Վիկինգների նավերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկինգների նավերի թանգարան
Vikingskipshuset november 2016.jpg
Տեսակմշակութային արժեք և ծովային թանգարան
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղագրությունOslo Municipality?
ՎայրBygdøy?
Մասն էՄշակութային պատմության թանգարան
Հիմնադրված է1926
Այցելուներ538 037[1]
Կոորդինատներ: 59°54′17.10″ հս․ լ. 10°41′3.98″ ավ. ե. / 59.9047500° հս․. լ. 10.6844389° ավ. ե. / 59.9047500; 10.6844389
Կայքkhm.uio.no/vikingskipshuset/

Վիկինգների նավերի թանգարան (նորվ.՝ Vikingskipshuset på Bygdøy), կառույց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Բյուգդե թերակղզում: Համարվում է Օսլոյի համալսարանի մշակութային պատմության թանգարանի մի մասը: Այստեղ ներկայացված են հնագիտական գտածոներ Թյունից, Գոկստադից (Սանեֆյորդ), Օսեբերգից (Տյոնսբերգ) և Բորե բլուր-գերեզմանոցից[2]:

Թանգարանի տեսարժան նմուշներից են Օսեբերգյան, Գոկստադյան և Թյունյան նավերը: Վիկինգյան դարաշրջանի ցուցադրությունը ներառում է սահնակներ, մահճակալներ, մեկ ձիակառք, փայտե քանդակներ, վրանային բաղադրիչներ, զամբյուղներ, թաղման ծիսակարգի պարագաներ[3]: Թանգարանի ամենահայտնի նմուշն ամբողջական Օսեբերգյան նավն է, որը պեղված թաղման արարողակարգի ամենամեծ նավն է աշխարհում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին շվեդ պրոֆեսոր Գաբրիել Գուստաֆսոնն առաջարկել է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայտնաբերված Վիկինգյան դարաշրջանի գտածոները տեղավորել հատուկ շենքում: Գոկստադից և Օսեբերգից հայտնաբերված նավերը տեղավորեցին Օսլոյի համալսարանի ժամանակավոր կացարաններում: Շենքի կառուցման ճարտարապետական մրցույթում հաղթել է Արնսթեյն Արնեբերգը:

Օսեբերգյան նավի համար նախատեսված սրահը կառուցվել է Նորվեգիայի խորհրդարանի ֆինանսավորմամբ:Նավը համալսարանի կացարաններից տեղափոխվել է 1926 թվականին: Գոկստադյան և Թյունյան նավերի համար նախատեսված սրահների կառուցումն ավարտվել է 1932 թվականին: Վերջին սրահի կառուցման աշխատանքները հապաղել են՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմով: Այս սրահի կառուցումն ավարտվել է 1957 թվականին: Այստեղ տեղակայված են Օսեբերգից հայտնաբերված գտածոները[4]:

Նավերի տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի դեկտեմբերի 20-ին Օսլոյի համալսարանն աջակցել է Պատմական թանգարանի՝ նավերը և թաղման ծիսակարգի գտածոները Բյորվիկայում գտնվող նոր թանգարան տեղափոխելու առաջարկին: Առաջարկը եղել է թանգարանի, հնագետների միության և լրատվամիջոցների քննարկման կիզակետում: Ընդդիմախոսները մտահոգված էին, որ նավերը չափազանց փխրուն են և տեղափոխման ընթացքում կվնասվեն, կողմնակիցները պնդում էին, որ շատ ավելի ռիսկային է նավերը թողնել իրենց գտնվելու վայրում առկա վտանգների ներքո: Կատարվեց ռիսկային գնահատում Օսենբերգյան նավի մեկ կողմում և ենթադրվեց, որ գտածոները կարելի է տեղափոխել առանց լուրջ վնաս հասցնելու[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brøgger, A. W. and Schetelig, H. Osebergfundet (Oslo. 1917)
  • Brøgger A.W. and Shetelig, H. Vikingskipene deres forgjenger og etterfølgere (Oslo. 1950)
  • Christensen, Arne Emil Kongsgårdens håndtverkere, Osebergdronningens grav, vår arkeologiske nasjonalskatt i nytt lys (Oslo. 1992)
  • Ingstad, Anne Stine Hva har tekstilene vært brukt til? Osebergdronningens grav (Oslo. 1992)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]