Վիտիմի սարահարթ, գտնվում է Վիտիմ գետի վերին հոսանքի ավազանում, գլխավորապես ՌԴ Բուրյաթիայի հանրապետությունում։
Բնորոշ են լայն և ոչ բարձր բլրաշարերը (1200—1600 մ) և միջլեռնային իջեցումները։ Կազմված է գրանիտներից և բյուրեղային թերթաքարերից, արևմտյան մասում՝ բազալտներից։ Կան 15 հիս հրաբխային կոներ։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Միջգետային ջրբաժանները ծածկված են խեժափիճու տայգայով, իջվածքները՝ կեչու թփուտներով, մարգագետիններով և ճահիճներով։