջի վերևում և փոփոխել ավելացրեք տեքստը։ Եթե դժվարանում եք, ապա կարող եք թողնել Ձեր առաջարկած փոփոխությունները էջի "քննարկում" հատվածում, կամ հենց այստեղ, ես կավելացնեմ։ Մի ընդհանուր կանոն` տվյալները պետք է հղվեն հրապարակված աղբյուրների և չլինեն copy-paste. Հարգանքով` ~~Armatura