Վիննի Թուխ։ Գարնանային օրեր Ռուի հետ
Վիննի Թուխ։ Գարնանային օրեր Ռուի հետ անգլ.՝ Springtime with Roo | |
|---|---|
| Տեսակ | մուլտֆիլմ |
| Ժանր | սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, երաժշտական ֆիլմ և հումորային դրամա |
| Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
| Հիմնված է | Սուրբծննդյան երգ |
| Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
| Ռեժիսոր | Էլիոտ Մ. Բուր[1][2] և Սոլ Էնդրյու Բլինկոֆ[3] |
| Սցենարիստ | Թոմ Ռոջերս |
| Հնչյունավորում | Ջիմի Բենեթ, Ջիմ Քամինգս, Քեն Սանսոմ, Քեթ Սյուսի, Ջոն Ֆիլդլեր[4] և Փիթեր Կալլեն |
| Պատմող | Դևիդ Օգդեն Սթիրզ |
| Պրոդյուսեր | Ջոն Սմիթ |
| Երաժշտություն | Մարկ Ուոթերս |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ընկերություն | DisneyToon Studios և Walt Disney Pictures |
| Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Buena Vista Home Entertainment |
| Տևողություն | 63 րոպե |
| Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
| Թվական | մարտի 3, 2004 |
| movies.disney.com/winnie-the-pooh-springtime-with-roo | |
Վիննի Թուխ. գարնանային օրեր Ռուի հետ (անգլ.՝ Springtime with Roo), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիմ։ Թողարկվել է 2004 թվականին, սկզբում DVD տարբերակով` առանց կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակելու։ Նկարահանվել է Ալան Միլնի «Վիննի Թուխի և իր ընկերների արկածները» հեքիաթի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Զատկի օրն էր։ Ռուն, Վագրը, Վիննին, Դնչիկն ու Իան գնում էին Ճագարի տուն, ով ամեն տարի կազմակերպում էր այդ օրվա տոնակատարությունը։ Սակայն մինչ սկսելը, Ճագարն իր ընկերներին ստիպում է կարգի բերել տունը։ Հուսալքված ընկերները կատարում են Ճագարի հրամանն ու պահարանում դասավորում են անցյալ տարվա նվերները։ Նրանք որոշում են զարդարել տունը, բայց այդ պահին, այգուց վերադառնում է Ճագարն ու պայթում զայրույթից, ոչնչացնում է ամեն ինչ ու բոլորին վռնդում իր տնից։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում Նապաստակի հետ և Վագրը որոշում է խոսել նրա հետ այդ ամենի մասին։ Նապաստակն ասում է, որ այլևս չի սիրում Զատկի տոնը (բացատրությունը տրվում է 3-րդ գլխում)։ Ինչպես միշտ, այդ օրը նույնպես Նապաստակը տոնում է Զատիկը։ Մեծ անտառ եկել էին միայն Կենգուն և Ռուն։ Եվ տղան, իր կյանքում առաջին անգամ, հրավիրում է Զատկի ձու կռվեցնելու։ Կազմակերպիչ Ճագարը չափազանց շատ էր սիրում կարգապահություն և կանոններ, իսկ ընկերները ամեն ինչ անում էին «ոչ ըստ պլանի»։ Ի վերջո բոլորն ուրախ էին, բացի Նապաստակից, նրանք` ինքներն էին կազմակերպել տոնը և ձվերով որսը։ Իսկ Վագրին անվանել էին «լավագույն մասնակից», ինչը ավելի էր զայրացնում Նապաստակին։ Տխուր Վագրը վերադառնում է իր ընկերների մոտ և նրանց պատմում իր ձախողման մասին։ Հատկապես Ռուն էր վշտացած, Ճագարy տեսնում է, որ այդ երեխան իր ափսոսանքն է հայտնում ու հասկանում է, բայց ամեն դեպքում չի մեղմանում նրա հանդեպ ու հրաժարվում է տոնելուց։ Հետո գործին խանգարում է պատմողը, ով Նապաստակին տանում է ապագա, «դեռ չգրված էջեր» և նա բացահայտում է, որ մնում է անտառում մենակ։ Պատմողը բացատրում է Ճագարին, որ այդ ամենը պատահեց, որովհետև այս էգոիստը չի գնահատում իր ընկերներին։ Ճագարը հասկանում է իր սխալը, վերադառնում է ներկա` իրական կյանք և պատրաստվում Զատկվա տոնին։
Դերերը կրկնօրինակեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ջիմ Կամմինգս | Վիննի Թուխ/Վագր |
| Ջիմմի Բեննեթ | Ռու |
| Ջոն Ֆիդլեր | Դնչիկ |
| Պիտեռ Քալլեն | Իա-Իա |
| Քեն Սենսոմ | ճագար |
| Քեթ Սյուսի | կենգուռու |
| Դեվիդ Օգդեն Սթիրս | պատմող |
Ռուսերեն կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կրկնօրինակվել է «Նևաֆիլմ» ստուդիայում «Disney Character Voices International» ընկերության պատվերով 2004 թվականին։
- Կրկնօրինակման ռեժիսոր - Լյուդմիլա Դեմյանենկո
- Թարգմանություն - Աննա Սևոստյանովա
- Սինխրոն տեքստերի և բանաստեղծությունների հեղինակ - Ելենա Ստավռոգինա
- Ռեժիսորի օգնական - Գալինա Դովգալ
- Կոմպոզիտոր - Օկսանա Ստրուգինա
- Խորհրդատու - Մաչեյ Էյման
Դերերը կրկնօրինակեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վլադիմիր Բառանով | Վիննի Թուխ |
| Վիկտոր Կոստեցկի | Վագր |
| Ելիզավետա Զախարևա | Ռու |
| Անդրեյ Մատվեև | Դնչիկ |
| Գեորգի Կոռոլչուկ | ճագար |
| Մարիա Սոսնյակովա | կենգուռու |
| Ստանիսլավ Կոնցևիչ | պատմող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обзор мультфильма на сайте dvdizzy.com
- Мультфильм Արխիվացված 2009-02-01 Wayback Machine на сайте disneydvd.disney.go.com
- Обзор мультфильма на сайте commonsensemedia.org
|