Վիվյեն Վուդվորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիվյեն Վուդվորդ
Vivian Woodward.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1879(1879-06-03)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահվան ամսաթիվ հունվարի 31, 1954(1954-01-31)[1] (74 տարեկան)
Մահվան վայր London Borough of Ealing, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Վիվիան (Վիվ) Ջոն Վուդվորդ (անգլ.՝ Vivian "Viv" John Woodward, հունիսի 3, 1879(1879-06-03), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 31, 1954(1954-01-31)[1], London Borough of Ealing, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլի հարձակվող, Անգիայի հավաքականի անդամ, կրկնակի օլիպիական չեմպիոն (1908 և 1912 թվականներ):

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Էսեկսեյի մերձծովյան Կլակտոն-օն-ՍԻ քաղաքի «Կլեկթոն Թաուն» ֆուտբոլային ակումբում՝ որպես խաղացող: 1901 թվականին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոթսպուր», որտեղ 132 խաղում խփել է 63 գոլ: 1909 թվականին տեղափոխվում է լոնդոնյան «Չելսի», որտեղ 116 խաղում խփել է 34 գոլ[2]։ Նա թիմի լավագույն ռմբարկուն էր 1912-1913 մրցաշրջանում՝ 10 խփած գոլով[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբին նա զորակոչվում է բրիտանական բանակ և արդյունքում չի մասնակցում 1914-1915 թվականներին Անգլիայի ֆուտբոլի առաջնությանը: Թեպետ այդ ժամանակ նա կարճաժամկետ արձակուրդ էր ստացել՝ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում փոխարինելու Չելսիի հավաքականի վնասվածք ստացած Բոբ Թոմսոնին, սակայն նա չի մասնակցում, քանի որ Թոմսոնի վնասվածքն արդեն վերականգնվել էր: Վուդվորդը վիրավորվում է ռազմական գործողությունների ժամանակ և չի կարողանում կարիերան շարունակել որպես ֆուտբոլիստ:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին նա իր առաջին խաղն անց է կացրել իր Անգլիայի հավաքականում՝ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0՝ օգուտ Անգլիայի հավաքականի: 1903-1911 թվականների ընթացքում Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է 23 խաղ,որտեղ խփել է 29 գոլ՝ սահմանելով ազգային ռեկորդ մինչև 1950-ական թվականները: 1910 թվականին մասնակցել է Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ ոչ պաշտոնական խաղին և դարձել 4 գոլի հեղինակ: 1906-1914 թվականներին Անգլիայի ֆուտբոլի սիրողական հավաքականում մասնակցել է 44 խաղի և դարձել 57 գոլի հեղինակ:

Օլիմպիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 և 1912 թվականներին Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի կապիտան՝ դառնալով կրկնակի չեմպիոն:

Կարիերան բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ծառայության ժամանակ վիրավորվում է: Հասել է կապիտանի կոչման:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքական

  • Օլիմպիական չեմպիոն 1908, 1912

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.world-football-legends.co.uk/index.php/eng/5-woodward-vivian
  2. Glanvill, Rick. Chelsea FC: The Official Biography - The Definitive Story of the First 100 Years. — Headline Book Publishing Ltd, 2006. — P. 410. — ISBN 0-7553-1466-2
  3. Glanvill, Rick. Chelsea FC: The Official Biography - The Definitive Story of the First 100 Years. — Headline Book Publishing Ltd, 2006. — P. 380. — ISBN 0-7553-1466-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]