Վիկտոր Շեյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Շեյման
 
Կրթություն՝ Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց և Ministry of the Interior Academy of the Republic of Belarus?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մայիսի 26, 1958(1958-05-26) (65 տարեկան)
Ծննդավայր Saltaniški, Hirkaŭski Sieĺsaviet, Voranava District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Order of Fatherland 1st Class Order of Fatherland 2nd Class Հայրենիքի III աստիճանի շքանշան Հայրենիքի շքանշան Medal "Army General Margelov" «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Medal of Anatoly Koni «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան Awards of the Committee on the Affairs of Soldiers-Internationalists և «Կարաբոբոյի աստղ» շքանշան (Վենեսուելա)

Վիկտոր Շեյման (բելառուս․՝ Віктар Уладзіміравіч Шэйман, մայիսի 26, 1958(1958-05-26), Saltaniški, Hirkaŭski Sieĺsaviet, Voranava District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարության կարմիր դրոշի դպրոցը և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիան՝ «Իրավագիտության» աստիճանով։

Զինվորական ծառայությունն անցել է օդային ուժերում։ Մասնակցել է մարտական գործողություններին Աֆղանստանում։ 1990 թվականին Բրեստի մարզի թիվ 105 ընտրատարածքից ընտրվել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության XII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է մայոր, օդադեսանտային միավորման 38-րդ առանձին գվարդիական շարժական Վիեննական կարմիր օդադեսանտային բրիգադի հրամանատարի տեղակալ։

1990-1994 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի Ազգային անվտանգության, պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի քարտուղար։

1994 թվականից Ալեքսանդր Լուկաշենկոյի ակտիվ կողմնակիցն է։

1994 թվականի օգոստոսի 5-ին Նախագահի թիվ 24 հրամանագրով ստեղծվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Նույն օրը Նախագահի թիվ 25 հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար։

1994 թվականի օգոստոսի 10-ին Նախագահի թիվ 39 հրամանով ստեղծվել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան։ Այդ նույն հրամանագրով մտել է կոլեգիայի կազմ։

1994 թվականի օգոստոսի 12-ին Նախագահի թիվ 47 հրամանագրով հաստատվել է ներքին գործերի նախարարության կոլեգիան, ընդգրկվել կոլեգիայի կազմում։ 1995 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր կատարել է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարի պարտականությունները (ներքին գործերի նախարար Յուրի Զախարենկոյի` պաշտոնից ազատվելուց հետո)[1]։

1995 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2000 թվականի նոյեմբերի 27-ը[2] եղել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական։

2000 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2004 թվականի նոյեմբերի 29-ը՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ։

2004 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2006 թվականի հունվարի 4-ը՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2005 թվականի դեկտեմբերի 23-ին դարձել է Ա. Լուկաշենկոյի` որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի ղեկավար և 2006 թվականի նախագահական ընտրություններում նրա նախընտրական շտաբի պետ։

2006 թվականի մարտի 20-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար։

Բելառուսա-վենեսուելական բարձր մակարդակի համատեղ հանձնաժողովի համանախագահ է[3]։

2008 թվականի հուլիսի 8-ին Բելառուսի նախագահի թիվ 368 հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։

Պաշտոնանկության նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ քննարկում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Վ. Շեյմանի պաշտոնանկության հարցը՝ Մինսկում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով[4]։

2009 թվականի հունվարին Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Վիկենտի Կլյուչնիկը հայտարարել էր, որ Վիկտոր Շեյմանը նշանակվել է Բելառուսի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական[5]։

2013 թվականի հունվարի 21-ին Բելառուսի Հանրապետության Նախագահի հրամանագրով Վիկտոր Շեյմանը նշանակել Է Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարիչ՝ նրան ազատելով Բելառուսի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնականի պաշտոնից։ Վերահսկում է բելառուսական նախագծերը Աֆրիկայում[6]։

Աստիճաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականի դեկտեմբերի 6-ին՝ գեներալ-մայոր[7]
  • 2000 թվականի նոյեմբերի 28-ին՝ արդարադատության II դասի պետական խորհրդական[8]
  • 2004 թվականի նոյեմբերի 25-ին՝ արդարադատության I դասի պետական խորհրդական[9][10]
  • 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ վերին կարգի քաղաքացիական ծառայող[11]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 18 շքանշան և 86 մեդալ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց նրա հայցով է դատարանի որոշմամբ փակվել գլխավոր ընդդիմադիր «Ազատություն» թերթը։ Բելառուսի ընդդիմությունն ու միջազգային իրավապաշտպան կառույցները պնդում են, որ հենց նա է ժամանակին եղել այսպես կոչված «մահվան էսկադրոնների» կազմակերպիչը, որոնց վերագրվում են կազմակերպված հանցավորության առաջնորդների, ընդդիմության ղեկավարների և ռուսական ՌՀՀ հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Զավադսկու սպանությունները[16]։ 2006 թվականի ապրիլին Վիկտոր Շեյմանին արգելվել է մուտք գործել ԱՄՆ և Եվրոպական միության երկրներ։ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում սեփականության և ակտիվների արգելափակում։

2018 թվականի հոկտեմբերին Վիկտոր Շեյմանը պատժամիջոցների տակ էր և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում[17]։ Մինչև 2019 թվականի հունիսը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները երկարաձգելու առիթ է հանդիսացել Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելը, որը վերագրվում է իշխանության որոշ ներկայացուցիչների (այդ թվում՝ Վիկտոր Շեյմանին)։ Ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է Վիկտոր Շեյմանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը նախատեսում է ԵՄ տարածք մուտքի արգելք և բանկային հաշիվների արգելափակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Глава Администрации Президента В.Шейман подал в отставку». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  2. Указ Президента Республики Беларусь от 27 ноября 2000 г. № 620 «Об освобождении В. В. Шеймана от должности Государственного секретаря Совета Безопасности Республики Беларусь — помощника Президента Республики Беларусь по национальной безопасности»
  3. Сотрудничество Беларуси и Венесуэлы обсудят в Минске
  4. Лукашенко уволил главу своей администрации и секретаря Совбеза.
  5. «Шейман остался помощником президента». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Тракторы, вооружения, ИТ. Как Беларусь завоевывает Африку» (ռուսերեն). TUT.BY. 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  7. «Указ Президента Республики Беларусь от 6 декабря 1996 г. № 512 «О присвоении В. В. Шейману воинского звания генерал-майора»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Указ Президента Республики Беларусь от 28 ноября 2000 г. № 635 «О присвоении В. В. Шейману классного чина»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  9. Указ Президента Республики Беларусь от 25 ноября 2004 г. № 578 «О присвоении В. В. Шейману классного чина»
  10. Фотография В.Шеймана в мундире генерал-полковника
  11. «Официально. «Советская Белоруссия» № 226 от 2004-11-30». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Кавалеры ордена Отечества II степени». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  13. Указ Президента Республики Беларусь от 26 мая 1998 г. № 285 «О награждении В. В. Шеймана орденом Отечества III степени»
  14. «Орден нашёл владельца». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Ъ-Фотогалерея - Александр Лукашенко обезопасил выборы». Коммерсантъ. Издательский дом — Фотография с орденами. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  16. Council Decision 2012/642/CFSP of 15 October 2012 concerning restrictive measures against Belarus(անգլ.)
  17. Regarding the Continuation of the National Emergency with Respect to the Actions and Policies of Certain Members of the Government of Belarus and Other Persons to Undermine Democratic Processes or Institutions of Belarus(չաշխատող հղում)(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]