Վիկտոր Հակոբյան
Jump to navigation
Jump to search
Վիկտոր Իսահակի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1926 (94 տարեկան) |
Ծննդավայր | Միրզիկ, ![]() |
Մահացել է | 2008 |
Ազգություն | Հայ |
Կրոն | ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Վիկտոր Իսահակի Հակոբյան (մայիսի 16, 1926, գյուղ Միրզիկ (Հյուսիսային Արցախ) - 2008[1]), անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1973)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1961 թվականից եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ-ի թռչնաբուծության բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական թռչունների կերակրման տարբեր հարցերին։ Առաջարկել է հարավի բնակլիմայական պայմանների համար թռչունների կերակրման տարբերակված նորմաներ՝ ըստ տարվա եղանակների։ Երևանյան հավերի ցեղի հեղինակներից է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյուղատնտեսական թռչունների կերակրում, Երևան: Ա.Հ., 2002, 316 էջ[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The memorial of Hakobyan Viktor (Վիկտոր Հակոբյան Իսահակի) buried at Yerevan's Kanaker cemetery»։ hush.am։ Վերցված է 2016-12-03
- ↑ koha էլեկտրոնային գրադարան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |