Վինիլացետատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինիլացետատ, СН3СООСН=СН2, քացախաթթվի և վինիլսպիրտի էսթերը։ Անգույն, թույլ արցունքաբեր հեղուկ է։ Եռման ջերմաստիճանը՝ 73 °С, հալմանը՝ –100,2 °С, խտությունը՝ 934,2 կգ/մ3։ 380 °С-ում ինքնաբոցավառվում է օդում։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, ջրում՝ սահմանափակ (2,5%)։ Հեշտությամբ պոլիմերվում և սոպոլիմերվում է։ Ստանում են քացախաթթվի և էթիլենի (O2-ի մասնակցությամբ) կամ ացետիլենի և քացախաթթվի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է էցուիվինիչացետատ և սոպոլիմերներ (ստիրոլի, էթիլենի, վինիլքլորիդի և այլ մոնոմերների հետ) ստանալու համար։ Թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում՝ 10 մգ/մ3։ Համաշխարհային տարեկան արտադրանքը՝ ավելի քան 1,5 միլիոն տոննա (1979 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png