Վիկտոր Վոուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վոուք
Ծնվել էապրիլի 27, 1919(1919-04-27)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էմայիսի 19, 2005(2005-05-19)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունգյուտարար

Վիկտոր Վոուք (անգլ.՝ Victor Wouk, ապրիլի 27, 1919(1919-04-27)[1], Նյու Յորք, Նյու Յորք - մայիսի 19, 2005(2005-05-19)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, ինժեներ, էլեկտրոմոբիլի և հիբրիդային ավտոմոբիլների մշակող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վոուկը ծնվել է 1919 թվականի ապրիլի 27-ին, Նյու Յորքում, Մինսկից վտարանդիներ Աբրամ Իսաակի և Էսթեր Լևինի ընտանիքում։ Նրա եղբայրը գրող Հերման Վոուքն է։ 1939 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1942 թվականին դարձել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության դոկտոր։

1959 թվականին մասնակցել է Henney Kilowatt էլեկտրոմոբիլի ստեղծմանը։

1960-ական և 1970-ական թվականներին մշակել է էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների ուրվագիծը ավտոմոբիլային տրանսպորտի համար։ Նա վերասարքավորել է Buick Skylark ավտոմոբիլը` դնելով դրա վրա 20 կվ հզորությամբ էլեկտրական և ռոտորային RX-2 Mazda շարժիչները։ Նախատիպը թեստավորվել է Շրջակա միջավայրի պահպանման գործակալությունում։ Վառելիքի սպառումը նվազել է, սպառվել է ընդամենը 9 %-ը` համեմատած այդ ժամանակվա բենզինե ավտոմոբիլների հետ։

Այդ աշխատանքի համար ստացել է «Ամերիկյան էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների պապիկ» մականունը։

Վոուքն ակտիվորեն մասնակցել է էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների ստանդարտավորմանը. եղել է IEC TC69 and the ISO TC22 SC21 կոմիտեների անդամ։

Վիկտոր Վոուքը մահացել է 2005 թվականի մայիսի 19-ին, Նյու Յորքում, քաղցկեղից[2]։

Նրա արխիվները պահպանվել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Lavietes, Stuart (2005 թ․ հունիսի 12). «Victor Wouk, 86, Dies; Built Early Hybrid Car». The New York Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]