Վիսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսայան
Տեսակծով
Երկիր Ֆիլիպիններ
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիր Ֆիլիպիններ
Քարտեզ
Քարտեզ

Վիսայան[1][2] (թագալերեն Kabisayaan, անգլ.՝ Visayan, իսպ.՝ Visayan), ոչ մեծ ծով Ֆիլիպիններում՝ հյուսիսում՝ Մասբատե, արևելքում և հարավ-արևելքում՝ Լեյթե, հարավում՝ Սեբու և Նեգրոս և արևմուտքում՝ Պանայ կղզիների միջև։ Պատկանում է Խաղաղ օվկիանոսին։ Կանիգաո նեղուցով միանում է Կամոտես ծովին, ինչպես նաև Սիբույանգ, Սամար, Մինդանաո և Սուլու ծովերին։

Աշխարհագրություն և ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտը Վիսայանում

Ծովը գտնվում է 11° և 12° լայնությունում ու 123° և 124° երկարությունում[3]։ Ծովի մակերեսը, ըստ տարբեր աղբյուրների, 5184-ից[4] մինչև 10 հազար կմ² է։ Սակավաջուր է․ ըստ աղբյուրներից մեկի՝ մակերեսի մեծ մասում խորությունը մինչև 40 մ է[3], ըստ մյուսների՝ մինչև 50 մ, 38 մ միջին խորությամբ[4]։ Կան մոտ 6-10 մ խորությամբ ծանծաղուտներ[1]։ Մաքսիմում խորությունը 150 մ է[4]։ Մակերեսի ջերմաստիճանը տատանվում է 2-ից մինչև 30 °C-ը։ Մակերևութային ջրերի աղիությունը տատանվում է 33,2-34,3 ‰-ի սահմաններում։ Քլորոֆիլ a-ի կոնցենտրացիան տատանվում է 0,001-0,67 մգ/մլ միջակայքում[5]։

Այն ողողում է կղզիների ափերը, որոնք գտնվում են Ֆիլիպինների չորս նահանգներում՝ Իլոիլո, Արևմտյան Նեգրոս, Սեբու և Մասբատե։ Ընդհանուր առմամբ ծովին սահմանակից են 22 մունիցիպալ կազմավորումներ[3]։ Արևմուտքում միավորվում է Սուլու ծովի հետ։ Հարավչինական ծովից ջրի ներհոսք է ստանում Մինդորո նեղուցով և հյուսիս-արևմուտքում գտնվող Իսլա Վերդե անցումով[4]։ Հարավում Մինդանաո ծովին է միանում Բոհոլ, Տանյոն և Կանիգաո նեղուցներով։ Խաղաղ օվկիանոսի ջրերը ներքին ավազաններ են մտնում արևելքում գտնվող Սան Բերնարդինո նեղուցով[4]։

Ծովի հատակը ձևավորվել է հնագույն ժայթքած և փոխակերպված ապարներով[6]։

Տնտեսական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսները Սեբու և Մալապասկուա կղզիների միջև ընկած նեղուցում

Վիսայան ծովը միշտ համարվել է Ֆիլիպինների երեք ամենամեծ ձկնորսական տարածքներից մեկը։ Տարածքում ձկնորսության ամբողջ արտադրանքի շուրջ 66 %-ը արդյունահանվում է առևտրային հիմունքներով։ 1992 թվականին որսացվել է մոտ 165 հազար տոննա ձուկ, բայց արդեն 1995 թվականին ձկնորսության ծավալը նվազել է մինչև 120 հազար տոննա։ 2003 և 2007 թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել փոքր պելագիկ ձկնատեսակների թվի աճ, ընդհանուր ձկնորսության մեջ կաղամարի, թանաքաձկան, մեդուզայի և խեցգետնի մասնաբաժնի աճ, ինչպես նաև գիշատիչների որսման նվազում[3]։

Ծովում հետախուզական հորատումներ են անցկացրել նավթագազային պաշարները գնահատելու համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Барышникова О. Г., Левтонова Ю. О. Филиппины // Страны и народы. Юго-Восточная Азия. — М.: Мысль, 1979. — С. 266. — 301 с.
  2. Словарь географических названий зарубежных стран / Отв. редактор Комков, Анатолий Маркович|А. М. Комков. — 3-е издание переработанное и дополненное. — М.: Недра, 1986. — С. 78. — 459 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ferrer A. J. G. Evaluation of Fisheries Management Options for the Visayan Sea, Philippines: The Case of Northern Iloilo. — Singapore: Economy and Environment Program for Southeast Asia, 2009. — С. 1. — ISBN 978-981-08-4584-1
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Noblezada M. M. P. and Campos W. L. Chaetognath assemblages along the Pacific Coast and adjacent inland waters of the Philippines: relative importance of oceanographic and biological factors(անգլ.) // ICES Journal of Marine Science. — 2012. — Т. 69. — № 3. — С. 411. — doi:10.1093/icesjms/fsr209 Архивировано из первоисточника 7 Մայիսի 2021.
  5. Noblezada & Campos, 2012, էջ 413
  6. Швольман В. А. Тектоника Филиппинского архипелага // Кайнозойские тектонические зоны периферии Тихого океана, Выпуск 113. — М.: Наука, 1964. — С. 83. — 168 с.
  7. Нефть и газ в странах Юго-Восточной Азии. — М.: Наука, 1983. — С. 115. — 240 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hermes, R., Armada N.B., Aparri R.A., Zaragoza E.C. and Lohmeyer U. «Overexploitation in the Visayan Sea: Designing a Project Solution // Turbulent Seas: The status of Philippine Marine Fisheries. Cebu, 2004. p.312-317». www.researchgate.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Ferrer A. J. G. «Evaluation of fisheries management options for the Visayan Sea, Philippines: the case of Northern Iloilo, Singapore, 2009. 68 p. ISBN 978-981-08-4584-1». idl-bnc-idrc.dspacedirect.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսայան» հոդվածին։