Վիլյաթ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյաթ Սահակյան
հունվարի 8, 1952(1952-01-08) - հունվարի 28, 1992(1992-01-28) (40 տարեկանում)
ԾննդավայրՎաղուհաս, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԼՂՀ Աղդաբան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վիլյաթ Թևանի Սահակյան (1952 հունվարի 8, Վաղուհաս, Մարտակերտի շրջան1992 հունվարի 28, Աղդաբան, Քարվաճառի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի հունվարի 8-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական ֆակուլտետում։

1970-1972 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է իր մասնագիտությամբ։

1990 թվականից եղել է Արցախյան շարժման մասնակիցների շարքում։ Մասնակցել է Սրխավենդի, Կիչանի, Չափարի համար մղված պաշտպանական մարտերին։

Զոհվել է 1992 թվականի հունվարի 28-ին, Աղդաբանի մարտում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Վաղուհասի գերեզմանատանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]