Վիտալի Վոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Վոլսկի
բելառուս․՝ Віталь Вольскі
Ծնվել էօգոստոսի 23 (սեպտեմբերի 5), 1901
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 22, 1988(1988-08-22) (86 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, գրող, մանկագիր, կինոսցենարիստ, գրականագետ և հայրենագետ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունCommunist University of the Byelorussian SSR?
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Ժանրերպատմվածք և պիես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսիայի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով, Q106222277?, Բելառուսֆիլմ, Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարան, Յակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն, Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ, Q6482122?, Belarus?, Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ և Q117865715?
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և
ԶավակներArtur Volski?
 Vitaĺ Voĺski Վիքիպահեստում

Վիտալի Վոլսկի (բելառուս․՝  Віталь Вольскі, իսկական անունը՝ Վիտալի Ֆրիդրիխովիչ Զեյդել, բելառուս․՝ Віталь Фрыдрыхавіч Зэйдэль, օգոստոսի 23 (սեպտեմբերի 5), 1901, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22, 1988(1988-08-22), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գրող, դրամատուրգ, գրականագետ, ազգագրագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Բելառուսիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Վոլսկին ծնվել է 1901 թվականին Սանկտ Պետերբուրգում։ 1920-1926 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է քաղաքացիական կռիվներին[1][2]։ 1925 թվականից ԽՄԿԿ անդամ։ Տպագրվել է 1926 թվականից[3]։ Գրել է պիեսներ բելառուսական ժողովրդական բանահյուսության հիման վրա[3][4]։

Մահացել է 1988 թվականի օգոստոսի 22-ին Մինսկում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ֆաինա[2],

Երեխաներ՝

  • Արթուր Վոլսկի (1924-2002), բելառուս գրող,
  • Հարոլդ Վոլսկի (1928), արվեստագետ, մշակութային գործիչ, «Բելառուսֆիլմ» մուլտստուդիայի տնօրեն[2],

Թոռներ՝

  • Լյավոն Վոլսկի (1965), բելառուս բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենի եզերք» (1961)
  • «Աֆրիկայի երկնքի տակ» (1969)
  • «Գիրք ճամփորդությունների» (1971)
  • «Պոլեսիե» (1974)
  • «Ընտիր երկեր» երկու հատորով (1977)
  • «Դունկանի ճակատագիրը» (1978)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)[3]
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (1964)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александрович С. Вольский // Краткая литературная энциклопедия / Гл. ред.А. А. Сурков. - М.: Сов. энцикл., 1962-1978. Т. 1: Аарне - Гаврилов. - 1962. - Стб. 1029.
  2. 2,0 2,1 2,2 Владимир Писарев Династия Вольских: Упражнения в прекрасном Արխիվացված 2021-06-25 Wayback Machine // Минский курьер
  3. 3,0 3,1 3,2 Вольский Виталий Фридрихович / Кулешов Ф. И. // Вешин - Газли. - М. : Советская энциклопедия, 1971. - (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969-1978, т. 5
  4. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
  5. «Лявон Вольский: «В Беларуси есть одна настоящая звезда»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Վոլսկի» հոդվածին։