Վիկտոր Գոլովատենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիկտոր Գոլովատենկո
Golovatenko.JPG
Քաղաքացիությունը Flag of Moldova.svg Մոլդովա և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1984(1984-04-28)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Մոլդովա Վիկտորիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 Մոլդովա Շերիֆ 6 (0)
2004-2007 Մոլդովա Տիրասպոլ 112 (7)
2007-2009 Ռուսաստան Խիմկի 39 (0)
2010 Ռուսաստան Կուբան 30 (2)
2011-2016 Ռուսաստան Սիբիր 127 (2)
2016-2017 Մոլդովա Զարյա (Բելցի) 42 (5)
2018 Մոլդովա Զիմբրու 9 (1)
Ազգային հավաքական
2004-2017 Մոլդովա Մոլդովա 79 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Պետրովիչ Գոլովատենկո (ռում.՝ Victor Golovatenco; ապրիլի 28, 1984(1984-04-28)[1][2], Քիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բույուկան» ֆուտբոլային դպրոցի սան է։ Սկսել է խաղալ «Վիկտորիայում»։ Կարիերայի սկզբում հավաքների է մասնակցել Օդեսայի «Չերնոմորեց» ակումբում, բայց որոշել է վերադառնալ Մոլդովա[3]։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի» ակումբ։

2008 թվականի հունիսի 24-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[4]։

2010 թվականի հունվարի 19-ին մեկնել է «Կուբան» ակումբի՝ մասնակցելու դիտումների[5]։ Փետրվարի 4-ին հայտարարվել է, որ ղեկավարությունը որոշել է պայմանագիր կնքել Վիկտորի հետ[6], իսկ մարտի 15-ին պաշտոնապես կնքվել է համաձայնագիր[7]։ «Կուբանի» կազմում իր նորամուտը կատարել է մարտի 28-ին՝ առաջնության առաջին տուրի տնային խաղում ընդեմ Կուրսկի «Ավանգարդ» ակումբի[8], իսկ առաջին գոլը խփել է հունիսի 4-ին՝ առաջնության 14-րդ տուրի՝ Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի դեմ խաղի 34-րդ րոպեին։ Վիկտորի գոլը դարձել է միակը խաղում՝ հաղթանակ բերելով Կուբանին[9]։ Ընդհանուր առմամբ Գոլովատենկոն այդ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ՝ խփելով երկու գոլ և թիմի հետ միասին դարձել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հաղթող։ Դրանից բացի, առաջնության գրեթե ամբողջ երկրորդ շրջանում Վիկտորը եղել է թիմի ավագը։ Նոյեմբերի 11-ին կայացած «Կուբանի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ Վիկտորն ակումբից ստացել է գավաթ «կամքի ու բնավորության համար»[10]։

Հունվարի 10-ին հայտարարվել է, որ Գոլովատենկոն «Կուբանի» հետ չի մեկնել նախամրցաշրջանի հավաքին Թուրքիայում[11], և նույն օրը տարածվել է տեղեկություն, որ նա դարձել է ազատ գոլծակալ այն պատճառով, որ նրան ժամանակին չի առաջարկվել երկարաձգել գործող պայմանագիրը։ Նոր համաձայնագրի պայմանները Գոլովատենկոյին չեն բավարարել, այդ պատճառով էլ նա մտադրվել է պայմանագիր կնքել Ռուսաստանի կամ Ուկրաինայի ակումբներից մեկի հետ, որը նրան կառաջարկեր ավելի շահավետ պայմաններ[12]։ Հունվարի 10-ին Գոլովատենկոն տեղափոխվել է «Ալանիա»[13]։ Սակայն հունվարի 21-ին հայտարարվել է, որ Գոլովատենկոն «Ալանիայում» չի խաղալու[14]։ 2011 թվականի մարտի վերջին տեղափոխվել է «Սիբիր» ակումբ։ 2016 թվականի հունիսին տեղափոխվել է Բելցիի «Զարյա» ակումբ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի ազգային հավաքականում սկսել է խաղալ 2004 թվականից։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 79 խաղ և խփել 4 գոլ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շերիֆ»
«Տիրասպոլ»
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր – 2005/06
«Կուբան»

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. Молдавский десант в России — Россия — Футбол России на Евро-футбол. Ру — новости чемпионата России и Европы + Лига Чемпионов
  4. Молдавский защитник «Химок» получил российское гражданство — Футбол — Sports.ru
  5. «На просмотре в «Кубани» два новых защитника» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Վերցված է 2010-1-20 
  6. «Доронченко: «„Кубань“ подпишет Ахметзянова, Малюкова и Головатенко»» (ռուսերեն)։ yuga.ru։ Վերցված է 2010-2-4 
  7. «Двое ушли, трое добавились» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Վերցված է 2010-3-15 
  8. «Статистика матча «Кубань» — «Авангард»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2010-3-29 
  9. «Статистика матча «Шинник» — «Кубань»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-6-4 
  10. ««Кубань» получила золотые медали» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Վերցված է 2010-11-12 
  11. ««Кубань» отправилась в Турцию» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Վերցված է 2010-1-11 
  12. «В краснодарской «Кубани» стало на одного молдаванина меньше» (ռուսերեն)։ ru.publika.md։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-1-11 
  13. Андрей Анфиногентов.։ ««Алания» подписала Грачёва и Головатенко» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2011-1-19 
  14. «Виктора Головатенко в «Алании» не будет» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Алания»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2011-1-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]