Պրոֆեսիոնալ մակարդակում ելույթներն սկսել է 2008 թվականին «Էկրանաս» ակումբի կազմում, որի հետ երեք անգամ հաղթել է Լիտվայի առաջնությունում և դարձել գավաթի դափնեկիր։ 2011 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել ռումինական «Վասլույ» ակումբի հետ, բայց միանգամից անցել է պահեստայինների շարքը և մինչև մրցաշրջանի ավարտն անցկացրել ընդամենը 4 հանդիպում։ Ակումբի կազմում մնացել է չորս մրցաշրջան[3]։
2014 թվականին տեղափոխվել է լեհական «Կորոնա», բայց այնտեղ երկար չի մնացել և մեկ տարի անց տեղափոխվել է ռումինական «Դինամո» (Բուխարեստ)։
2016 թվականին Չեռնյաուսկասը պայմանագիր է կնքել Կիպրոսի «Էրմիս» ակումբի հետ[4], բայց դեկտեմբերին հեռացել է թիմից ակումբի տնօրենի հետ տարաձայնությունների պատճառով[5]։ Մրցաշրջանն ավարտելուց հետո վերադարձել է ռումինական «Դինամո» (Բուխարեստ)՝ փոխարինելու վնասվածք ստացած Լաուրենցիու Բրենեսկուին[6]։ 2016/17 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից[7]։
2017 թվականի հունիսի 30-ին Վիտաուտաս Չեռնյաուսկասը երկամյա պայմանագիր է կնքել բուլղարական ԲԿՄԱ-ի հետ[8]։ 2019 թվականի հունվարի 14-ին պայմանագրի ժամկետը երկարաձգվել է երկու տարով[9]։