Վիկտոր Սերգեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սերգեև
Ծնվել էապրիլի 3, 1938(1938-04-03)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 19, 2006(2006-11-19) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Վիկտոր Սերգեև (ռուս.՝ Виктор Анатольевич Сергеев, ապրիլի 3, 1938(1938-04-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2006(2006-11-19), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997 թվական)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սերգեևը սովորել է Լենինգրադի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1957-1960 թվականներ)։ 1972 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Նադեժդա Կրուպսկայայի անվան մշակույթի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1960-1964 թվականներին աշխատել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական։

1964 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր և ռեժիսոր։

1997 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչի կոչմանը։ Այդ նույն ժամանակվանից սկսել է աշխատել «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես տնօրեն։

Բացի ֆիլմեր նկարահանելը, եղել է մի քանի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից է Ալեքսանդր Սոկուրովի «Մոլոքը»։

Նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

Մահացել է Մոսկվայի հիվանդանոցում, սպիտակարյունություն հիվանդությունից[2]։ Թաղված է Սանկտ Պետերբուրգին կից Կոմարովո գյուղի գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է հայտնի դերասան Նիկիտա Միխայիլովսկու խորթ հայրը[3]։ Կնոջ` Ալևտինա Իվանովնայի մահից հետո ամուսնացել է երկրորդ անգամ` «Լենֆիլմ» կինոստուդիայի զգեստների դիզայներ Իրինա Կավերզինոյի հետ[4]։ Վերջինս ձևավորել է նրա մի շարք ֆիլմեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվական` Բերլիոզի կյանքը (երկրորդ ռեժիսոր, դեբյուտ)
  • 1988 թվական` Գանձը
  • 1990 թվական` Դահիճը
  • 1991 թվական` Հանճարը
  • 1992 թվական` Եկատերինա Սեմյոնովայի արտասովոր տղամարդիկ
  • 1993 թվական` Մեղքը։ Կրքի պատմությունը
  • 1994 թվական` Սերը, թախիծի նախանշանը...
  • 1997 թվական` Շիզոֆրենիա
  • 2001 թվական` Բանդիտական Պետերբուրգը։ Ֆիլմ 3։ Հակաբորբոքայինի կործանումը
  • 2004 թվական` Երկինքը և երկիրը
  • 2005 թվական` Վուլֆ Նիրոյի և Արչի Գուդվինի նոր արկածները
  • 2006 թվական` Կոչում

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվական` Պրոխինդիադա, կամ Վազք տեղում
  • 1991 թվական` Հանճարը
  • 2003 թվական` Ազգային քաղաքականության առանձնահատկությունը` Վիկտոր Սերգեևիչ (դերը հնչյունավորել է Վիկտոր Կոստեցկին)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кузнецов В. История страсти // Российская газета. — 2006. — 22 ноября.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Почётное звание присвоено указом президента России № 795 от 29 июля 1997 года
  2. В Москве умер режиссёр «Гения» и «Шизофрении» Виктор Сергеев
  3. Никита Михайловский на сайте LiveInternet
  4. «Ирина Каверзина на сайте Russiancinema». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]