Վիքինախագիծ:Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2021

Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին (անգլ.՝ Wikipedia Pages Wanting Photos, WPWP) ամենամյա միջազգային արշավ է, որի ժամանակ ողջ աշխարհի Վիքխմբագիրները լուսանկարներ են ավելացնում Վիքիպեդիայի հոդվածներում, որոնցում լուսանկար չկա: Նպատակը Վիքիմեդիայի լուսանկարչական տարբեր մրցույթներից, Վիքիմեդիա համայնքի կողմից կազմակերպված ֆոտոարշավներից հավաքված թվային մեդիա ֆայլերի (ֆոտո, ձայնագրություն, տեսագրություն) օգտագործման խթանումն է: Լուսանկարներն օգնում են ավելի լավ ընկալել նյութը, գրավել ընթերցողի ուշադրությունը, նկարազարդում են բովանդակությունը և հոդվածն ավելի ուսուցանող ու գրավիչ են դարձնում ընթերցողների համար:

Վիքիպահեստում վերբեռնված միլիոնավոր լուսանկարներից համեմատաբար քչերն են օգտագործվել Վիքիպեդիայի հոդվածներում: Սա հսկայական բաց է, որը վերացնելու նպատակ ունի այս նախագիծը:

Ինչպես մասնակցել

Մուտք գործեք ձեր հաշիվ կամ ստեղծեք նորը Վիքիպեդիայում: Կարող եք գրանցվել ցանկացած վիքի նախագծի ցանկացած լեզվական բաժնում:

Գտեք հոդված առանց նկարազարդումների:

Ընտրեք համապատասխան նկար Վիքիպահեստից: Այստեղ դուք կարող եք գտնել պատկեր ըստ վերնագրի կամ կատեգորիայի:

Սեղմե՛ք «Խմբագրել» հոդվածի էջում և ավելացրե՛ք ավելի վաղ ձեր գտած պատկերը: Պատկերին ավելացրե՛ք կարճ նկարագիր: Ստուգե՛ք փոփոխությունները՝ օգտագործելով «Նախադիտում» կոճակը: Խմբագրման ամփոփման տողում դրե՛ք #WPWP և #WPWPARM հեշթեգերը և դրանից հետո կտտացրե՛ք «Հրապարակել փոփոխությունները» կոճակը:

Նաև կարող եք գտնել լուսանկար և հոդված գրել դրա թեմայի վերաբերյալ:

Նախագծի կանոններ

Լուսանկարները պետք է օգտագործվեն Վիքիպեդիայի հոդվածներում հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը։

Լուսանկարների քանակի որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, պետք չէ Վիքիպեդիայի հոդվածները լուսանկարներով հեղեղել: Հոդվածում ավելացրեք միայն այն լուսանկարը, որի կարիքը կա:

Լուսանկարները պետք է լինեն միայն ազատ արտոնագրով, օրինակ՝ CC-BY-SA 4.0, CC-BY 4.0, CC0 1.0։

Մասնակիցը պետք է լինի Վիքինախագծերից որևէ մեկում գրանցված լինի։ Լուսանկարները կարող եք ավելացնել ցանկացած լեզվով, ցանկացած վիքինախագծում, բայց մի մոռացեք ճիշտ նկարագիրն ավելացնելու մասին։

Վատ կամ շատ ցածրորակ լուսանկարներն ընդհանուր առմամբ ընդունելի չեն:
  1. Պատկերի վերնագիրն ու նկարագրությունը պետք է լինեն պարզ և ընդունելի հոդվածի համար:
  2. Պատկերները պետք է տեղադրվեն, եթե կարևոր է հոդվածի համար:
  3. Հոդվածներին լուսանկարներ մի ավելացրեք այն լեզվով Վիքիպեդիաներում, որի լեզվին չեք տիրապետում: Օգտագործողներ, որոնք բազմիցս ավելացնում են վերնագիր չունեցող, անկապ պատկերներ և այլն: կարող է արգելափակվել:

Հաշվարկի համար խմբագրման ամփոփման տողում պարտադիր դրեք #WPWP և #WPWPARM հեշթեգերը։ Հեշթեգները հոդվածներում մի տեղադրե՛ք։

Միջազգային մրցանակներ

Վիքիպեդիայի հոդվածները ամենաշատ լուսանկարներով բարելավող մասնակիցները կստանան՝

  • 1-ին մրցանակ՝ 200 ԱՄՆ դոլարի նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական
  • 2-րդ մրցանակ՝ 150 ԱՄՆ դոլարի նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական
  • 3-րդ մրցանակ՝ 100 ԱՄՆ դոլարի նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական

Վիքիպեդիայի հոդվածները ամենաշատ ձայնագրություններով բարելավող մասնակիցները կստանան՝

  • 100 ԱՄՆ դոլար նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական

Վիքիպեդիայի հոդվածները ամենաշատ տեսանյութերով բարելավող մասնակիցները կստանան՝

  • 100 ԱՄՆ դոլար նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական

Վիքիպեդիայի հոդվածները ամենաշատ լուսանկարներով բարելավող նոր մասնակիցները կստանան՝

  • 100 ԱՄՆ դոլար նվեր քարտ + WPWP հուշանվերներ + վկայական