Վինսենթ Հուգո Բենդիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսենթ Հուգո Բենդիքս
Ծնվել էդեկտեմբերի 12, 1882(1882-12-12)[1]
ԾննդավայրMoline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 27, 1945(1945-03-27)[2] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
 Vincent Hugo Bendix Վիքիպահեստում

Վինսենթ Հուգո Բենդիքս (անգլ.՝ Vincent Hugo Bendix, դեկտեմբերի 12, 1882(1882-12-12)[1], Moline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 27, 1945(1945-03-27)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և արդյունաբերող։ Վինսենտ Բենդիքսը եղել է առաջամարտիկ ոչ միայն ավտոմոբիլների ոլորտում, այլ նաև` ավիացիոն արդյունաբերությունում 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականներին։ Նա նշանակալի ներդրում է ունեցել այդ արդյունաբերության զարգացման մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Հուգոն ծնվել է ԱՄՆԻլինոյս նահանգի Մոլինե քաղաքում։ Նա եղել է երեք երեխաներից ավագը մեթոդիկ եկեղեցու սուրբ հոգևորական Ջեն Բենգսթոնի ընտանիքում, որը ծագումով Շվեդիայի Անգերմանլանդ քաղաքից էր։ Նրա մայրը եղել է շվեդական գյուղական ընտանիքից, օրիորդական անունը` Աննա Դենիելսոն։ Մոլինեում ապրելու տարիներին ընտանիքը փոխել է իր ազգանունը` դառնալով Բենդիքս։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Չիկագո` մնալով նույն նահանգում։ 16 տարեկանում հեռացել է տնից, հասել է Նյու Յորք, աշխատել է` միաժամանակ սովորելով գիշերօթիկ դպրոցում։

Նա 1907 թվականին հիմնադրել է Bendix Corporation ավտոմոբիլային ընկերությունը։ Նա արտադրել է Բենդիքս Բագգիզ անունով ավտոմեքենան (Bendix Buggies): Արտադրելով 7000 ավտոմեքենա` ընկերությունը երկու տարի անց սնանկացել է, բայց 1910 թվականին Բենդիքսն ստեղծել և արտոնագրել է Բենդիքս շարժարքը, որը գործարկել է շարժիչը սոլենոիդի օգնությամբ։ Սոլենոիդը շարժում էր ալիքը, որի վրա էլ գտնվում էր սարքը։ Երբ շարժիչը շարժվում է միջին արագությամբ, ալիքը ավտոմատ հետ է քաշվում։ Այդ սարքը հնարավոր է դարձնում լայն կիրառել ավտոմեքենաներում էլեկտական ընթացաշարժիչը, իսկ հետո նաև` ավիացիոն և այլ շարժիչներում։

1923 թվականին Բենդիքսը հիմնադրել է Արգելակային Բենդիքս ընկերությունը (Bendix Brake Company), ինչը պահանջում էր արտոնագրի իրավունք ստանալ ֆրանսիացի ինժեներ Անրի Պերոյի` արգելակային ագուցարանի և թմբուկների ծրագրի համար։ Բենդիքսը նաև մասնկացել է Բենդիքս ավիացիոն ընկերության հիմնադրմանը 1929 թվականին, հիմնադրել է Անդրմայրցամաքային Բենդիքս ավիամրցավազքը 1931 թվականին։ 1942 թվականին նաև հիմնադրել է Bendix Helicopters, Inc.-ը` ուղղաթիռների արտադրման համար։ Bendix Aviation և Bendix Brake ավելի ուշ վերանվանվել են Բենդիքս ընկերություն։

Թաղվել է Չիկագոյի Գրեյսլենդ գերեզմանատանը։

Մրցանակներ և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1929 թվական՝ Բևեռային աստղի շքանշանի ասպետ Գուստավ V թագավորի կողմից։
  • 1931 թվական՝ Ավտոմոբիլային ինժեներների միության նախագահ։
  • 1936 թվական՝ ֆրանսիական լեգեոնի պատվի ասպետ։
  • 1984 թվական՝ ներառվել է Ավտոմոբիլային փառքի դահլիճում։
  • 1991 թվական՝ ներառվել է Ազգային ավիացիայի փառքի դահլիճում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ Հուգո Բենդիքս» հոդվածին։