Վիտալիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալիկ Իսակի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԻՏԱԼԻԿ ԻՍԱԿԻ.jpg
17 փետրվարի, 1951 - 31 օգոստոսի, 1992
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կարմիր Շուկա, Մարտունու շրջան
Մահվան վայր ԼՂՀ Հադրութ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վիտալիկ Աբրահամյան (17 փետրվարի, 1951, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան - 31 օգոստոսի, 1992, Հադրութ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալիկ Աբրահամյանը ծնվել է 1951 թ. փետրվարի 17-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո զինվորական, ապա կուսակցական բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում, որպես կադրային զինվորական երկար տարիներ ծառայել է Խորհրդային բանակում։

1992 թ. տեղափոխվել է հայրենիք, մասնակցել պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 31-ին Հադրութում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Թաղասեռ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]