Վիտիմ (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտիմ (այլ կիրառումներ)
| Վիտիմ | |
|---|---|
Վիտիմ գետը | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 1978 |
| Ավազանի մակերես | 225 000 կմ² |
| Ջրի ծախս | 1520 |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Իսկատյան լեռնաշղթա |
| Բարձրություն | 1171 մ |
| Գետաբերան | Լենա |
| Գետաբերանի տեղակայում | Լենա |
| Բարձրություն | 176 մ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Tsipa River?, Zaza?, Muya?, Kuanda?, Mama River?, Karenga?, Mamakan?, Kalakan?, Kalar River?, Bodaybo?, Yumurchen?, Vitimkan River?, Taksima?, Konda? և Kydzhimit? |
| Երկիր | |
| Երկրամաս | Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզ |
| Ջրահավաք | Լենայի ավազան |
| Գետը Վիքիպահեստում | |
Վիտիմ (ռուս.՝ Витим), գետ Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզում։ Լենայի աջ վտակն է։ Երկարությունը 1837 կմ է, ավազանը՝ 225 հազար կմ2։ Կազմավորվում է Վիտիմկա և Չինա գետերի միախառնումից։
Վերին և միջին հոսանքում շրջանցում է Վիտիմի սարահարթը, հոսում Ստանովյան բարձրավանդակի տարածքով։ Վորոնցովկա նավակայանից ցած Վիտիմի հունն ու հովիտը լայնանում են և դելտա առաջացնելով՝ միախառնվում Լենային։
Սնումը առավելապես անձրևային է։ Գետաբերանի մոտ ջրի տարեկան միջին ծախսը 2000 մ3/վրկ է։ Վարարում է մայիսից հոկտեմբեր, սառցակալում՝ նոյեմբերից մայիս։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր վտակներն են Կոնդան, Կարենգան, Կալականը, Ցիպան, Մույան, Մաման։ Նավարկելի է մինչև Բոդայբո քաղաքը։
Վիտիմի ավազանում կան ոսկու և փայլարի հանքավայրեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Владимиров В. Б. Туристские маршруты в бассейне реки Витим. — М.։ Физкультура и спорт, 1971. — 136 с. — (По родным просторам). — 18 000 экз.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտիմ (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |